Sunday, 16 06 2024
00:00
«Ուկիաինան չի գնա տարածքային զիջումների». Էրմակ
Գլենդելի քաղաքապետն այցելել է Գյումրի
ԱԽ քարտուղարը մասնակցում է «Ուկրաինայի խաղաղության բանաձև գագաթնաժողովին»
«Ադրբեջանին առաջարկում եմ ձևավորել հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության երկկողմ մեխանիզմ». Փաշինյան
23:00
Ուելսի արքայադուստրը քաղցկեղի դեմ բուժումից հետո առաջին անգամ հայտնվել է հանրության առաջ
22:45
Կանադան մոտ 3,6 միլիարդ դոլար կհատկացնի Ուկրաինային G7-ի վարկի շրջանակներում
Կարիբյան ճգնաժամի դեժավյու
Շուռնուխի ճանապարհը մաքրվում է ուժեղ սելավից հետո
ԱՄՆ-ն դուռ բացեց ՀՀ-ի համար՝ նոր-նոր մտնում ենք միջազգային համակարգ՝ որպես ինքնուրույն պետություն
22:07
Ֆրանսիան արգելել է իսրայելական ընկերություններին մասնակցել ռազմական ցուցահանդեսին
Ռուսաստանից տրանսֆերտները կրճատվել են․ ռուսական աշխատաշուկան պակաս գրավիչ է դառնում
Մխիթար Հայրապետյանն այցելել է ԱՄՆ ստանդարտների և տեխնոլոգիաների ազգային ինստիտուտ
21:30
Բայդենը պատրաստվում է օրինական կարգավիճակ առաջարկել ապօրինի ներգաղթյալներին
21:15
«Ռուսաստանին պետք է հրավիրել Ուկրաինայի հարցով հետագա հանդիպումներին». Շոլց
Շվեյցարական «իլյուստրացիա» G7-ի եւ ՆԱՏՕ գագաթնաժողովների արանքում
20:45
Հայտնի է Թրամփ-Բայդեն բանավեճի ձևաչափը
20:30
Իտալիայի վարչապետը կայցելի Չինաստան
20:15
Շոլցը կարծում է, որ Ուկրաինայի վերաբերյալ Պուտինի առաջարկը «չի կարող աշխատել»
Երվանդ Քոչարի թողած ժառանգությունը համաշխարհային արվեստի մաս է. ՀՀ ԿԳՄՍ նախարար
19:45
Ուելսի արքայադուստր Քեյթ Միդլթոնը առաջին անգամ հայտնվել է հանրության առաջ քաղցկեղի դեմ բուժումից հետո
19:30
Շվեդիան հայտարարել է երկրի օդային տարածքում ռուսական ինքնաթիռի հայտնվելու մասին
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Դոյչե Գրամոֆոն» պիտակով ալբոմ թողարկած տարածաշրջանի առաջին նվագախումբն է
Իսրայելական բանակը արձանագրել է Լիբանանից երկու արկի արձակումը
«Հայաստանի և Վրաստանի միջև երկաթուղային կապը վերականգնվել է Ռուսաստանի օգնությամբ». Օվերչուկ
Հրազդանը և Մոնպելիեն հռչակվել են քույր քաղաքներ
Լոռու մարզպետն այցելել է Ալավերդու՝ հեղեղումներից առավել տուժած Սանահին կայարան թաղամաս և Թումանյան փողոց
Արցախի կոլաբորանտության էջը պետք է փակվի
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը
Ինչո՞ւ է Հայաստանը մինչև հիմա ՀԱՊԿ անդամ. պատասխանը շատ պարզ է
Փրկարարները շանը դուրս են բերել ջրանցքից

Հայկական «բուկլե՞տ», թե՞ գործնական «խաչմերուկ»

Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը Կատարի մայրաքաղաք Դոհայում մասնակցելով Համաշխարհային անվտանգության ֆորումին, ներկայացրել է Հայկական խաչմերուկ ծրագրի մանրամասներն ու առավելությունները, նաեւ դրական ազդեցությունը ռեգիոնալ կայունության եւ խաղաղության համար: Այդ մասին հայտնում է ԱԽ գրասենյակը: Օրերս, Հայաստանում Հնդկաստանի դեսպանը հարցազրույց տալով Արմենպրեսին հայտարարել էր, որ Դելին Իրանի Չաբահար նավահանգստի առնչությամբ Հայաստաննից սպասում է կոնկրետ առաջարկների: Չաբահար նավահանգիստը պատկանում է Իրանին, որը օրեր առաջ Հնդկաստանի հետ կնքեց այն տասը տարով շահագործելու, արդիականացնելու մասին համաձայնագիր:

Դրա նպատակը Չաբահարը հյուսիս հարավ եւ արեւելք-արեւմուտք երթուղային հանգույց դարձնելն է, որի աշխարհաքաղաքական նշանակությունը թերեւս չունի ավելորդ բացատրության կարիք: Այդ համատեքստում, անկասկած է, որ, օրինակ թե Իրանը, թե Հնդկաստանը դիտարկում են նաեւ Հայաստանը: Բայց, ինչպես հնարավոր է եզրակացնել Հնդկաստանի դեսպանի հայտարարությունից, Դելիին հետաքրքիր են ոչ թե Խաղաղության խաչմերուկի վերաբերյալ տեսական մեկնությունները՝ առավելությունների եւ ազդեցության վերաբերյալ, այլ կոնկրետ առաջարկներ: Այլ կերպ ասած, նրանք ակնկալում են Խաղաղության խաչմերուկը տեսնել ոչ թե բուկլետի կամ բրոշյուրի, այլ այսպես ասած իրական գետնի վրա՝ կոնկրետ առաջարկի, քայլերի տեսքով:

Թերեւս բացառություն չէ որեւէ այլ երկիր, որը կարող է հետաքրքրություն ունենալ Կովկասով անցնող ճանապարհների առնչությամբ: Այն, որ Հայաստանը պարբերաբար, անընդհատ շեշտադրում է հաղորդուղիների ապաշրջափակման հարցում տարածքային ամբողջության ու ինքնիշխանության ասպեկտների աներկբայությունը, անշուշտ կարեւոր է, բայց խոշոր հաշվով, ինքնիշխանությունն էլ ոչ թե դեկլարացիա է, այլ գործնականություն, հենց այնպիսի առաջարկների տեսքով, որոնք կարող են վկայել Հայաստանի կարողունակությունը: Հակառակ պարագայում, Հայկական խաչմերուկի վերաբերյալ Երեւանի «տեսաբանությունը» այլեւս կարող է հոգնեցնել ու ձանձրացնել արտաքին գործընկերներին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում