Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը Ռուսաստանի շախմատային ֆեդերացիայի կազմակերպած ինտերնետային Գրան պրիի կայծակնային մրցաշարում հաջող խաղաց նախնական բոլոր փուլերում եւ հասավ մինչև գերեզրափակիչ, որտեղ հանդես էին գալիս ութ լավագույն մասնակիցները:
Այստեղ Անդրիասյանը 1,5:2,5 հաշվով պարտություն կրեց գրոսմայստեր Դմիտրի Անդրեյկինից (Ռուսաստան), որը դարձավ մրցաշարի հաղթող: Այդ մասին տեղեկացնում է Armchess.am-ը: