Սերենա Ուիլյամսը, որը 15 անգամ նվաճել է թենիսի «Մեծ սաղավարտ»-ի առաջնությունում, հաղթող ճանաչվելով US Open-ում, հայտարարել է, որ ինքը մոտիվացիայի վերաբերյալ ոչ մի խնդիր չունի:
«Այժմ իմ դրդապատճառներն ավելի շատ են, քան երբևէ: Շատ մոտիվացված եմ ու ուզում եմ առաջ շարժվել: Զգում եմ, որ պատրաստ եմ նոր մրցաշարին: Ուզում եմ մնալ կենտրոնացած ու լավ խաղալ»,- ասել է Ուիլյամսը: