Saturday, 15 06 2024
Գյումրիում հիմնադրված ընկերությունն արտադրում է խտացրած կաթ, կարագ, բուսական խառնուրդներ
Հայաստանում երկաթուղային հաղորդակցությունը վերականգնվել է նախատեսված ժամկետից վեց օր շուտ․ ՀԿԵ
Մեր ժողովուրդը պետության հոտ է առել. նրան չեն կարող մոլորեցնել
13:50
ԵՄ-ին Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության շուրջ բանակցությունները կսկսվեն հունիսի 25-ին
2018-ի քայլերը «քսերոքս» անելով ոչնչի չեն հասնի, կրիտիկակական զանգված էլ չկա
Գողության նպատակով տանիքից պարանով իջնելիս ընկել ու հայտնվել է վերակենդանացման բաժանմունքում
Պերմանենտ բնական աղետներ են լինելու. պետք է պատրաստ լինել
Ակցիաներին մասնակցելու նպատակով այլ անձանց նյութապես շահագրգռելու հիմնավոր կասկածով 11 անձ է ձերբակալվել․ ՔԿ
Հայաստանն ունի՞ «բավարար ապահովության» հենարան
Վթար Իջևան-Սևան ավտոճանապարհին․ կա տուժած
Սպանություն մայրաքաղաքի կենտրոնում. 24-ամյա դանակահարողը կալանավորվել է
Երևանին տրամադրվել է 930 նոր բեռնարկղ՝ չորս տեսակի թափոնների համար
12:00
Նավթի գներն աճել են. 14\06\24
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռիշի Սունակին
Գևորգ Պապոյանն ընդունել է Համաշխարհային բանկի և Եվրամիության առաքելությանը
Իրանի քաղաքացիները մոլորվել էին Արագած լեռան վրա
Վթարային ջրանջատում Սյունիքում
Անի Սամսոնյանի եւ Էդմոն Մարուքյանի միջեւ սեւ կատու է անցել. «Հրապարակ»
Շարժումը նման է թատերախմբի, որ անտաղանդ է, բայց մեղքը գցում է ննջող հանդիսականի վրա
ԲՏԱ նախարարն այցելել է ԱՄՆ ստանդարտների և տեխնոլոգիաների ազգային ինստիտուտ, պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցել մի շարք ուղղություններով
Ծիծաղաշարժ տեղաշարժ է՝ շարժում չէ. երկիրը ցնցողների նույն կազմն է, թամադան է փոխվել
Մանդատները մեզ պետք են դեռ որոշակի գործողությունների համար․ Գառնիկ Դանիելյան․ «Հրապարակ»
Պետք է փոխել բանակի ղեկավարությանը, տեղ տալ երիտասարդ կադրերին. սա ավելին է, քան նոր զենքը
Նոր կառուցվող ճանապարհին տեղադրվում են Ագարակի հանգույցի կամրջի հեծանները
Լարս բաց է
Վանաձոր-Ալավերդի-Այրում-Բագրատաշեն ավտոճանապարհը երթևեկելի է միայն մարդատար ավտոմեքենաների համար
Ադրբեջանը շարունակում է կեղծել. ԵՄ դիտորդների արձանագրումն ու Երեւանի անհրաժեշտ հիշեցումը
Սպասվում է կարճատև անձրև
Ինտերնետ շահումով որոշ վիճակախաղերը կարգելափակվեն. «Փաստ»
Անահիտ Մանասյանն ընդունել է ՀՀ-ում Կանադայի դեսպան

Հնդկաստանի խոսուն որոշումը Իրանի առնչությամբ. Հայաստանի ուշադրության հրամայականը

Իրանի նախագահի ողբերգական մահվան առիթով պետական մակարդակով սուգ հայտարարվեց ոչ միայն Իրանում, այլ նաեւ մի քանի այլ երկրներում՝ Պակիստան, Լիբանան, Սիրիա, Իրաք եւ Հնդկաստան: Եթե վերը նշված երկրների շարքում առաջիին չորսի պարագայում կան բավականին ակնառու բազմաշերտ դավանական, բարոյական, արժեհամակարգային, էթնո-հոգեբանական կապեր եւ հանգամանքներ, որոնք տրամաբանական են դարձնում նաեւ այդ երկրներում պաշտոնապես սուգ հայտարարելը, ապա Հնդկաստանի պարագայում այդ որոշումը իսկապես հետաքրքիր է եւ խոսում է թերեւս այն մասին, թե պաշտոնական Դելին որքան մեծ եւ խորքային նշանակություն է տալիս Իրանի հետ հարաբերության խորացմանը:

Սա թերեւս ուշադրության առարկա պետք է լինի նաեւ Հայաստանի համար, որը ներկայումս բավականին կարեւոր հարաբերություն է կառուցում Հնդկաստանի հետ, իսկ Իրանի հետ Հայաստանի հարաբերության ռազմավարական նշանակության մասին թերեւս ավելորդ է խոսել: Միեւնույն ժամանակ, անկասկած է, որ Հնդկաստանի եւ Իրանի փոխհարաբերության զարգացումը ունի շատ ավելի ընդգրկուն արեալ, քան երկկողմ կամ նեղ ռեգիոնալ տրամաբանությունը:

Թե Հնդկաստանը, թե Իրանը, ըստ էության համաշխարհային մասշտաբի խաղացողներ են, հետեւաբար պատկերացնելի է, որ Հայաստանի հարցում Հնդկաստանի ուշադրությունը լիովին տեղավորվում է այն նշանակության համատեքստում, որ Դելին տալիս է Թեհրանի հետ իր հարաբերությանը: Սա անշուշտ բոլորովին չի նշանակում հալած յուղ, քանի որ Հնդկաստանի եւ Իրանի փոխհարաբերությունը ունենալով բավականին մեծ ու խորքային համաշխարհային տրամաչափ, այդուհանդերձ նաեւ գտնվելու են որոշակի իրողությունների ազդեցության ներքո, որոնք ենթադրում են բավականին բարդ ու հետեւողական աշխատանք:

Սակայն, հենց այդ հանգամանքը նաեւ ազդակ է Հայաստանի համար, որ, թե Հնդկաստանի, թե Իրանի հետ հարաբերության կայուն զարգացումը, թե այդ համատեքստում Հնդկաստան-Իրան փոխադարձ հետաքրքրությունը կապիտալիզացնելու, հնարավորությունը ինստիտուցիոնալ եւ կայուն հարթության վրա ամրացնելու հարցը պահանջելու է բավականին հետեւողական ու տքնաջան աշխատանք, հարկ եղած դեպքում նաեւ այսպես ասած ոչ կառավարական ռեսուրսային շրջանակներ ներգրավելու միջոցով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում