Սաուդյան Արաբիայում, ինչպես հայտնի է, ջերմաստիճանը շատ բարձր է, և ոչ ֆուտբոլային եղանակ է: Եվ ահա, Հասան Մուադուն ստիպված եղավ սառը լոգանք ընդունել հենց խաղադաշտում:
Գնդակի համար պայքարի ժամանակ մրցակիցը հրեց Մուադուին, և վերջինս հայտնվեց խաղադաշտի երկայնքով անցկացված նեղ ջրավազանում: