Thursday, 16 07 2026
Խաղաղության, պատերազմի և ճգնաժամի սահմանները ջնջվել են. աշխարհը վերածվել է «գորշ գոտու»
Փուչիկը պայթեց. Ռուսաստանը «գցեց» Հայաստանին
Եվրամիությանը կհաջողվի՞ Ուկրաինայում կանխարգելել համաեվրոպական պատերազմը
Մեղրաշատում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ
Դատապարտյալին այցելած փաստաբանի մոտից հայտնաբերվել են թաքցված արգելված իրեր
Շիրակի մարզպետը մարզում գործող պոլիկլինիկաների տնօրենների հետ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել
Ամփոփվել են ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզի ստորաբաժանումների կիսամյակային արդյունքները․ մեկնարկել են ՆԳ նախարարի մարզային այցերը
Կասեցվել է Ստեփանավանի «88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
Սևանա լճի հանրային լողափի տարածքում հեծանվանավակ է շրջվել. ջրափրկարարները 3 քաղաքացու է ափ դուրս բերել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է
Տիգրան Ավինյանը վաղը կլինի Արաբկիրում
Թեստավորումը հաղթահարած բազմաբնակարան շենքերի կառավարիչների առաջին խումբը վկայականներ է ստացել
21:30
ԵՄ-ն և Ուկրաինան համատեղ ԱԹՍ-ներ կարտադրեն
21:15
Ուկրաինայում ռուսական հարձակումներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Թրամփը կարտոնի՞, որ Ադրբեջանը Ռուսաստան-Իրան առանցքի կապող օղակ դառնա
20:50
Ուկրաինան տարեկան արտադրում է 10 միլիոն ԱԹՍ և առաջիկայում ցուցանիշը կհասցնի 20 միլիոնի. Զելենսկի
Անցկացվել է շախմատի հուշամրցաշար
Պեսկովը հերքել է Լիտվայի պնդումները, թե Մոսկվան հարձակումներ է պլանավորում Բալթյան երկրների վրա
Մայիսի 9-ի փողոցում 2020-ին տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
20:10
ՌԴ-ն ռուս և ամերիկացի տիեզերագնացների նոր անձնակազմ է ուղարկել Միջազգային տիեզերական կայան
ՀՀ օմբուդսմենը ԵՄ խորհրդարանի պատգամավորին է ներկայացրել ՀՀ-ում մարդու իրավունքներին առնչվող խնդիրները
Հունվար-հունիսին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել շուրջ 17 մլն դոլարի ապրանք
Կառավարությունն ԱԺ կներկայացնի TRIPP-ի վերաբերյալ օրինագիծը
19:30
Թուրքիայի արտգործնախարարը Կիևում կհանդիպի Ուկրաինայի նախագահի հետ
Անհամբեր սպասում եմ Հայաստանի հետ հարաբերություններն ամրապնդելու և երկրի եվրոպական օրակարգին աջակցելու համատեղ ջանքերի շարունակությանը. Կեստուտիս Բուդրիս
19:10
Թրամփը հայտարարել է, որ իր կարծիքով՝ Պուտինը պատրաստ է խաղաղության համաձայնագիր կնքել
Կանցկացվի «Գարեջրի օրեր» խորագրով ցուցահանդես-տոնավաճառ
18:50
ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների նոր ալիքը

Բախտորոշ փուլ Վրաստանում. Երեւանն ու Թբիլիսին չպետք է կանգ առնեն

Միացյալ Նահանգները հայտարարել է, որ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի կիրառման պարագայում կվերանայի Վրաստանի հանդեպ վիզային քաղաքականությունը: Վաշինգտոնն ընդհանրապես սպառնում է Վրաստանի հանդեպ քաղաքականության վերանայմամբ, ինչի հանդեպ սակայն Թբիլիսին անդրդվելի է: Ավելին, Վրաստանի վարչապետ Կոբախիձեն նույնիսկ հայտարարեց, որ Եվրահանձնակատարներից մեկը հեռախոսազրույցի ընթացքում իրեն սպառնացել է Սլովակիայի վարչապետ Ֆիցոյի օրինակով:

Ընդ որում, Ընդլայնման եւ հարեւանության հարցերի Եվրահանձնակատարը Օլիվեր Վարհեյը խոստովանել է, որ բերել է այդ օրինակը, ասելով, թե իր խոսքը սակայն Կոբախիձեն կտրել է կոնտեքստից: Նա ասել է, թե նկատի ունի, որ փողոցում իրավիճակը կարող է լարվել եւ դուրս գալ վերահսկողությունից: Բայց այն, որ Թբիլիսին բարձրաձայնում է այդ զգուշացումների մասին, վկայում է, որ գործնականում որեւէ կերպ մտադիր չէ տեղի տալ զգուշացումներին կամ սպառնալիքներին: Վրաստանում իրավիճակը արդեն ըստ էության լիովին հանգել է կամ-կամ-ի կետին, որը առանցքային նշանակություն է ունենալու թե Կովկասի համար, թե աշխարհաքաղաքական ավելի լայն համատեքստի:

Բանն այն է, որ Վրաստանի հարցը միայն Կովկասի հարց չէ, այլ նաեւ սեւծովյան ավազանի, որը լինելու է դեպի Եվրամիություն այսպես ասած կանաչ միջանցքի տարանցման գոտին: Խոսքը մալուխի մասին է, որ ծրագրում է անցկացնել Եվրամիությունը, եւ որով դեպի Եվրոպա է տեղափոխվելու վերականգնվող էներգիա: Ծրագիրը արժենալու է մոտ 5 միլիարդ դոլար: Ինչպես հայտնի է, Եվրամիությունը դիտարկում է այդ մալուխային ծրագրին նաեւ Հայաստանի միացումը:

Ծրագրի իրականացման հարցում սակայն վճռորոշ է լինելու թերեւս այն, թե ինչ հարաբերություն են ունենալու Վրաստանն ու Եվրամիությունը: Անկասկած է, որ, եթե Վրաստանում կառավարող ուժը պահում է իր դիրքերը, Եվրամիությանը այլ բան չի մնում, քան գնալ որոշակի քայլերի՝ իր «դեմքը պահելու» համար, սահմանափակելով Վրաստանի հետ հարաբերությունը: Այդ դեպքում բարդ է պատկերացնել, որ Կանաչ միջանցքի ծրագիրը կարող է դառնալ իրականություն: Հնարավոր է, որ նաեւ դրա համար է Վրաստանում տեղի ունեցողի հանդեպ ադրբեջանական պրոպագանդայի դիրքավորումը այսպես ասած պրոեվրամիութենական:

Բանն այն է, որ Ադրբեջանն ակնկալում է լինել Կանաչ միջանցքի առանցքային «մատակարարներից» մեկը, եւ այդ հարցերը Իլհամ Ալիեւը մասնավորապես քննարկել էր Գերմանիա կատարած իր այցի ընթացքում, նաեւ ծրագրում է դարձնել Բաքվում կայանալիք Cop29-ի «մեխերից» մեկը: Վրաստանի շուրջ ծավալվում է իսկապես վճռորոշ պայքար, որը կանխորոշելու է Կովկասի աշխարհաքաղաքական եւ ռազմա-քաղաքական ապագան, եւ էապես ազդելու է նաեւ սեւծովյան ավազանի համար պայքարի ընթացքի վրա: Հայաստանը փետրվարին ռազմավարական գործընկերության հռչակագիր է ստորագրել Թբիլիսիում եւ անշուշտ պետք է պատրաստ լինի ցանկացած սցենարի, քանի որ հայ-վրացական ռազմավարական գործընկերության հռչակագիրը չպետք է առկախվի Վրաստանում քաղաքական կողմնացույցից:

Վրաստանը Հայաստանի համար ռազմավարական նշանակության հարեւան է անկախ ամեն ինչից, հետեւաբար փետրվարյան փաստաթղթի կապիտալիզացիայի ուղղությամբ աշխատանքը չպետք է հայտնվի սպասողական ռեժիմում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում