Wednesday, 15 05 2024
Այս պահին զորքերը տեղում են. ժողովո՛րդ, դուք այլևս գործոն եք. Գալստանյան
Չարագուշակ հայտարարություն Մոսկվայից. պատերազմի սպառնալիքն ուժի մեջ է
Վովա Գասպարյանին և Լևոն Երանոսյանին սպառնում է 11 և 8 տարվա ազատազրկում
ՌԴ ՊՆ կադրերի վարչության պետին կաշառելու գործով ձերբակալվել է Լյովա Մարտիրոսյանը
Այդ տարածքները ՀՀ-ում են, փոփոխությունը պետք է տեղի ունենա հանրաքվեով. Գալստանյան
Մոսկվան հրավիրում է Թեհրանին «Զանգեզուրի միջանցք»
Ծանոթ կնոջը բռնաբարել է տունը պայթեցնելու սպառնալիքով
Կաշառքով ցուցարար հավաքագրող է ձերբակալվել
ՀՀ եւ Ադրբեջանի միջեւ ոչ թե նոր սահման է ստեղծվում, այլ վերարտադրվում է ԽՍՀՄ փլուզման պահին դե յուրե գոյություն ունեցած սահմանը. Վարչապետի աշխատակազմ
Մեղրիի համայնքապետ Բագրատ Զաքարյանը հրաժարական է տվել
ՀՀ ԶՈւ-ում նման գեներալ-լեյտենանտ երբևէ չի եղել․ ՊՆ
«Մայրաքաղաքի համար առանձնակի կարևորություն ունեցող իրադարձություն է»․ Տիգրան Ավինյան
«Հունիսի 1-ի ժամկետ հաստատված չէ»․ ԱԳՆ-ն՝ Վրաստան այցելողների առողջության պարտադիր ապահովագրության ներդրման մասին
Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Աղավնավանք բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
Էրդողանի «նոր բեմադրությունը»
Երիտասարդները դեմ են «Վրացական երազանքին». ընդդիմությունը իշխանությունից շանս է ստացել
Ինչու երեք սահմանաքար չի դրվել․ կամուրջը տրվում է Ադրբեջանին, իսկ այլընտրանք չի կառուցվել
21:50
Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը քվեարկել է Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա օրինագիծը գործադիրին փոխանցելու օգտին
Ռուսաստանը, ի տարբերություն Զախարովայի, առաջվանը չէ
ՀՀ և Վրաստանի ԱԳՆ-ները համատեղ մամուլի հաղորդագրություն են հրապարակել անցկացրած քաղխորհրդակցությունների վերաբերյալ
Շնորհակալ եմ ոստիկաններին, որ իմ կոչով փակել են բոլոր փողոցները․ Գալստանյանը հեգնեց
ՀՀ-ն ու Ադրբեջանը խաղաղ համակեցության փորձ և գիտելիք չունեն՝ խաղաղ ապրելու գործիքների կարիք ունենք
Մոսկվայի շարունակվող երեսպաշտ ինքնարդարացումները
20:50
ԵՄ-ն Իսրայելին կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Ռաֆահում
Դեռևս պարզ չէ՝ կհաջողվի՞ փրկել վարչապետ Ֆիցոյի կյանքը. վարկածներ՝ մահափորձի պատճառների վերաբերյալ
Փողոցները փակ կմնան մինչև 22։00-ն․ ՀՀ ՆԳՆ
Դիաբետի բարդությունների դեմ պայքարի ծրագիր` բոլոր մարզերում
Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղում ավտոմեքենա է այրվել, վարորդը հոսպիտալացվել է
20:00
Հայտնի է Դոնալդ Թրամփի և Ջո Բայդենի բանավեճի հավանական ժամկետը
ՎԶԵԲ նախագահը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը բանկի համաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Երեւանի կատարյան «ուքի-էնդը»

Հայաստանի արտգործնախարարը հանգստյան օրերին աշխատանքային այց է իրականացրել Կատարի պետություն, որտեղ հանդիպել է իր գործընկերոջը, ով նաեւ Կատարի վարչապպետն է: Արտգործնախարար Միրզոյանի այցն ուշագրավ է մի իրադարձության ֆոնին, որին անդրադարձա նախորդ շաբաթավերջին: Խոսքը Կատարի, ԱՄԷ, Թուրքիայի ու Իրաքի միջեւ քառակողմ համաձայնագրի մասին է, որն ըստ էության Արեւելք-Արեւմուտք լոգիստիկ մեծ ծրագրի մասին է:

Դրա համար կողմերը Իրաքում կներդնեն միլիարդավոր դոլարներ: Հայաստանի արտգործնախարարը Կատարի արտգործնախարարի հետ խոսել է Խաղաղության խաչմերուկի մասին: Սա իհարկե հայկական դիվանագիտության այսպես ասած նոր ստանդարտ է, սրա մասին խոսվում է ամենուր, սակայն պետք է հասկանալ, թե որտեղ ինչ առարկայություն է շոշափվում: Սակայն, մեծ հավանականությամբ հենց այս հարցն է եղել կատարյա այցի օրակարգային առանցքում, հաշվի առնելով Իրաքի հարցում քառակողմ համաձայնությունը:

Վերստին ուշադրոության արժանացնեմ հանգամանքը, որ փետրվարին Մյունխենի անվտանգության համաժողովում տեղի ունեցավ Հայաստանի եւ Իրաքի վարչապետների հանդիպում, իսկ մարտին էլ Իրաք պաշտոնական այց կատարեց Հայաստանի նախագահը: Արդյո՞ք այդ շփումների ընթացքում Երեւանն իրազեկվել է առկա տրամադրությունների առնչությամբ, թե՞ դրանք ավելի առարկայական դարձան օրեր առաջ Թուրքիայի նախագահի Իրաք կատարած այցից հետո, բարդ է ասել, բայց կարծես թե նկատելի է, որ Երեւանը փորձում է ինչ որ կերպ հաղորդակից լինել «իրաքյան խաչմերուկին»՝ քառակողմ համաձայնությանը:

Թերեւս պետք չէ բացառել նաեւ հանգամանքը, որ Երեւանն այդ կերպ փորձում է ձեւավորել Թուրքիայի հետ հարաբերության ուղղությամբ աշխատանքային նոր «գիծ», որը թույլ կտա հնարավորինս բազմազանեցնելով այդ միջավայրն ու  «խողովակները», ստանալ ավելի մեծ շարժունակություն ու ճկունություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում