Sunday, 16 06 2024
00:00
«Ուկիաինան չի գնա տարածքային զիջումների». Էրմակ
Գլենդելի քաղաքապետն այցելել է Գյումրի
ԱԽ քարտուղարը մասնակցում է «Ուկրաինայի խաղաղության բանաձև գագաթնաժողովին»
«Ադրբեջանին առաջարկում եմ ձևավորել հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության երկկողմ մեխանիզմ». Փաշինյան
23:00
Ուելսի արքայադուստրը քաղցկեղի դեմ բուժումից հետո առաջին անգամ հայտնվել է հանրության առաջ
22:45
Կանադան մոտ 3,6 միլիարդ դոլար կհատկացնի Ուկրաինային G7-ի վարկի շրջանակներում
Կարիբյան ճգնաժամի դեժավյու
Շուռնուխի ճանապարհը մաքրվում է ուժեղ սելավից հետո
ԱՄՆ-ն դուռ բացեց ՀՀ-ի համար՝ նոր-նոր մտնում ենք միջազգային համակարգ՝ որպես ինքնուրույն պետություն
22:07
Ֆրանսիան արգելել է իսրայելական ընկերություններին մասնակցել ռազմական ցուցահանդեսին
Ռուսաստանից տրանսֆերտները կրճատվել են․ ռուսական աշխատաշուկան պակաս գրավիչ է դառնում
Մխիթար Հայրապետյանն այցելել է ԱՄՆ ստանդարտների և տեխնոլոգիաների ազգային ինստիտուտ
21:30
Բայդենը պատրաստվում է օրինական կարգավիճակ առաջարկել ապօրինի ներգաղթյալներին
21:15
«Ռուսաստանին պետք է հրավիրել Ուկրաինայի հարցով հետագա հանդիպումներին». Շոլց
Շվեյցարական «իլյուստրացիա» G7-ի եւ ՆԱՏՕ գագաթնաժողովների արանքում
20:45
Հայտնի է Թրամփ-Բայդեն բանավեճի ձևաչափը
20:30
Իտալիայի վարչապետը կայցելի Չինաստան
20:15
Շոլցը կարծում է, որ Ուկրաինայի վերաբերյալ Պուտինի առաջարկը «չի կարող աշխատել»
Երվանդ Քոչարի թողած ժառանգությունը համաշխարհային արվեստի մաս է. ՀՀ ԿԳՄՍ նախարար
19:45
Ուելսի արքայադուստր Քեյթ Միդլթոնը առաջին անգամ հայտնվել է հանրության առաջ քաղցկեղի դեմ բուժումից հետո
19:30
Շվեդիան հայտարարել է երկրի օդային տարածքում ռուսական ինքնաթիռի հայտնվելու մասին
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Դոյչե Գրամոֆոն» պիտակով ալբոմ թողարկած տարածաշրջանի առաջին նվագախումբն է
Իսրայելական բանակը արձանագրել է Լիբանանից երկու արկի արձակումը
«Հայաստանի և Վրաստանի միջև երկաթուղային կապը վերականգնվել է Ռուսաստանի օգնությամբ». Օվերչուկ
Հրազդանը և Մոնպելիեն հռչակվել են քույր քաղաքներ
Լոռու մարզպետն այցելել է Ալավերդու՝ հեղեղումներից առավել տուժած Սանահին կայարան թաղամաս և Թումանյան փողոց
Արցախի կոլաբորանտության էջը պետք է փակվի
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը
Ինչո՞ւ է Հայաստանը մինչև հիմա ՀԱՊԿ անդամ. պատասխանը շատ պարզ է
Փրկարարները շանը դուրս են բերել ջրանցքից

Վաղը Ստեփանակերտն ասելու է «ուզում էինք լավ բան անել, բայց դե էսպես ստացվե՞ց»

Լրատվամիջոցներից մեկը գրում է, որ նախօրեին Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի եւ Ստեփանակերտի քաղաքկան էլիտայի փակ հանդիպումն անցել է ջերմ մթնոլորտում, արցախցիներն ասել են, որ Հայաստան տեղափոխվելուց հետո առաջին անգամ են արժանանում նման վերաբերմունքի: Սրբազանը խոսել է, որ տեղյակ է Վարդան Օսկանյանի գլխավորած՝ Արցախի հարցով միջազգային հանձնաժմբի աշխատանքներից, ողջունում է եւ գտնում, որ դա պիտի արվի պետական մակարդակով:

Ինչ վերաբերում է Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանին, ապա նա ներկա չի եղել, որովհետեւ Սրբազանը նախկին նախագահների ձեւաչափով հանդիպում է նախաձեռնում: Քանի որ Արցախի երեք նախկին նախագահներն առեւանգված են եւ գտնվում են Բաքվի բանտում, հասկացվում է, որ Բագրատ Գալստանյանը նախաձեռնում է Լեւոն Տեր-Պետրոսյան-Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան- Սամվել Շահրամանյան հանդիպում: Ռուսներն ասում են՝ շիլան յուղով չես փչացնի, հանդիպումներ, քննարկումներ կարելի է անցկացնել ու, թերեւս, պետք է անցկացվեն՞

Խնդիրն այն է, թե այն մարդիկ, ում հետ քննարկումներ է ունենում «Տավուշը հայրենիքին» շարժման առաջնորդը, ներկայացուցչական ի՞նչ մանդատ ունեն: Արցախում խորհրդարանական ընտրություններ տեղի են ունեցել չորս տարի առաջ: Եւ արդյոք վստահության այն քվեն, որ կուսակցությունները եւ Ազատ հայրենիք-ՔՄԴ դաշինքն ստացել են, մնում է անփոփո՞խ: Ընտրություններից չորս ամիս հետո պատերազմ է սկսվել, իսկ երք տարի անց՝ ԼՂՀ լուծարում, հարյուր հազար մարդու բռնատեղահանություն, որ այսօր ցրված են աշխարհով մեկ: Եւ ոչ ոք չի կարող ասել, որ խորհրդարանական ընտրություններում հինգ տոկոսի շեմը հազիվ հաղթահարած կուսակցությունն այսօր ներկայացնում է իր ապագայի մասին բռնատեղահանված միջին-վիճակագրական արցախցու պատկերացումները:

Կա շատ էական հանգամանք. առնվազն 2022 թ. ապրիլի 14-ից, երբ Արցախի Ազգային ժողովը մերժեց ԼՂ կարգավիճակի հարցում «նշաձող իջեցնելու» գաղափարը, Ստեփանակերտում քաղաքական կյանքը մտել է «նիկոլականների եւ հականիկոլականների» միջեւ պայքարի հուն: Այսօր, երեւում է, Ստեփանակերտի ամբողջ վերնախավը «հականիկոլական է»: Համենայն դեպս, Բագրատ արքեպիսկոպոս Գալաստանյանի հետ հանդիպման մասնակիցների «երանգապնակից» այդ տպավորությունն է ստեղծվում: Հարց է առաջանում՝ ինչու՞ նրանք Ստեփանակերտում ԱԺ 33 պատգամավորով միասնական-«հականիկոլական» չէին, բայց Երեւանում կարողացան համախմբվել:

Նրանք համախմբվե՞լ են, թե՞ նրանց համախմբել են: Եթե «համախմբել» են, ապա՝ ո՞վ եւ քաղաքական ի՞նչ նպատակի շուրջ: Իսկ եթե ավելի պարզ ասվի, ապա ենթադրյալ, հավանական կամ նույնիսկ «անխուսափելի» իշխանափոխությունից բռնատեղահանված միջին-վիճակագրական արցախցու շահը ո՞րն է: Զուտ էմոցիոնալ «բավարարվածությու՞նը» կամ «հրճվանքը»՝ որ «Նիկոլի վերջը տեսա՞վ»: Եթե իրենք են համախմբվել, ապա ու՞մ անունից: Ընտրողները նրանց այս մանդատով օժտե՞լ են:

«Մոբիլիզացիան՝ մոբիլիզացիա»-հանդիպմանը ներկա են գտնվել նույնիսկ շրջանային վարչակազմի նախկին ղեկավարները, որ, բնականաբար, ստացած «ինստրուկտաժն» իջեցնելու են իրենց ենթականերին, մերձավոր շրջապատին,- բայց եթե շարժումն իրոք ծավալվի եւ հասնի կրիտիկական չափի, հետեւանքների համար Ստեփանակերտի էլիտա՞ն է պատասխան տալու, թե՞ Հայաստանում կյանքը զրոյից սկսող միջին-վիճակագրական արցախցին: Տարածված տեսանյութում լրագրողը անցյալ տարվա սեպտեմբերի 20-ին Եվլախում Ադրբեջանի ներկայացուցիչների հետ «բանակցած» արցախցի պատգամավորին հարցնում է, թե ի՞նչ են քննարկել, հետեւում է «եկեք այս պահին դրանից չխոսենք» պատասխանը:

Քաղաքական այս «պատասխանատվությամբ» փաստացի Հայաստանում իշխանափոխության տանող շարժման մասնակից եւ դերակատար դառնալու իմաստը ո՞րն է: Հաայստանի հանրային կյանքում ի՞նչ արձագանք է ունենալու Բագրատ արքեպիսկոպոս-Ստեփանակերտի էլիտա «խորհրդավոր ընթրիքը»: Թե հաշվարկն այն է, որ վաղն էլ կարող են ասել՝ ուզում էինք լավ բան անել, բայց դես «էսպես ստացվեց, եկեք էս պահին դրա մասին չխոսե՞նք»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում