Thursday, 16 05 2024
«Եթե ՌԴ-ն փաստ ունի, թող հրապարակայնացնի»․ Գրիգորյան
Սյունիքում կորած բնակիչը հայտնաբերվել է
«Հայաստանի տարածքից որևէ միլիմետր հող չի հանձնվել»․ Արմեն Գրիգորյան
Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Հայաստանին աջակցելու վերաբերյալ բանաձև է ընդունել
Ազգային բանկը 60 մլն դոլար է վաճառել. լարին շարունակում է արժեզրկվել
Ֆինանսների նախկին փոխնախարարի կինը 4 մլն․ դոլարի գույք է իրացրել Դուբայում
Փաստաբանները պահանջում են Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկմանը մասնակից դարձնել իրենց
Զախարովայով ներշնչվածները կեղծիք են տարածում
Փաշինյանի՝ սահմանազատման սկզբունքը. մասնատվող կիրանց
23:45
Հետ կանչեք օրենքը, քանի դեռ Վրաստանի եվրոպական ապագան ավելի շատ չի վտանգվել. ԵԽ
Շաբաթը չբոլորած կունենանք առանցքային, շատ մեծ հանրահավաք. Գալստանյան
23:30
ՌԴ-ը և Չինաստանը ծրագրում են մոտ ապագայում Մոնղոլիայի տարածքով նոր գազատարի կառուցման պայմանագիր կնքել
Գալստանյանը գնում է «տրորված ճանապարհով»
Փաշինյանը, Ալիևը, Պուտինը պարտավոր են ապահովել արցախցիների վերադարձը. առաջիկայում պահանջելու ենք
Արցախի կորստի մեջ մեղքի բաժին ունեցող բոլոր պաշտոնյաները պատժվելու են, կարող է՝ նաև ես. Բալասանյան
Փաշինյանը գնում է ոչ պոպուլյար որոշումներ ընդունելու ճանապարհով
Կալանավորվել է ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը
ՀՀ ԱԳ փոխնախարարն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի՝ Արևելյան հարևանության և ինստիտուտների հզորացման հարցերով տնօրենին
22:45
Մոլդովայում նշանակվել է նախագահական ընտրությունների օրը
Ռուսաստանը «հանձնում է Աբխազիան, որ ամբողջական Վրաստան ստանա՞»
«Վրացական երազանքը» կորցրել է Թբիլիսին. չեմ բացառում, որ «ռուսական օրենքը» մնա օդից կախված
Մարիա բաջի, բա ՌԴ-ն ի՞նչ է անում. աշխատեցնում է իր գործակալական ցանցը թե՛ ՀՀ-ում, թե՛ Վրաստանում
Վրաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման մեկնարկը
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԽԽՎ նախագահի հետ
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնևում է
ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված լարված իրավիճակի առնչությամբ
21:20
ՆԱՏՕ-ում հաստատել են, որ Ուկրաինայի զինված ուժերը գտնվում են ծանր իրավիճակում
21:10
ՌԴ-ը Մեծ Բրիտանիայի դեսպանատան ռազմական կցորդին պերսոնա նոն գրատա է հայտարարել
Լուկաշենկոյի արյունոտ տորթը Բաքվում
Սյունիքի մարզի Տաշտուն գյուղի 67-ամյա կորած բնակիչը հայտնաբերվել է անվնաս

Շառլ Ազնավուրը՝ քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի աչքերով. շանսոնյեին նվիրված ցուցահանդես՝ Երևանում

Two Arcs պատկերասրահում բացվեց քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի հայաստանյան առաջին ցուցահանդեսը՝ նվիրված աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին։

Ազնավուրին պատկերող դիմաքանդակներ, կոմպոզիցիոն աշխատանքներ ու գծանկարներ, Մազմանյանական Ազնավուրը ուղիղ վերարտադրություններ չեն, այլ էմոցիոնալ պատկերներ՝ վերաբերմունք ու յուրատեսակ հարգանքի տուրք մեծ շանսոնյեին։

Ազնավուր քանդակելու շարժառիթների ու ցուցահանդեսի մասին խոսելիս Մկրտիչ Մազմանյանը խոստանովանում է, որ Շառլի երկրպագու է եղել հեռավոր 60-ականներից սկսած։

Միջոցառման մասնակիցները շրջեցին ցուցասրահով, ծանոթացան հեղինակի աշխատանքներին ու ներկա գտնվեցին իր տեսակով եզակի ինտերակտիվ ցուցահանդեսին՝ Ազնավուրի դյութիչ երաժշտության ներքո։

Մկրտիչ Մազմանյանի խոսքով՝ յուրաքանչյուր դիմաքանդակ մի երգի ներշնչմամբ է կերտել, ասում է՝ երգը թարգմանել է՝ այն վերածելով քանդակի։

Ցուցահանդեսը, որում ներկայացված են քսանից ավելի ուշագրավ ստեղծագործություններ, համադրել է Մկրտիչ Մազմանյանի դուստրը՝ Զառա Մազմանյանը։

Ցուցահանդեսի բացմանը տեղի ունեցավ նաև Մկրտիչ Մազմանյանի պատկերագրքի շնորհանդեսը։ Ցուցահանդեսի համադրող և գրքի գաղափարի հեղինակ Զառա Մազմանյանի խոսքով այս գիրքը Մկրտիչ Մազմանյանի տարիների աշխատանքի տրամաբանական շարունակությունն է, որում ամփոփված են վարպետի աշխատանքները՝ ուսանողությունից մինչ օրս։

Միջոցառմանը մասնակցում էին «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր և հոգաբարձուների խորհրդի նախագահ Նիկոլա Ազնավուրը և նրա կինը՝ «Ազնավուր» հիմնադրամի գործադիր տնօրեն Քրիստինա Ազնավուրը, ինչպես նաև կառավարության անդամներ, մշակույթի նշանավոր գործիչներ և արվեստը գնահատող բազմաթիվ հյուրեր։ Ցուցահանդեսը կգործի մինչև մայիսի 10-ը։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում