Monday, 17 06 2024
Հայ-ամերիկյան նոր ձեւաչափն ու բարձրաստիճան առաջին հյուրը
00:00
Գերմանիան ծրագրում է արտաքսել աֆղաններին Ուզբեկստանի տարածքով
Տավուշի սահմանազատված հատվածներում փշալարե պատնեշներ են տեղադրվել
23:30
Ուկրաինան մոտ ապագայում Դանիայից F16 կործանիչներ կստանա
Ադրբեջանին առաջարկում եմ ձևավորել հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության երկկողմ մեխանիզմ. Փաշինյան
Քննչական կոմիտեի պատասխանը` «GG» ընկերությանը
23:00
«Համաշխարհային գների աճը Ուկրաինայի հակամարտության հետևանք է». Եվրահանձնաժողովի ղեկավար
Արմեն Գրիգորյանը և Ուկրաինայի ԱԳ նախարարը քննարկել են Հայաստան-Ուկրաինա հարաբերությունների հեռանկարները
Ի՞նչ էր անում Հայաստանը շվեյցարական «առողջարանում»
Հիմնանորոգվում է Մ-2, Երևան -Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման մայրուղին
ՀՀԿ-ԲՀԿ-ՀՅԴ-ին պետք է իրավական, քաղաքական գնահատական տրվի. պետության զավթում իրականացրած ուժեր են
Կապան Ճակատեն 7.5 կմ երկարությամբ հիմնանորոգված ճանապարհը։ Պետբյուջեից հատկացվել է 1,454 մլրդ դրամ
Կապանում իրականացվում են Վաչագան գետի հունի մաքրման, գետի հենապատերի վերականգնման և այլ աշխատանքներ
Հայայստանը շրջադարձ է կատարում. տրանսատլանտիկ համակարգը կարող է օգտագործել՝ դառնալու անկախ երկիր
Վարչապետը հանդիպել է Ծավի բնակիչների հետ
Իսրայելը հայտարարել է Գազայի հատվածում ռազմական դադար՝ օգնություն տրամադրելու նպատակով
Ասում են՝ էն գյոզալ կոլխոզները քարուքանդ արեցին. ինչ առաջարկեց Փաշինյանը սրաշենցիներին
Սահմանազատում պետք է անենք․ Փաշինյանը` Շիկահողի բնակիչներին
«Պուտինը չի մերժում Ուկրաինայի հետ բանակցությունների հնարավորությունը». Պեսկով
Մոտիկից մի հատ բարևենք, է՜. Փաշինյանը Ներքին Հանդում հանդիպեց գյուղացիների հետ
ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել ազատությունից զրկված անձանց ժամանակավոր պահելու վայրեր
Հիմնանորոգվում է Սյունիք գյուղից Կապան տանող 4 կմ երկարությամբ ճանապարհը
Մեզ թուրքացնում են, բայց՝ ինչպե՞ս
20:45
Հռոմի պապը մեկնաբանել է Շվեյցարիայում Ուկրաինայի հարցով համաժողովը
Հաջորդ կանգառը Սրաշենում էր․ Փաշինյան
Ուխտագնացներից մեկը ընկել և վնասել է ոտքը
Շիկահողում բնակիչների ջերմ ընդունելությանը հաջորդեց անկեղծ զրույցը․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը ներկայացվել է Գյումրիում
Վարչապետը ծանոթացել է Կապանի մանկապարտեզներից մեկի վերակառուցման աշխատանքների ընթացքին
ՀՀ ԱԽ քարտուղարը և ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդականը քննարկել են երկկողմ համագործակցությունն անվտանգության ոլորտում

Չաղճատել հայկական պետականության գաղափարախոսական «իրավունքը»

Ամեն ինչ անենք, որ սահմանազատված սահմաններով, ինքնիշխան ու ժողովրդավար Իրական Հայաստանը դառնա ազգային և պետական գաղափարախոսություն ու հայեցակարգ: Այս միտքը նախօրեին ժողովրդին հղած ուղերձում արտահայտել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այն, որ Հայաստանը պետք է ունենա սահմանազատված ու սահմանագծված հարաբերություն իր բոլոր հարեւանների, այդ թվում Ադրբեջանի հետ, որի վրա պետք է կառուցվի ռեգիոնալ խաղաղ համակեցություն, կասկածից վեր է: Այն, որ պատերազմում պարտված Հայաստանի համար խաղաղությունը հույժ կարեւոր է ոտքի կանգնելու, մեջքն ուղղելու, վերականգնվելու ծանր, բարդ ու տեւական ժամանակ պահանջող  խնդիրը լուծելու համար, թերեւս ենթակա չէ ավելորդ քննարկման:

Սակայն, միթե՞ սահմանազատումն ու «Իրական Հայաստանն» են լինելու հայկական պետականության գաղափարախոսությունն ու հայեցակարգը: Այլ կերպ ասած, Նիկոլ Փաշինյանը պատկերացնում է, որ հայկական պետականության գաղափարախոսություն ու հայեցակարգ պետք է լինի հայկական պետականության գոյությունը: Ի վերջո, այն, ինչ նկարագրում է նա եւ ցանկանում տեսնել որպես գաղափարախոսություն ու հայեցակարգ՝ ազգային եւ պետական մակարդակով, դա այլ բան չէ, քան պարզապես Հայաստանի հանրապետության գոյությունը:

Ինչ խոսք, աներկբա է, որ այդ գոյությունն ու ապահովելու կարեւորագույն նվազագույն խնդիրն է, բայց այդ գոյությունը պետք է ապահովել, որպեսզի այն նաեւ հագեցվի դրանից ավելի առաջ նայող պետական գաղափարախոսությամբ ու հայեցակարգով: Այստեղ է, որ տեղի է ունենում բավականին վտանգավորը՝ կամա, թե ակամա, երբ ինքնին գոյությունից վեր կամ առաջ որեւէ մտայնություն «կարգվում» է իբրեւ հավակնություն որեւէ հարեւանի նկատմամբ: Մինչդեռ, որեւէ պետականություն չի կարող կենսունակ լինել, եթե նրա միակ հավակնությունը՝ գոյությունն է, թեկուզ բարեկեցիք գոյությունը: Պետականությունը միջոց է, ոչ թե հավակնություն՝ միջոց է առավել ընդգրկուն գաղափարախոսական եւ հայեցակարգային հեռանկարներ մշակելու եւ իրագործելու համար:

Դա անշուշտ չափազանց բարդ, բազմաշերտ, ընդգրկուն, ժամանակատար աշխատանք պահանջող խնդիր է, որի լուծմանը պետք է ներգրավվեն մասնագիտական, ակադեմաիական շրջանակներ, ինստիտուտներ: Բայց, պետք չէ Հայաստանի՝ գոյությունից դուրս որեւէ հավակնության «իրավունքը» նույնացնել որեւէ հարեւանի նկատմամբ «հանցավոր մտայնության» հետ եւ փաստացի զբաղվել հայկական պետականության «ինքնախարազանումով»: Առավել եւս, որ հենց հարեւան երկրներից որոշներն են, որ ընդհուպ պաշտոնական մակարդակով հավակնություններ են ներկայացնում Հայաստանի հանրապետության տարածքի հանդեպ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում