Սիրիայում ծառայած թուրքական բանակի բրիգադի հրամանատարը ներգրավված է եղել ծառայողական մեքենայով մարդկանց մաքսանենգության մեջ, գրում է Hürriyet թերթը։
Հաղորդվում է, որ դա նկատած զինվորականները դիմել են դատախազություն, իսկ դատական մարմինները գաղտնի նախաքննություն են իրականացրել։
Կան ձերբակալվածներ, իսկ մի շարք թուրք զինվորականներ, այդ թվում՝ բարձրաստիճան սպաներ, հեռացվել են աշխատանքից։