![](https://www.1in.am/assets/uploads/2024/05/Untitled-1-601.jpg)
Ստամբուլում փոխհրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
Նախնական վարկածով՝ հրաձգության պատճառը մարդկանց երկու խմբերի միջև վեճն է հանդիսացել։ Արդյունքում՝ նվազագույնը 3 մարդ մահացել է, իսկ 5 վիրավորներից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է։
Դեպքի վայր են ժամանել ոստիկաններն ու շտապօգնությունը, միջադեպի առթիվ հետաքննություն է սկսվել։