Saturday, 15 06 2024
5.000-ական դրամներ է փոխանցել՝ ցույցերին մասնակցելու նպատակով․ քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ ՔԿ
15:15
Իսպանիան վերսկսել է ռուսական երկաթի և պողպատի ներկրումը
Վարչապետը մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստին
14:45
Կուբան դժգոհել է իր տարածքային ջրերում ամերիկյան սուզանավի հայտնվելու հանգամանքից
Գյումրիում հիմնադրված ընկերությունն արտադրում է խտացրած կաթ, կարագ, բուսական խառնուրդներ
Հայաստանում երկաթուղային հաղորդակցությունը վերականգնվել է նախատեսված ժամկետից վեց օր շուտ․ ՀԿԵ
Մեր ժողովուրդը պետության հոտ է առել. նրան չեն կարող մոլորեցնել
13:50
ԵՄ-ին Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության շուրջ բանակցությունները կսկսվեն հունիսի 25-ին
2018-ի քայլերը «քսերոքս» անելով ոչնչի չեն հասնի, կրիտիկակական զանգված էլ չկա
Գողության նպատակով տանիքից պարանով իջնելիս ընկել ու հայտնվել է վերակենդանացման բաժանմունքում
Պերմանենտ բնական աղետներ են լինելու. պետք է պատրաստ լինել
Ակցիաներին մասնակցելու նպատակով այլ անձանց նյութապես շահագրգռելու հիմնավոր կասկածով 11 անձ է ձերբակալվել․ ՔԿ
Հայաստանն ունի՞ «բավարար ապահովության» հենարան
Վթար Իջևան-Սևան ավտոճանապարհին․ կա տուժած
Սպանություն մայրաքաղաքի կենտրոնում. 24-ամյա դանակահարողը կալանավորվել է
Երևանին տրամադրվել է 930 նոր բեռնարկղ՝ չորս տեսակի թափոնների համար
12:00
Նավթի գներն աճել են. 14\06\24
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռիշի Սունակին
Գևորգ Պապոյանն ընդունել է Համաշխարհային բանկի և Եվրամիության առաքելությանը
Իրանի քաղաքացիները մոլորվել էին Արագած լեռան վրա
Վթարային ջրանջատում Սյունիքում
Անի Սամսոնյանի եւ Էդմոն Մարուքյանի միջեւ սեւ կատու է անցել. «Հրապարակ»
Շարժումը նման է թատերախմբի, որ անտաղանդ է, բայց մեղքը գցում է ննջող հանդիսականի վրա
ԲՏԱ նախարարն այցելել է ԱՄՆ ստանդարտների և տեխնոլոգիաների ազգային ինստիտուտ, պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցել մի շարք ուղղություններով
Ծիծաղաշարժ տեղաշարժ է՝ շարժում չէ. երկիրը ցնցողների նույն կազմն է, թամադան է փոխվել
Մանդատները մեզ պետք են դեռ որոշակի գործողությունների համար․ Գառնիկ Դանիելյան․ «Հրապարակ»
Պետք է փոխել բանակի ղեկավարությանը, տեղ տալ երիտասարդ կադրերին. սա ավելին է, քան նոր զենքը
Նոր կառուցվող ճանապարհին տեղադրվում են Ագարակի հանգույցի կամրջի հեծանները
Լարս բաց է
Վանաձոր-Ալավերդի-Այրում-Բագրատաշեն ավտոճանապարհը երթևեկելի է միայն մարդատար ավտոմեքենաների համար

Եթե «պայթի» Վրաստանը

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին Արեւմուտքի հետ հարաբերությունների պատկերավոր համեմատություն է արել. «Եթե մեկը քո տուն հյուր է գալիս եւ սկսում կահույքը վերադասովորել իր ճաշակով, նա արդեն բերակամ չէ»: Պապուաշվիլին հարցադրում է արել. «Պատկերացնու՞մ եք ինչ ռադիկալացում կլիներ, եթե Սաակաշվլին բանտից ազատվեր»: Ստացվում է, որ նախկին նախագահը պատիժ է կրում ոչ նրա համար կամ ոչ այնքան նրա համար, որ օրենքի հետ խնդիրներ ունի, այլ՝ որպեսզի վրացական հանրությունը չռադիկալանա: Այսինքն, հակառուսաստանյան տրամադրությունները չհասնեն կրիտիկականի:

Պապուաշվիլին Եվրամիությանը մեղադրել է հարկատուների փողերը ստվերային մեթոդներով Վրաստան տեղափոխելու եւ ՀԿ-երին ոչ թափանցիկ ֆինանսավորելու մեջ: Մյուս կողմից փորձագետ Գիա Խուշաշվիլին, որ եղել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության պատվավոր նախագահ եւ երկրի փաստացի առաջնորդ Իվանիշվիլիի խորհդրականը, գտնում է, որ «Բիձինան ձգտում է դառնալ Պուտինի գանձապահը»:

Նրա տեղեկացվածությամբ, Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ «կատաղի մրցակցություն է սկսվել օֆշորային գոտիներում շրջանառվող հարյուրավոր միլիարդ դոլարի հասնող ֆինանսական միջոցների համար,,: Ըստ Խուշաշվիլիի՝ Ռուսաստանի նախագահը, ինչպես ժամանակին Խորհրդային Միությունը, աշխարհում տիրապետում է ահռելի հարստությունների, որ օգտագործվում են այս կամ այն երկրում «հակաիմպերիալիստական քաղաքական էլիտա ձեւավորելու,, համար:

Խուշուաշվիլին ասում է, որ Բիձինա Իվանիշվիլին Պուտինին խոստացել է «ամերիկյան պատժամիջոցներից այդ գումարները փորկել՝ դրանք իրավաբանորեն տեղափոխելով Վրաստան,,-եւ Թբիլիսիում «աշխարհաքաղաքական կողմնորոշման խնդիր, ըստ էության, չկա,,: Փաստացի նույնն է ասում Վրաստանի խորհրդարանի նախագահը, բայց՝ Եվրամիության վերաբերյալ:

Այս իրավիճակն, ըստ էության, ավելի վտանգավոր է, քան եթե գործ ունենայինք իրոք գաղափարական, արժեհամակարգային հայեցակարգերի մրցակցության հետ, որովհետեւ Վրաստանի իշխող քաղաքական ուժը փաստացի վա-բանկ է գնացել եւ բացահայտել, որ Արեւմուտքն ամենեւին էլ «ճերմակ աղավնի չէ»: Վրաստանի խորհրդարանի նախագահը հարցադրում է արել՝ հիշեցնելով լատինական ասացվածքը. «Ինչ թույլատրելի է Յուպիտերին, եզանն արգելվա՞ծ է»:

Հասկացվում է, որ եթե Արեւմուտքը թափանցիկ չէ, ապա չի կարող Վրաստանի փաստացի առաջնորդին մեղադրել կոռուպցիայի մեջ: Իսկ դա չափազանց վտանգավոր է: Որտեղ հարյուրավոր միլիարդ դոլարների համար պայքար՝ այնտեղ ցանկացած պահի իրավիճակը կարող է «պայթել»: Աշնանը Վրաստանում խորհրդարանական ընտրություններ են: Politico-ն գրում է, որ ԱՄՆ պատրաստ է Վրաստանին տնտեսական եւ անվտանգության «փաթեթ տրամադրել, եթե խնդրահարույց օրենքը չեղարկվի»: Եթե Վրաստանը «պայթի»-իսկ դա միանգամայն հնարավոր է, ո՞րն է լինելու Հայաստանի որոշումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում