Monday, 17 06 2024
00:00
Գերմանիան ծրագրում է արտաքսել աֆղաններին Ուզբեկստանի տարածքով
Տավուշի սահմանազատված հատվածներում փշալարե պատնեշներ են տեղադրվել
23:30
Ուկրաինան մոտ ապագայում Դանիայից F16 կործանիչներ կստանա
Ադրբեջանին առաջարկում եմ ձևավորել հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության երկկողմ մեխանիզմ. Փաշինյան
Քննչական կոմիտեի պատասխանը` «GG» ընկերությանը
23:00
«Համաշխարհային գների աճը Ուկրաինայի հակամարտության հետևանք է». Եվրահանձնաժողովի ղեկավար
Արմեն Գրիգորյանը և Ուկրաինայի ԱԳ նախարարը քննարկել են Հայաստան-Ուկրաինա հարաբերությունների հեռանկարները
Ի՞նչ էր անում Հայաստանը շվեյցարական «առողջարանում»
Հիմնանորոգվում է Մ-2, Երևան -Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման մայրուղին
ՀՀԿ-ԲՀԿ-ՀՅԴ-ին պետք է իրավական, քաղաքական գնահատական տրվի. պետության զավթում իրականացրած ուժեր են
Կապան Ճակատեն 7.5 կմ երկարությամբ հիմնանորոգված ճանապարհը։ Պետբյուջեից հատկացվել է 1,454 մլրդ դրամ
Կապանում իրականացվում են Վաչագան գետի հունի մաքրման, գետի հենապատերի վերականգնման և այլ աշխատանքներ
Հայայստանը շրջադարձ է կատարում. տրանսատլանտիկ համակարգը կարող է օգտագործել՝ դառնալու անկախ երկիր
Վարչապետը հանդիպել է Ծավի բնակիչների հետ
Իսրայելը հայտարարել է Գազայի հատվածում ռազմական դադար՝ օգնություն տրամադրելու նպատակով
Ասում են՝ էն գյոզալ կոլխոզները քարուքանդ արեցին. ինչ առաջարկեց Փաշինյանը սրաշենցիներին
Սահմանազատում պետք է անենք․ Փաշինյանը` Շիկահողի բնակիչներին
«Պուտինը չի մերժում Ուկրաինայի հետ բանակցությունների հնարավորությունը». Պեսկով
Մոտիկից մի հատ բարևենք, է՜. Փաշինյանը Ներքին Հանդում հանդիպեց գյուղացիների հետ
ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել ազատությունից զրկված անձանց ժամանակավոր պահելու վայրեր
Հիմնանորոգվում է Սյունիք գյուղից Կապան տանող 4 կմ երկարությամբ ճանապարհը
Մեզ թուրքացնում են, բայց՝ ինչպե՞ս
20:45
Հռոմի պապը մեկնաբանել է Շվեյցարիայում Ուկրաինայի հարցով համաժողովը
Հաջորդ կանգառը Սրաշենում էր․ Փաշինյան
Ուխտագնացներից մեկը ընկել և վնասել է ոտքը
Շիկահողում բնակիչների ջերմ ընդունելությանը հաջորդեց անկեղծ զրույցը․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը ներկայացվել է Գյումրիում
Վարչապետը ծանոթացել է Կապանի մանկապարտեզներից մեկի վերակառուցման աշխատանքների ընթացքին
ՀՀ ԱԽ քարտուղարը և ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդականը քննարկել են երկկողմ համագործակցությունն անվտանգության ոլորտում
19:00
Թաիլանդում մեկնարկել է Սենատի ընտրությունների երկրորդ փուլը՝ ավելի քան 23 հազար թեկնածուների մասնակցությամբ

Մինսկի «գաղտնիքը». Պուտինը մերժե՞լ է Ալիեւին

Մինսկում Լուկաշենկո-Պուտին բանակցությունների համատեքստում ուշադրություն է գրավում IRNA գործակալության կարճ տեղեկատվությունը, որ նրանք «քննարկել են հանգուցյալ Ռեիսիին տեղափոխող ուղղաթիռի հետ կապված միջադեպը»:  Իրանական լրատվամիջոցը փոխանցում է Ռուսաստանի նախագահի այս գնահատականը. «Մենք Իրանի՝ որպես երկրի, ժողովրդի եւ ղեկավարության հետ շատ լավ հարաբերություններ ունենք: Հուսամ, որ Ռուսաստանի հանդեպ Իրանի կողմնորոշումը  քաղաքականության եւ համագործակցության ոււղության մեջ միջազգային առանցքային հարցերում կշարունակվի»:

Բավական երկիմաստ եւ մանվածապատ այս ձեւակերպումից հասկացվում է, որ ՌԴ նախագահն Իրանի աշխարհաքաղաքական վերակողմնորոշման «վտանգ է տեսնում»: Իսկ դա, կարծես, վկայում է, որ ինչ-որ տեղ ՌԴ եւ Բելառուսի նախագահն «ընդհանուր հայտարարի չեն եկել»: Դիմավորելով Վլադիմիր Պուտինին՝ Ալեքսանդր Լուկաշենկոն հանդիպման հենց առաջին րոպեներին շտապել է հայտնել, որ Ադրբեջանից «լավ տեղեկություններով եւ հետաքրքիր առաջարկություններով» է վերադարձել՝ կապված «մեր (ռուս-ուկրաինական պատերազմի) եւ Կովկասյան տարածաշրջանի անվտանգության հետ»:

Այդ «առաջարկությունները» նա ստացել է մայիսի 16-17-ին: Երկու օր անց Իրանի նախագահի ուղղաթիռն Ադրբեջանից օդ բարձրանալուց կես ժամ անց խորտակվել է: Ալիեւի «նոու-հաուն» վերաբերվում է Կովկասում «հետռեիսիական» անվտանգային համակարգին, թե՞ նա նախատեսել է նաեւ Իրանի ներգրավվածությունը՝ ինտրիգը դա է:

Ռուսաստանի նախագահի՝ Իրանի աշխարհաքաղաքական դիրքորոշման անփոփոխ մնալու «հույսի» բացահայտումը, կարծես, վկայում է, որ նա «չի ընդունել Ալիեւի առաջարկությունները»: Նույն օրը Երեւանում ՌԴ դեսպան Կոպիրկինը «խորհրդակցությունների համար» Մոսկվա է կանչվել: Այդ առթիվ Ռուսաստանի արտգործնախարարն ասել է, որ «դեսպանները պարբերաբար խորհրդակցությունների են կանչվում»,: Բայց ավելացրել է, որ Մոսկվա են «վերադառնում խորհրդականները, առաջին քարտուղարը, կցորդը»: Խոսքն, անշուշտ, ռազմական կցորդի մասին է:

Մինսկում, ամենայն հավանականությամբ, քննարկվել  է ոչ թե Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի պատահարը, այլ՝ աղետի աշխարհաքաղաքական ենթատեքստը, ներիրանական հնարավոր զարգացումները, դրանց ենթադրյալ ազդեցությունը Թեհրանի աշխարհաքաղաքական կողմնորոշման «փոփոխությանը»: Որքանո՞վ է Վլադիմիր Պուտինը «բացվել» Լուկաշենկոյի առջեւ՝ Միութենական պետության երկու «սյուների» խնդիրն է: Կարելի է ենթադրել, որ Ալիեւը Լուկաշենկոյի միջոցով Պուտինին փոխանցել է ուկրաինական հարցում «միջնորդության առաջարկություն»: Ըստ երեւույթին, դա չի ընդունվել կամ միայն «առնվել է ի գիտություն»:

Ալիեւը խուսափում է հետխորհդային տարածքում Մոսկվայի «հողահավաք նախագծին» ուղղակի ներգրավվելուց, փորձում բարձրացնել Ադրբեջանի եւ իր կարգավիճակը: Այն կառույցում, որտեղ նա ձգտում է ֆորմալացվել, Իրանը ներկա է՝ Շանհայի համագործակցության կազմակերպություն: Թեհրանն, ամենայն հավանականությամբ, չէր ցանկանա ի դեմս Բաքվի ունենալ իր «քաշին համապատասխանող» հյուսիսային հարեւան: Եթե Մոսկվան նույնպես այդ գծի մեջ է, ապա Հայաստանի համար դա լուրջ հնարավորություն է: Եւ հետեւաբար հայ-ռուսական հարաբերությունները հիմնավոր վերբեռնման կարիք ունեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում