Thursday, 16 05 2024
Էրդողանի իրարանցումը Անկարայում եւ կրակոց Սլովակիայում
Այս պահին զորքերը տեղում են. ժողովո՛րդ, դուք այլևս գործոն եք. Գալստանյան
Չարագուշակ հայտարարություն Մոսկվայից. պատերազմի սպառնալիքն ուժի մեջ է
Վովա Գասպարյանին և Լևոն Երանոսյանին սպառնում է 11 և 8 տարվա ազատազրկում
ՌԴ ՊՆ կադրերի վարչության պետին կաշառելու գործով ձերբակալվել է Լյովա Մարտիրոսյանը
Այդ տարածքները ՀՀ-ում են, փոփոխությունը պետք է տեղի ունենա հանրաքվեով. Գալստանյան
Մոսկվան հրավիրում է Թեհրանին «Զանգեզուրի միջանցք»
Ծանոթ կնոջը բռնաբարել է տունը պայթեցնելու սպառնալիքով
Կաշառքով ցուցարար հավաքագրող է ձերբակալվել
ՀՀ եւ Ադրբեջանի միջեւ ոչ թե նոր սահման է ստեղծվում, այլ վերարտադրվում է ԽՍՀՄ փլուզման պահին դե յուրե գոյություն ունեցած սահմանը. Վարչապետի աշխատակազմ
Մեղրիի համայնքապետ Բագրատ Զաքարյանը հրաժարական է տվել
ՀՀ ԶՈւ-ում նման գեներալ-լեյտենանտ երբևէ չի եղել․ ՊՆ
«Մայրաքաղաքի համար առանձնակի կարևորություն ունեցող իրադարձություն է»․ Տիգրան Ավինյան
«Հունիսի 1-ի ժամկետ հաստատված չէ»․ ԱԳՆ-ն՝ Վրաստան այցելողների առողջության պարտադիր ապահովագրության ներդրման մասին
Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Աղավնավանք բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
Էրդողանի «նոր բեմադրությունը»
Երիտասարդները դեմ են «Վրացական երազանքին». ընդդիմությունը իշխանությունից շանս է ստացել
Ինչու երեք սահմանաքար չի դրվել․ կամուրջը տրվում է Ադրբեջանին, իսկ այլընտրանք չի կառուցվել
21:50
Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը քվեարկել է Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա օրինագիծը գործադիրին փոխանցելու օգտին
Ռուսաստանը, ի տարբերություն Զախարովայի, առաջվանը չէ
ՀՀ և Վրաստանի ԱԳՆ-ները համատեղ մամուլի հաղորդագրություն են հրապարակել անցկացրած քաղխորհրդակցությունների վերաբերյալ
Շնորհակալ եմ ոստիկաններին, որ իմ կոչով փակել են բոլոր փողոցները․ Գալստանյանը հեգնեց
ՀՀ-ն ու Ադրբեջանը խաղաղ համակեցության փորձ և գիտելիք չունեն՝ խաղաղ ապրելու գործիքների կարիք ունենք
Մոսկվայի շարունակվող երեսպաշտ ինքնարդարացումները
20:50
ԵՄ-ն Իսրայելին կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Ռաֆահում
Դեռևս պարզ չէ՝ կհաջողվի՞ փրկել վարչապետ Ֆիցոյի կյանքը. վարկածներ՝ մահափորձի պատճառների վերաբերյալ
Փողոցները փակ կմնան մինչև 22։00-ն․ ՀՀ ՆԳՆ
Դիաբետի բարդությունների դեմ պայքարի ծրագիր` բոլոր մարզերում
Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղում ավտոմեքենա է այրվել, վարորդը հոսպիտալացվել է
20:00
Հայտնի է Դոնալդ Թրամփի և Ջո Բայդենի բանավեճի հավանական ժամկետը

Ինչու՞ 1988թ. փետրվարի 12-ին Կապանից «ադրբեջանցիներին արտաքսեցին»

Ղարաբաղյան Շարժման, առաջին պատերազմի, հայկական պետականության կայացման, նրա տարածաշրջանային դերակատարության մասին մեզանում իշխում է մի ընկալում, որ ամեն ինչ «պատմական արդարության վերականգնման  պահանջ էր, եւ մենք պետք է հասնեինք մեր նպատակին»: Իսկ գուցե ղարաբաղյան Շարժումն Ադրբեջա՞նն է սկսել, որպեսզի «վերականգնի իր պատմական արդարությունը»: 1988թ. փետրվարի 12-ին Բաքու է հասել Կապանից «ադրբեջանցի փախստականների առաջին խումբը՝ ծեծված, ջարդված, կողոպտված, արյունլվիկ»: Սա երեւակայություն չէ, վկայել է Բաքվի քաղկոմի առաջին քարտուղար Ֆուադ Մուսաեւը՝ «Երկրորդ հանրապետության վախճանը» գրքում վավերագրել Զարդուշտ Ալիզադեն:

Ստեփանակերտում «միացում» կարգախոսն առաջին անգամ հնչել է 1988թ. փետրվարի 13-ին: Ուրեմն մեկ օր առաջ կապանցի «փախստականներն» արդեն Բաքվում էին: Ինչու՞ հատկապես՝ Կապանից: Որովհետեւ ծրագրված էր ներկայացնել, որ Ղարաբաղյան Շարժումն ամենեւին էլ ինքնաբուխ չէ, հրահրված է Երեւանից, Հայաստանը «տարածքային պահանջ է ներկայացնում» Ադրբեջանին, իսկ Բաքուն խնդիր ուներ հիշեցնելու, որ «Զանգեզուրը վաղեմի ադրբեջանական հող է»:

Մեր եւ ավելի ավագ սերունդը հիշում է, որ Մոսկվան Ղարաբաղյան Շարժումն անվանեց «իրադարձություններ Լեռնային Ղարաբաղում եւ նրա շուրջ»: Իսկ ավելի ուշ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագրով արտակարգ դրություն մտցվեց ԼՂԻՄ-ում եւ ՀԽՍՀ Գորիսի շրջանում: Ոսկեպարի ողբերգությունը չի մոռացվել, դա «Կոլցո» ռազմագործողության ամենադաժան դրսեւորումներից է: Գորիսում ինչու՞ է արտակարգ դրություն մտցվել, հայկական միլիցիան ինչու՞ է Ոսկեպարում գնդկահարվել, խորհրդային զորքերն ինչու՞ չէին տեղաբաշխվում ԼՂԻՄ-ի եւ հարակից ադրբեջանական շրջանների վարչական սահմաններին:

Առաջին պատերազմի ավարտից հետո ոչ ոք այս հարցերի վրա չի ծանրացել: Իսկ 1998-ի իշխանափոխությունից հետո անցյալն առհասարակ մատնվել է մոռացության: «Շարժումն սկսեցինք, Ղարաբաղն ազատագրեցինք, յոթ շրջան գրավեցինք, բայց դա դեռ սկիզբն է, պատմական արդարությունը պետք է լիովին վերականգնվի: Դրա համար Հայաստանը պետք է դառնա տարածաշրջանային, աշխարհաքաղաքական գործոն»- այս նարատիվն էր իշխում, որ արդեն 2010-ականների կեսին, երբ Երեւանը դարձել էր մերձճակատային քաղաք, վերախմբագրվեց այսպես. «Տարածաշրջանում կամ Հայաստան պիտի լինի, կամ՝ Ադրբեջան»:

Քառասունչորսօրյա պատերազմն սկսվել է, որպեսզի տարածաշրջանում միայն Ադրբեջան լինի: Ապրիլի 23-ին Մոսկվայից վերադարձած Ալիեւը շատ անկեղծորեն խոստովանեց, որ դա «կենաց-մահու հարց էր»: Այսօր մի իրավիճակ է, երբ Ալիեւին փորձում են վերադարձնել ողջամտության դաշտ կամ նրան բերել այնտեղ: Գրեթե բոլոր արտաքին դերակատարները շեշտում են, որ հայ-ադրբեջանական սահմանազատման իրավական հիմքն Ալմաթիի 1991թ. դեկտեմբերի 21-ի Հռչակագիրն է: Ալիեւը «կես-բերան» ընդունում է, բայց դա երաշխիք չէ: Ամուր երաշխիք չի լինի, թերեւս, նաեւ հայ-ադրբեջանական գրավոր պայմանավորվածությունը: Բայց այս փուլում Հայաստանի միակ իրացնելի հնարավորությունը ՀԽՍՀ-ից ժառանգած տարածքի եւ նրա յուրաքանչյուր քառակուսի մետրի նկատմամբ տիտղոսային ինքնիշխանության պահպանումն է:

Իշխանության խոսույթն, իհարկե, տհաճ է: Բայց ո՞վ է երաշխավորում, որ եթե Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանը որոշվի Ռուսաստանի կամ Իրանի, կամ ռուս-թուրք-իրանական միջնորդությամբ, ապա այն մեզ համար ավելի կոմֆորտային է լինելու: «Լեռնային Ղարաբաղ ու նրա շուրջ» ռազմա-քաղաքական ձեւակերպումը կորցրե՞լ է ակտուալությունը: Խորքով նայենք. Մոսկվան ասում է, որ Արեւմուտքը Հարավային Կովկասում «բաժանարար գծեր է սահմանում»: ԱՄՆ պետքարտուղարի հետ հեռախոսազրույցում Իլհամ Ալիեւը երեկ ասել է, որ կողմ է Հարավային Կովկասում «ինտեգրացված համագործակցությանը՝ առանց բաժանարար գծերի»: Իսկ դրանից հասկացվում է, որ Ադրբեջանը Հարավային Կովկասի «Ռուսաստանն է»: Ահա թե ինչու էին Կապանում «ադրբեջանցիներին ծեծում, կողոպտում եւ արտաքսում» Բաքու:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում