Wednesday, 15 05 2024
Ավտովթար՝ Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհին․ կա 5 վիրավոր
00:45
«Այն, ինչ քանդեց Պուտինը, Ռուսաստանը պետք է վերականգնի»․ Բլինքեն
Նախկին փոխքաղաքապետից պահանջվում է Երևանում 3 տուն, ավելի քան 330 մլն. դրամ գումար
Գալստանյանին բացահայտ համակրում են Կրեմլի պրոպագանդիստները
«Հաշտարարները» թիրախավորել են սահմանազատման գործընթացը
Փաշինյանի պահած երազանքը. շտապո՞ւմ ենք ԵՄ
Գալստանյանը պատրաստվում է հանդիպել ՔՊ պատգամավորների հետ՝ «չնայած նրանք իրենց լավ չեն պահում»
Վրաստանը մեկուսանում է Արևմուտքից. արտաքին վեկտորի ընտրությունը ձևակերպված է
Ընդդիմադիր չորս քաղաքական ուժերը ձևավորեցին Ժողովրդավարական ուժերի միասնական հարթակ
Կայացել է «Հայաստան» հիմնադրամի նախկին տնօրենի ապօրինի գույքի բռնագանձման գործով քննությունը
Օբյեկտիվություն՝ լրագրողի միակ զենքը
Վրաստանն ընտրում է մեկուսացումը. իրավիճակը ծայրահեղ լարվել է
Մասիսում մահակներով հարվածել են ուղևորներին, վարորդն էլ ատրճանակից կրակոցներ է արձակել
Համաձայնվելով Մինսկի խումբը վերացնելու Ալիևի պահանջին՝ Հայաստանը կկրակի սեփական ոտքին
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Դանիայի խորհրդարանի՝ Ֆոլկետինգի խոսնակ Սյորեն Գադեի հետ
Հայաստանի և Հնդկաստանի ՊՆ-ները ստորագրել են արձանագրություն
Հայտնաբերվել է Սուրբ Աստվածածին եկեղեցու այգում գտնված նորածնի մայրը
Արմավիրի մարզի Դողս բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
22:45
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Վրաստանի իշխանություններին և հասարակությանը կոչ է արել երկխոսություն վարել
Ու՞մ ձեռքում է «վրացական աքցանը»
Ադրբեջանի դեմ փաթեթը կամաց-կամաց ձևավորվում է. Կոսովոյի գործընթացն է հիշեցնում
Գալստանյանը նախ պետք է պատասխանի հետևյալ հարցին՝ Քոչարյանը հանցագո՞րծ է, թե՞ ոչ
Պապոյանն ԱՄՆ-ում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
21:40
Աշխաբադում կկայանա ԱՊՀ կառավարության ղեկավարների խորհրդի նիստ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայանին
Արարատի մարզի Մրգավան գյուղում ավտոմեքենա է կողաշրջվել
21:10
ԱՄՆ-ն Ուկրաինային մոտեցնում է ՆԱՏՕ-ին. Բլինքեն
Նիկոլ Փաշինյանի SOS ազդանշանը
20:50
Սլովակիան մերժել է ԵՄ-ի միգրացիոն պայմանագիրը
20:40
Օգոստոսի 12-ից կգործի Ռուսաստանից ուրանի ներկրման ԱՄՆ արգելքը

Երբ զանգում է Բլինքենը. կմնա՞ Ալիեւը «Ալմաթիի ռեժիմում»

Ապրիլի 28-ին Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսարույցներ է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: Ալիեւի հետ հեռախոսազրույցի ընթացքում ԱՄՆ պետքարտուղարը «շնորհակալություն է հայտնել» անցած շաբաթ նրա կողմից արված հայտարարության համար, որ Հայաստանը եւ Ադրբեջանը «համաձայնել են Ալմաթիի 1991 թ. Հռչակագիրն ընդունել սահմանազատման հիմք եւ ընդգծել նրա կարեւորությունը կողմերի միջեւ կայուն եւ արժանապատիվ խաղաղություն հաստատելու համար» -ասված է պետական դեպարտամենտի տարածած պաշտոնական հաղորդագրությամբ: Պետքարտուղար Բլինքենն Ադրբեջանի նախագահին կոչ է արել հայ պաշտոնակցի հետ շարունակել առաջընթացը եւ վերահաստատել աջակցության ԱՄՆ պատրաստակամությունը:

ԱՄՆ պետքարտուղարը խոսել է նաեւ Ադրբեջանի հետ երկկողմ հարաբերւթյունների զարգացման, ինչպես նաեւ կլիմայի հարցերով միջազգային խորհրդաժողովի կազմակերպմանն աջակցություն ցուցաբերելու մասին, ողջունել հայտնի գիտնական, քաղաքական գործիչ Գուբադ Իբադօղլուի խափանման միջոցւ փոխելու, նրա նկատմամբ տնային կալանք սահմանելու որոշումը, միաժամանակ հույս հայտնել, որ նա «լիովին ազատ կարձակվի»: Բլինքները հույս է հայտնել, որ Ադրբեջանի կառավարությունը մարդու իրավունքների եւ ազատությունների հարգման միջազգային պրատավորությունը կկատարի:

Երեւում է «Բլինքեն-Ալիեւ հեռոխոսազրույցն ընթացեկ է ամերիկյան կողմից «կոշտ տոնայնությամբ»: Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը միայն մեկ նախադասություն է փոխանցել, ըստ որ Իլհամ Ալիեւը «դրական է գահատել» Տավուշ-Ղազախ հատվածում «սահմանագծումից հետո սահմանանշման գործընթացի սկիզբը»: Մինչդեռ պետական դեպարտամենտի հաղորդագրությունից հասկացվում է, որ Բաքվի համար այնքան կարեւոր՝ Ադրբեջան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունները եւ կլիմայի հացերով միջազգային գիտաժողովին ամերիկյան աջակցությունը պայմանավորված կլինի հայ-ադրբեջանական՝ Ալմաթիի Հռչակագրի հմքով, սահմանազատմամբ եւ Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի բարելավմամբ:

Ուշագրավ է, որ Բլինքենի զանգն Ալիեւին հաջորդում է Գերմանիայի կանցլերի հետ նրա հանդիպմանը: Կարելի է ենթադրել, որ Ալիեւը Բեռլինում «խարակտեր է ցուցաբերել»: Նա, մասնավորապես, պնդել է, որ լրագրողների եւ հանրային գործիչների նկատմամբ քրեական վարույթ է հարուցվել «օրենքի շրջանակներում»: Բացառված չէ, որ Ալիեւը Բեռլինում հասկացրած լինի, որ Տավուշ-Ղազախ հատվածում «սահմանազատման պայմանավորվածությունն ունիվերսալ չէ, Հայաստանի հետ ամբողջ սահմանի սահմանազատումը կարող է այլ մոտեցումներ պահանջել»: ԱՄՆ պետքարտուղարն, ըստ էության, նրան «առաջարկել է» հավատարիմ մնալ ընդհանուր պայմանավորվածությանը, որ ձեռք է բերվել Պրահայում:

Թե Ալիեւի, թե Փաշինյանի հետ հեռախոսազրույցում ԱՄՆ պետքարտուղարը ոչինչ չի ասել Աստանայում  Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպում կազմակերպելու մասին: Այդ հնարավորության եւ Ադրբեջանի համաձայնության մասին Ալիեւը խոսել է Մոսկվայում ՌԴ նախագահի հետ բանակցություններից հետո: Հայաստանի ԱԳՆ-ն օրերս հայտարարեց, որ առաջարկությունն «ուսումնասիրվում է»: Խնդրի շուրջ պետքարտուղարի լռությունը, կարծես, վկայում է, որ նման հանդիպման հեռանկարով Վաշինգտոնը ոգեւեորված չէ: Ամենայն հավանականությամբ, Ղազախստանի նախաձեռնությունն ունի արտաքին հովանավոր, որի ներգրավվածությունը Միացյալ Նահանգներին ձեռնտու չէ:

Ինչպես հայտնի է, անցյած դեկտեմբերին Ադրբեջանը մերժել է Վաշինգտոնում հայ-ադրբեջանական նախարարական հանդիպման կազմակերպումը, որ մեկուկես ամիս ուշացումով կայացավ Բեռլինում՝ Գերմանիայի արտգործնախարարի միջնորդությամբ: Ապրիլի 25-ին Իլհամ Ալիեիը Բեռլինում կանցլեր Շոլցից բացի հանդիպում է ունեցել նաեւ Գերմանիայի արտգործնախարար Բերբոկի հետ: Քննարկվե՞լ է Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների նոր հանդիպում կազմակերպելու հարցը: Մոսկվայից վերադառնալուց հետո Ալիեւը հայտարարել է, որ Հայաստանը եւ Ադրբեջանը «միջնորդների կարիք չունեն»:

Ըստ երեւույթին, ԱՄՆ պետքարտուղարի հեռախոսազանգը հիշեցում է, որ Հայաստանը եւ Ադրբեջանը միջազգային միջնորդության կարիք ունեն կամ միջազգային դերակատարներն ունեն հայ-ադրբեջանական կարգավորման միջնորդություն իրականացնելու կարիք: Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը հայտնում է, որ Ալիեւը Բլինքենին վստահեցրել է, որ ջանք չի խնայի, որպեսզի Հարավային Կովկասում ձեւավորվի «ինտեգրված, առանց բաժանարար գծերի համագործակցություն»: Ինչի՞ մասին է ակնարկը: Ալիեւը հայ-ադրբեջանական կարգավորմանը Միացյալ Նահանգների ներգրավվածությունը համարում է Հարավային Կովկասում «բաժանարար գծի սահմանու՞մ»: Այսինքն միանշանակորեն հանդես է գալիս «ռուսաստանյան ճամբարի՞ց»: Դա զգուշացում է, որ Հարավային Կովկասում իրավիճակը կարող է սրվե՞լ, թե Միացյալ Նահանգներն է էսկալացիայի հավանակնություն դիտարկել, եւ Բլինքենի հեռախոսազա՞նգն է Ալիեւին զգուշացում:

Բլինքնեի հետ հեռախոսազրույցում Նիկոլ Փաշինյանը խոսել է սահմանամերձ հայկական գյուղերի բնակչության անհանգստությունների օրինականությհունից եւ դրանք հասցեագրելու անհրաժեշտությունից: Կարելի՞ է ենթադրել, որ Ադրբեջանն ապրիլի 19-ի պայմանավորվածություններից արդեն իսկ հետքայլ է արել կամ հասկացրել, որ «սահմանային ռեժիմը» չի ընդունում: Այդ հարցում Փաշինյանը Միացյալ Նահանգներից աջակցությու՞Ն է ակնկալում: ԱՄՆ պետքարտուղարի ծանրաբեռնվախությունը եթե նկատի ունենանք, ապա նա հազիվ թե իրեն կարող է թույլ տալ «ընթացիկ հարցերով» ժամանակ ծախսել եւ հեռախոսարույցներ ունենալ Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի հետ: Երբ զանգում է Բլինքենը, ուրեմն լրջագույն խնդիր եւ այն  կառավարելու հրատապ անհրաժեշտություն կա: Կողմերը մայիսի 15-ին պետք է համաձայնեցնեն սահմանազատման «կանոնադրությունը»: Կմնա՞ Ալիեւը, պայմանական ասած՝ «Ալմաթիի ռեժիմում»:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում