Sunday, 16 06 2024
Ադրբեջանը ռուսական գազի եվրոպական «խլացուցիչ»
Երևանի բազմահարկ էլիտար շենքի բակում կայանված մեքենայի վրա հայտնաբերվել է ՌԴ վիրավոր քաղաքացի
Հողաշերտի փլվածք Գետափ-Մարտունի ավտոճանապարհին․ Փրկարար ծառայություն
16:15
Սեուլում հայտնել են, որ Հյուսիսային Կորեան, ենթադրաբար, 5 միլիոն հրետանային արկ է փոխանցել Ռուսաստանին
Ընդամենը 20 օր պահանջվեց երկաթուղու աշխատանքը վերականգնելու համար. պատգամավոր
15:45
Իրանն ու Շվեդիան գերիների փոխանակում են իրականացրել
Այս ձնաբծի բարձրությունը հասնում է մոտ 10մ-ի
15:15
Վրաստանի նախագահը հանդիպել է Վլադիմիր Զելենսկու հետ
Հայոց Հայրապետը շրջափակումն սկսելուց հետո Արցախ չի այցելել․ Աթանեսյան
Իսրայելական բանակը «մարտավարական դադար» է հայտարարել Գազայի հատվածում
Կանանց գումարտակի ժամկետային զինծառայողները որոշել են ընդունվել ռազմական ակադեմիա
Շինարարն իրականացրել է արձանագրված թերությունների շտկման աշխատանքները․ վարչապետ
Ռոստովի քննչական մեկուսարանի՝ պատանդ պահվող աշխատակիցներն ազատ են արձակվել
Ալիևը չի գնա բախման՝ զգուշանալով ԱՄՆ-ից. իմիտացիա է ստեղծում
Խցային անբավարար պայմաններ՝ Շենգավիթի, Կենտրոնի և Ավանի նստավայրերում․ ՄԻՊ մշտադիտարկումը
«Մի բան անենք, մի բան լինի» տրամաբանությամբ գործեցին. կամ պիտի բախումների գնային, կամ՝ տուն
Վարդենյաց լեռնանցքը երկկողմանի երթեւեկելի է
Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի գլխավոր նպատակը արյուն թափելն էր
Ճանապարհի երթեւեկությունը միակողմանի բացվել է
Ռեիսիի մահն «Ալիեւին ազատե՞լ է»
Վերամշակվող թափոնների տեսակավորման գործընթացն ընդլայնվում է
Վարդենյաց լեռնանցքի՝ Սալլի բնակավայրի հատվածում տեղի է ունեցել քարաթափում
Ռոստովի մեկուսարանում բանտարկյալները պատանդ են վերցրել քննչականի աշխատակիցներին
Տարվա երեք եղանակ, ժամանակի նույն պահին․ Սուրենյանը նկար է հրապարակել
Հրդեհ Գետամեջ գյուղում
Սյունիք գյուղից Կապան տանող 4 կմ երկարությամբ ճանապարհը հիմնանորոգվում է
Վարչապետը ծանոթացել է Կապանի թիվ 9 մանկապարտեզի շենքի վերակառուցման աշխատանքներին
Կապանում իրականացվում են Վաչագան գետի հունի մաքրման աշխատանքներ․ վարչապետ
ՀՀ ԶՈՒ-ն չի կրակել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Սա է Հայաստանի Հանրապետությունը, եւ ուրիշ Հայաստան չկա

Անկախ Հայաստանի Հանրապետության վարչա-տարածքային բաժանման մասին առաջին օրենքն ընդունվել եւ նախագահի կողմից ստորագրվել, ուժի մեջ է մտել 1995 նոյեմբերի 7-ին: Երկրի քաղաքական Պատմությանը «ոզնու» մակարդակով տեղյակներին էլ պարզ է, որ «կադաստրի վկայանի» այդ օրենքն ընդունվել է նույն տարում համաժողովրդական հանրաքվեով հաստատված սահմանադրության ուժով: Ըստ այդմ, Հայաստանի Հանրապետությունը բաժանվել է տասը մարզի՝ Արագածոտն, Արմավիր, Արարատ, Գեղարքունիք, Լոռի, Կոտայք, Շիրակ, Սյունիք, Վայոց ձոր, Տավուշ: Երեւանը, որպես ՀՀ մայրաքաղաք, ստացել է առանձին վարչա-տարածքային միավորի կարգավիճակ:

Այդուհետեւ Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման սահմանադրական հիմքը փոփոխություն չի ենթարկվել այն իմաստով, որ տասը մարզերին նորը չի ավելացել, ստեղծվածներից ոչ մեկը չի լուծարվել: Սա շատ սկզբունքային է, որովհետեւ վերոնշյալ օրենքը սահմանում է նաեւ մարզերի վարչա-տարածքային սուբստանցիան: Եւ այստեղ հարկ է պետանդություն դրսեւորել եւ նշել, որ Տավուշի մարզը ներառնում է Իջեւանի, Նոյեմբերյանի եւ Տավուշի (Շամշադինի), Սյունիքը՝ Գորիսի, Կապանի, Մեղրիի եւ Սիսիանի, Գեղարքունիքը՝ Կամոյի, Կրասնոսելսկի, Մարտունու եւ Վարդենիսի նախկին, այսինքն՝ ՀԽՍՀ-ի,-վարչական շրջանները:

Առանձնացված են այն մարզերը, որ ՀՀ հյուսիս-արեւլքից մինչեւ հարավ՝ Ադրբեջանի սահմանն են կազմում: Եւ ըստ այդմ, Բագրատաշենից՝ Ագարակ կամ Դեբեդից մինչեւ Արաքս Հայաստանի Հանրապետությունն այն է, ինչ սահմանված է սույն օրենքով, որ հետագայում որեւէ փոփոխության չի ենթարկվել: Ոչ ոք, իհարկե, Հայաստանի նախկին իշխանություններին չի կշտամբում, թե ինչու՞ Արցախը չեն կազմավորել որպես ՀՀ տասնմեկերորդ մարզ կամ ինչու՞ օրենքով չեն սահմանել, որ հայկական զինուժի վերահսկողության ներքո գտնվող Խեյրիմլին ոչ թե Ադրբեջանի Ղազախի շրջանի, այլ Հայաստանի Տավուշի մարզի բնակավայր է:

Խնդիրն այն է, թե իրավական ի՞նչ հիմքով է ընդդիմությունն այսօր պնդում, որ «Տավուշի չորս գյուղերը հանձնվում են Ադրբեջանին»:

Մտահոգությունը, որ Բաքուն սահմանազատման հետագա գործընթացում կարող է «անակնկալ մատուցել»՝ միշտ կա: Այս հարցում Հայաստանի իշխանությունն, իրոք, գնում է կամ արդեն իսկ գնացել է չափազանց ռիսկային քայլի: Բայց այս իրավիճակում իշխանությունը բանադրանքի՞ է արժանի, թե՞ բոլորիս աջակցության կարիքն ունի:

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավորներից մեկը հարցադրում է անում. «Ի՞նչ է զիջում Ադրբեջանը»: Բայց ի՞նչ պիտի զիջի Ադրբեջանը, եթե կոնկրետ Տավուշում Հայաստանը ոչինչ չի զիջում: Փաստացի հայ-ադրբեջանական շփման գիծն, այո, փոխվելու է կամ փոխվել է: Բայց Հայաստանը սահմանադրությամբ եւ օրենքով իրեն պատկանող տարածք չի կորցրել, չի կորցնում: Կարող է կորցնել սահմանի այլ հատվածներում, եթե մենք շարունակաբար պնդենք, որ Ալմա-Աթայի 1991թ. դեկտեմբերի 21-ի Հռչակագիրը «միջպետական սահմաններ չի ճանաչում»:

Ընդդիմությունը եւ նրան հարող շրջանակները հազիվ թե տեղյակ չեն այդ փաստաթղթին եւ չգիտեն, որ դրանով մասնակից պետությունները փոխադարձաբար ոչ թե միմյանց անկախությունը, այլ՝ ինքնիշխանությունը եւ գոյություն ունեցող սահմաններն են ճանաչել: Այդ իմաստով՝ չկա այլ Ադրբեջան, քան Ադր.ԽՍՀ-ն էր, իսկ ներկայիս Ադրբեջանը 1918-20թ.թ. գոյություն ունեցած՝ Ադրբեջանի դեմոկրատական հանրապետության իրավահոջորդն է: Եւ ի՞նչ, մենք ուզում ենք, որ աշխարհաքաղաքական եւ ռեգիոնալ տուրբուլենտության այս վիճակում Բաքուն փաստացի լինի Ադր.ԽՍՀ ժառանգո՞րդ, թե՞՝ ԱԴՀ-ի:

Կարծեմ 1920թ. փետրվարի 24-ին Ազգերի լիգան սահմանել է, որ եթե Հայաստանը եւ Ադրբեջանը փոխադարձ համաձայնությամբ սահմանազատման չհասնեն, ապա արբիտրաժը դա կանի՝ հիմք ընդունելով էթնիկական մեծամասնության գործոնը: Իսկ գուցե դրա՞ համար է Բաքուն «Արեւմտյան Ադրբեջան» կառույց ստեղծել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում