ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատտերը Ցյուրիխում տեղի ունեցած կոնգրեսի ժամանակ հայտարարել է, որ ՖԻՖԱ-ին ռեֆորմներ են անհրաժեշտ:
Guardian-ի հաղորդմամբ՝ Բլատտերը հայտարարել է, որ այսուհետ աշխարհի առաջնությունն ընդունող երկրի քվեարկությանը կմասնակցեն ՖԻՖԱ-ի անդամ բոլոր 208 երկրների ներկայացուցիչները, այլ ոչ թե 24-ը, ինչպես արվում էր նախկինում: