Saturday, 15 06 2024
00:00
«Ուկիաինան չի գնա տարածքային զիջումների». Էրմակ
Գլենդելի քաղաքապետն այցելել է Գյումրի
ԱԽ քարտուղարը մասնակցում է «Ուկրաինայի խաղաղության բանաձև գագաթնաժողովին»
«Ադրբեջանին առաջարկում եմ ձևավորել հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության երկկողմ մեխանիզմ». Փաշինյան
23:00
Ուելսի արքայադուստրը քաղցկեղի դեմ բուժումից հետո առաջին անգամ հայտնվել է հանրության առաջ
22:45
Կանադան մոտ 3,6 միլիարդ դոլար կհատկացնի Ուկրաինային G7-ի վարկի շրջանակներում
Կարիբյան ճգնաժամի դեժավյու
Շուռնուխի ճանապարհը մաքրվում է ուժեղ սելավից հետո
ԱՄՆ-ն դուռ բացեց ՀՀ-ի համար՝ նոր-նոր մտնում ենք միջազգային համակարգ՝ որպես ինքնուրույն պետություն
22:07
Ֆրանսիան արգելել է իսրայելական ընկերություններին մասնակցել ռազմական ցուցահանդեսին
Ռուսաստանից տրանսֆերտները կրճատվել են․ ռուսական աշխատաշուկան պակաս գրավիչ է դառնում
Մխիթար Հայրապետյանն այցելել է ԱՄՆ ստանդարտների և տեխնոլոգիաների ազգային ինստիտուտ
21:30
Բայդենը պատրաստվում է օրինական կարգավիճակ առաջարկել ապօրինի ներգաղթյալներին
21:15
«Ռուսաստանին պետք է հրավիրել Ուկրաինայի հարցով հետագա հանդիպումներին». Շոլց
Շվեյցարական «իլյուստրացիա» G7-ի եւ ՆԱՏՕ գագաթնաժողովների արանքում
20:45
Հայտնի է Թրամփ-Բայդեն բանավեճի ձևաչափը
20:30
Իտալիայի վարչապետը կայցելի Չինաստան
20:15
Շոլցը կարծում է, որ Ուկրաինայի վերաբերյալ Պուտինի առաջարկը «չի կարող աշխատել»
Երվանդ Քոչարի թողած ժառանգությունը համաշխարհային արվեստի մաս է. ՀՀ ԿԳՄՍ նախարար
19:45
Ուելսի արքայադուստր Քեյթ Միդլթոնը առաջին անգամ հայտնվել է հանրության առաջ քաղցկեղի դեմ բուժումից հետո
19:30
Շվեդիան հայտարարել է երկրի օդային տարածքում ռուսական ինքնաթիռի հայտնվելու մասին
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Դոյչե Գրամոֆոն» պիտակով ալբոմ թողարկած տարածաշրջանի առաջին նվագախումբն է
Իսրայելական բանակը արձանագրել է Լիբանանից երկու արկի արձակումը
«Հայաստանի և Վրաստանի միջև երկաթուղային կապը վերականգնվել է Ռուսաստանի օգնությամբ». Օվերչուկ
Հրազդանը և Մոնպելիեն հռչակվել են քույր քաղաքներ
Լոռու մարզպետն այցելել է Ալավերդու՝ հեղեղումներից առավել տուժած Սանահին կայարան թաղամաս և Թումանյան փողոց
Արցախի կոլաբորանտության էջը պետք է փակվի
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը
Ինչո՞ւ է Հայաստանը մինչև հիմա ՀԱՊԿ անդամ. պատասխանը շատ պարզ է
Փրկարարները շանը դուրս են բերել ջրանցքից

Երեւանի նշանակալի ազդակը Թեհրանին

Հայաստանի վարչապետը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու արտգործնախարար Արարատ Միրզոյանը Թեհրանում մասնակցում են Իրանի նախագահ  Իբրահիմ Ռեյիսիի եւ Իրանի արտգործնախարար Ամիր Աբդոլահիանի թաղման արարողությանը: Հայաստանն այդ արարողությանը մասնակցում է փաստորեն բարձր եւ ներկայացուչական մակարդակով, ինչը անկասկած թե հարգանքի տուրք է ողբերգության զոհերի հիշատակին, թե նաեւ Իրանի պետականությանը՝ որպես Հայաստանի համար ռազմավարական նշանակության գործընկեր ու բարեկամ պետության:

Ինչպես օրեր առաջ հրապարակված հոդվածում նկատել էի, ողբերգության հետեւանքով Իրանի ներքաղաքական կյանքում եւ Իրանի շուրջ հնարավոր որոշակի «տոււրբուլենտության» պայմաններում շատ կարեւոր է, որպեսզի պաշտոնական Երեւանը ձեռքը մշտապես պահի իրավիճակի զարկերակին, մի կողմից դրսեւորելով Իրանի՝ որպես Հայաստանի համար կարեւորագույն գործընկեր պետության հանդեպ իր հաստատուն վերաբերմունքը, մյուս կողմից նաեւ առավելագույնն անելով ընթացիկ աշխատանքային մակարդակում հաղորդակցության ապահովման եւ հայ-իրանական հարաբերությունը այս շրջափուլում հանգամանալից ուշադրությամբ ուղեկցելու համար:

Այդ իմաստով կարեւոր էի համարել, որ Երեւանը Իրանի նախագահի թաղման արարողությանը ներկա գտնվի թե վարչապետի, թե արտաքին գործերի նախարարի մասնակցությամբ: Փաստացի, Երեւանի ներկայությունն առավել ընդգրկուն է՝ նաեւ փոխվարչապետի մասնակցությամբ, ինչը անկասկած առավել ընդգծում է Թեհրանի հետ հարաբերության նշանակալիությունը: Իրանի արտաքին քաղաքականությունը փոփոխման ենթակա չէ, չնայած նախագահի հետ պատահած աղետին, նախօրեին հայտարարել էր Մոսկվայում Իրանի դեսպանը, ասելով, որ Իրանի արտաքին քաղաքականությունը սահմանվում է Գերագույն հոգեւոր առաջնորդի մակարդակով:

Այդուհանդերձ, չնայած դրան, ի վերջո պետական քաղաքականությունը բազմաստիճան երեւույթ է, առավել եւս խոշոր տերությունների պարագայում, հետեւաբար դրա մարտավարական ընթացքը մեծապես կախված է տվյալ երկրում պետական քաղաքականության ինստիտուցիոնալ կառուցվածքից: Հետեւաբար, հատկապես արտառոց իրավիճակներում շատ կարեւոր է առանցքային մակարդակներում հաղորդակցության անհրաժեշտ աստիճանի ապահովումը, երկարաժամկետ հեռանկարում բացեր չունենալու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում