«Մանչեսթեր Սիթի»-ի հարձակվող Մարիո Բալոտելլին և իր թիմակից Միկա Ռիչարդսը մարզման ժամանակ ծեծկռտուք սարքեցին: Ամեն ինչ սկսվեց կոպիտ բախումից, որը վերածվեց ձեռնամարտի: Միջամտեցին «Սիթի»-ի մյուս ֆուտբոլիստները` բաժանելով տաքարյուն խաղացողներին:
Հանդերձարանում ֆուտբոլիստները ձեռք սեղմեցին, որից հետո Ռիչարդսը Twitter-ի իր էջում գրեց. «Ամեն ինչ կարգին է: Մարզումների ժամանակ այսպիսի դեպքեր հաճախ են լինում, որից հետո ձեռք ենք սեղմում և այդ դրվագը թողնում անցյալում»: