![](https://www.1in.am/assets/uploads/2024/05/Untitled-1-568.jpg)
Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը կառավարության նիստի ավարտին հայտարարել է հուլիսի 4-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին:
Այս մասին հայտնում է ռուսական «Կոմերսանտ» օրաթերթը՝ հղում անելով բրիտանական Sky News հեռուստաալիքին:
« Հիմա ժամանակն է, որ Բրիտանիան ընտրի մեր ապագան, որոշելով, թե արդյոք մենք ցանկանում ենք հիմնվել այն առաջընթացի վրա, որին մենք հասել ենք, թե դիմենք ռիսկի և նորից վերադառնանք սկզբնակետ՝ առանց հստակ պլանի: Այսօր ավելի վաղ Նորին Մեծություն Թագավորի հետ զրույցում ես խնդրեցի արձակել խորհրդարանը։ Թագավորը բավարարեց այս խնդրանքը, և մենք հուլիսի 4-ին կունենանք համընդհանուր ընտրություններ»,- հայտարարել է Սունակը։