Sunday, 16 06 2024
23:30
Ուկրաինան մոտ ապագայում Դանիայից F16 կործանիչներ կստանա
Ադրբեջանին առաջարկում եմ ձևավորել հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության երկկողմ մեխանիզմ. Փաշինյան
Քննչական կոմիտեի պատասխանը` «GG» ընկերությանը
23:00
«Համաշխարհային գների աճը Ուկրաինայի հակամարտության հետևանք է». Եվրահանձնաժողովի ղեկավար
Արմեն Գրիգորյանը և Ուկրաինայի ԱԳ նախարարը քննարկել են Հայաստան-Ուկրաինա հարաբերությունների հեռանկարները
Ի՞նչ էր անում Հայաստանը շվեյցարական «առողջարանում»
Հիմնանորոգվում է Մ-2, Երևան -Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման մայրուղին
ՀՀԿ-ԲՀԿ-ՀՅԴ-ին պետք է իրավական, քաղաքական գնահատական տրվի. պետության զավթում իրականացրած ուժեր են
Կապան Ճակատեն 7.5 կմ երկարությամբ հիմնանորոգված ճանապարհը։ Պետբյուջեից հատկացվել է 1,454 մլրդ դրամ
Կապանում իրականացվում են Վաչագան գետի հունի մաքրման, գետի հենապատերի վերականգնման և այլ աշխատանքներ
Հայայստանը շրջադարձ է կատարում. տրանսատլանտիկ համակարգը կարող է օգտագործել՝ դառնալու անկախ երկիր
Վարչապետը հանդիպել է Ծավի բնակիչների հետ
Իսրայելը հայտարարել է Գազայի հատվածում ռազմական դադար՝ օգնություն տրամադրելու նպատակով
Ասում են՝ էն գյոզալ կոլխոզները քարուքանդ արեցին. ինչ առաջարկեց Փաշինյանը սրաշենցիներին
Սահմանազատում պետք է անենք․ Փաշինյանը` Շիկահողի բնակիչներին
«Պուտինը չի մերժում Ուկրաինայի հետ բանակցությունների հնարավորությունը». Պեսկով
Մոտիկից մի հատ բարևենք, է՜. Փաշինյանը Ներքին Հանդում հանդիպեց գյուղացիների հետ
ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել ազատությունից զրկված անձանց ժամանակավոր պահելու վայրեր
Հիմնանորոգվում է Սյունիք գյուղից Կապան տանող 4 կմ երկարությամբ ճանապարհը
Մեզ թուրքացնում են, բայց՝ ինչպե՞ս
20:45
Հռոմի պապը մեկնաբանել է Շվեյցարիայում Ուկրաինայի հարցով համաժողովը
Հաջորդ կանգառը Սրաշենում էր․ Փաշինյան
Ուխտագնացներից մեկը ընկել և վնասել է ոտքը
Շիկահողում բնակիչների ջերմ ընդունելությանը հաջորդեց անկեղծ զրույցը․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը ներկայացվել է Գյումրիում
Վարչապետը ծանոթացել է Կապանի մանկապարտեզներից մեկի վերակառուցման աշխատանքների ընթացքին
ՀՀ ԱԽ քարտուղարը և ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդականը քննարկել են երկկողմ համագործակցությունն անվտանգության ոլորտում
19:00
Թաիլանդում մեկնարկել է Սենատի ընտրությունների երկրորդ փուլը՝ ավելի քան 23 հազար թեկնածուների մասնակցությամբ
Պաղեստինի Կարմիր մահիկը Իսրայելին մեղադրել է իր աշխատակիցների ձերբակալման մեջ
Ալբերտ Լորիկյանն իր ծննդավայրում կահույքի յուրօրինակ տեսականի է արտադրում․ Կառավարության տեսանյութը

ԱԱԾ հայտարարությունը. Երեւանը կապահովի՞ բալանսը

Հայաստանի ԱԱԾ հայտարարություն է տարածել, որ մայիսի 23-ից սկսած, Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանի՝ Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ հատվածների պահպանությունը ստանձնում է Հայաստանի ԱԱԾ սահմանապահ ծառայությունը: Միաժամանակ, հայտնում են, որ Կիրանց բնակավայրի 5,6 կմ հատվածում մինչեւ հուլիսի 24-ը կիրականացվի անցումային ռեժիմով պահպանություն: Ըստ էության դա նշանակում է, որ պահպանությունը կիրականացնեն թե սահմանապահները, թե զինուժը, իսկ հուլիսի 24-ից՝ միայն սահմանապահները: ԱԱԾ հայտնում է, որ ադրբեջանական կողմից էլ պահպանությունը ստանձնում է սահմանապահ ծառայությունը:

Ըստ էության, այդպիսով ամբողջանում է ապրիլի 19-ի պայմանավորվածությունը, որի գնահատականները կրկնելու կարիք այս պահին թերեւս չկա, քանի որ դրանք շատ հայտնի են՝ թե Հայաստանի իշխանության կատարմամբ, թե Հայաստանի ընդդիմության կատարմամբ, թե Ադրբեջանի կատարմամբ: Դրան անդրադառնալու առիթներ եղել են ու դեռ կլինեն: Տվյալ պարագայում էական է մի հանգամանք, որը հայտնի է շատ վաղուց: Բանն այն է, որ Ադրբեջանը դեռեւս տարիներ առաջ, նույնիսկ 2018-ից առաջ է հայտարարել, որ Տավուշի մարզում սահմանին տեղակայում է սահմանապահ զորքեր՝  զինուժի փոխարեն: Բաքվի այդ որոշումն այն ժամանակ Հայաստանում արժանացավ ուշադրության, այն առումով, թե ինչու՞ է Ադրբեջանը գնում այյդպիսի քայլի:

Առաջին հայացքից, դա այսպես ասած խաղաղարար քայլ էր, այն դեպքում, երբ Ադրբեջանն այն ժամանակ վարում էր լրիվ հակառակ քաղաքականություն եւ շեշտը դրել էր ռազմական գործիքակազմի վրա: Հետեւաբար հարց էր առաջանում, ինչու՞ է Ադրբեջանը հայտարարում, որ Տավուշի հատվածում զինուժը փոխարինում է սահմանապահներով: «Գաղտնիքը» սակայն այն էր թերեւս, որ Ադրբեջանի սահմանապահ զորքը իր սպառազինության մակարդակով շատ քիչ է զիջում ցամաքային զինուժին: Ըստ էության, սահմանապահ ստորաբաժաննումները հագեցած են այնպես, որ դրանք կարող են լիովին ամարվել ընդուպ մարտական ստորաբաժանումներ:

Տարիներ առաջ Բաքվի որոշումը այդ իմաստով այլ բան չէր, քան մի կողմից այսպես ասած դիվանագիտական քող՝ իր ռազմատենչ քաղաքականության համար, իսկ մյուս կողմից պատերազմի պատրաստվելու շրջանակում ուժերի վերադասավորում: Ի դեպ, Ադրբեջանը ըստ էության սահմանապահ ուղեկալի անվան տակ գործնականում ռազմական հենակետ է կառուցում նաեւ Վրաստանի հետ սահմանի այն հատվածում, որը վիճահարույց է եւ պարբերաբար դառնում է աղմկոտ իրավիճակի պատճառ՝ Դավիթ Գարեջիի վանական համալիրի հատվածը: Երբ այսօր դեմ առ դեմ կանգնում են Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանապահ ծառայությունները, ըստ էության հարկ է արձանագրել, որ Ադրբեջանի պարագայում սահմանապահ ծառայությունը ըստ էության մարտական ստորաբաժանում է, հետեւաբար հարց է առաջանում, արդյո՞ք Հայաստանին հաջողվելու է ապահովել այդ իմաստով անհրաժեշտ հավասարակշռություն: Այն դեպքում, երբ պաշտոնական Երեւանն ինքն էլ խոստովանում է, որ սահմանի արձանագրումը դեռ անվտանգության համոզիչ երաշխիք չէ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում