Monday, 17 06 2024
09:45
Սալիվանը մեկնաբանել է Ուկրաինայի հարցով Պուտինի խաղաղ նախաձեռնությունը
ԱՄՆ-ն ինքն է եկել՝ ունիկալ հնարավորություն է. Հայաստանի ընտրության որոշումն ուշանում է
09:15
Քննարկվել է կովկասյան տարածաշրջանի վերջին զարգացումները
Շահրամանյանը փաստացի արդարացնում է Ալիևի նարատիվը. երեկվա հայտարարությամբ նա փակեց ԼՂ էջը
08:45
ԱՄՆ-ի հյուսիս-արևելքում ջերմաստիճանը կբարձրանա նորմայից 20 աստիճանով
Վրաստանում երկու երկրաշարժ է տեղի ունեցել
Հայ-ամերիկյան նոր ձեւաչափն ու բարձրաստիճան առաջին հյուրը
Վանաձոր-Ալավերդի-Այրում-Բագրատաշեն ճանապարհը երթևեկելի է միայն մարդատար մեքենաների համար
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
00:00
Գերմանիան ծրագրում է արտաքսել աֆղաններին Ուզբեկստանի տարածքով
Տավուշի սահմանազատված հատվածներում փշալարե պատնեշներ են տեղադրվել
23:30
Ուկրաինան մոտ ապագայում Դանիայից F16 կործանիչներ կստանա
Ադրբեջանին առաջարկում եմ ձևավորել հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության երկկողմ մեխանիզմ. Փաշինյան
Քննչական կոմիտեի պատասխանը` «GG» ընկերությանը
23:00
«Համաշխարհային գների աճը Ուկրաինայի հակամարտության հետևանք է». Եվրահանձնաժողովի ղեկավար
Արմեն Գրիգորյանը և Ուկրաինայի ԱԳ նախարարը քննարկել են Հայաստան-Ուկրաինա հարաբերությունների հեռանկարները
Ի՞նչ էր անում Հայաստանը շվեյցարական «առողջարանում»
Հիմնանորոգվում է Մ-2, Երևան -Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման մայրուղին
ՀՀԿ-ԲՀԿ-ՀՅԴ-ին պետք է իրավական, քաղաքական գնահատական տրվի. պետության զավթում իրականացրած ուժեր են
Կապան Ճակատեն 7.5 կմ երկարությամբ հիմնանորոգված ճանապարհը։ Պետբյուջեից հատկացվել է 1,454 մլրդ դրամ
Կապանում իրականացվում են Վաչագան գետի հունի մաքրման, գետի հենապատերի վերականգնման և այլ աշխատանքներ
Հայայստանը շրջադարձ է կատարում. տրանսատլանտիկ համակարգը կարող է օգտագործել՝ դառնալու անկախ երկիր
Վարչապետը հանդիպել է Ծավի բնակիչների հետ
Իսրայելը հայտարարել է Գազայի հատվածում ռազմական դադար՝ օգնություն տրամադրելու նպատակով
Ասում են՝ էն գյոզալ կոլխոզները քարուքանդ արեցին. ինչ առաջարկեց Փաշինյանը սրաշենցիներին
Սահմանազատում պետք է անենք․ Փաշինյանը` Շիկահողի բնակիչներին
«Պուտինը չի մերժում Ուկրաինայի հետ բանակցությունների հնարավորությունը». Պեսկով
Մոտիկից մի հատ բարևենք, է՜. Փաշինյանը Ներքին Հանդում հանդիպեց գյուղացիների հետ
ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել ազատությունից զրկված անձանց ժամանակավոր պահելու վայրեր
Հիմնանորոգվում է Սյունիք գյուղից Կապան տանող 4 կմ երկարությամբ ճանապարհը

Ռոգոզինը սպառնու՞մ է, թե՞՝ «գործարք առաջարկում»

Արեւմտյան մամուլը հայտնում է, որ ՌԴ Կրանսնոդարի երկրամասում ,,վնասվել է հրթիռային հարձակումից վաղ իրազեկման «Վորոնեժ ԴՄ» ռադիոլոկացիոն կայանը»: Որոշ աղբյուրներ նույնիսկ արբանյակային լուսանկարներ են հրապարակել: Ուկրաինայի քաղաքական ղեկավարությունը եւ ԶՈՒ հրամանատարությունը որեւէ մեկնաբանություն առայժմ չի արել: Այդուգանդերձ, լրատվամիջոցներում տարածվել է ՌԴ «Ռուսատոմ» կոնցեռնի նախկին գլխավոր տնօրեն, նախկին փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի գրառումը:

Նախկին բարձրաստիճան պաշտոնյան, որ փաստացի հանդիսացել է Ռուսաստանի ռազմա-արդյունաբերական համալիրի կոորդինատորը եւ ուկրաինական պատերազմին ներգրավված է այնքանով, որ անցյալ տարի ծանր վիրավորում է ստացել, փաստացի հաստատել է, որ Կարսնոդարում ուկրաինական կողմը «հրթիռային հարձակումից վաղ իրազեկման ռուսաստանյան համակարգին հարված է հասցվել»: Ռոգոզինը «հանցագործության պատվիրատու» է անվանել Միացյալ Նահանգներին:

Վաշինգտոնին հարկ կլինի կատարվածի համար լիովին պատասխանատու լինել: Այսպիսով մենք գտնվում ենք ոչ այնքան շեմին, որքան (իրավիճակի) եզրին, որից հետո, եթե հակառակորդը  նման գործողություններում չկանգնեցվի, կսկսվի միջուկային տերությունների ռազմավարական անվտանգության փլուզումը,- թելեգրամ-ալիքում գրել է Դմիտրի Ռոգոզինը: Ըստ էության, դա նախազգուշացում է, որ Ռուսաստանը «հայելային պատասխանի» իրավունք ունի, որից հետո ԱՄՆ ռազմավարական անվտանգությունը «կփլուզվի»:

Կրասնոդարի երկրամասում ռուսաստանյան ռադիոլոկացիոն կայանը «վնասվել է» Մինսկում ՌԴ եւ Բելառուսի նախագահների բանակցություններից մեկ օր անց: Ժամանելով Բելառուսի մայրաքաղաք, Վլադիմիր Պուտինը հենց օդանավակայանում ասել է, որ քննարկվելու է նաեւ «ոչ ռազմավարական միջուկային զենքի ներգրավմամբ զորավարժությունների անցկացման հարցը»: Ուկրաինական պատերազմի այս փուլում նման զորավարժություններն Արեւմուտքն ընկալել  է որպես «Արեւելյան Եվրոպայի դեմ հարձակման ազդանշան»:

Բանակցություններից հետո Ռուսաստանի նախագահը, սակայն, Ուկրաինայի հետ «կրակի դադարեցման բանակցությունների» պատրաստակամություն է հայտնել, բայց եւ ավելացրել, որ Զելիսկին «այլեւս լեգիտիմ չէ»: Ռուսաստանյան ռադիոլոկացիոն կայանին «հասցված հարվածից» կարելի է ենթադրել, որ Կիեւը չի ընդունել «կրակի դադարեցման բանակցությունների» առաջարկությունը, ինչի համար Ռոգոզինը մեղադրում է Միացյալ Նահանգներին:

Ռոգոզինն, ամենայն հավանականությամբ, թելեգրամ-ալիքում գրառում կատարել է Կրեմլի եւ անձամբ նախագահ Պուտինի համաձայնությամբ: Եւ, թերեւս, կարելի է ասել, որ ուկրաինական պատերազմը հասնում է կամ արդեն իսկ հասել է կուլմինացիայի: Այդ հավանականության մասին դեռեւս անցյալ աշնանը հայտարարել էր Ուկրաինայի ԶՈՒ հրամանատար Զալյուժնին, որ պատերազմի ելքը կախված է կողմերի տեխնոլոգիական մակարդակից:

Ռուսաստանին, թեեւ մեծ դժվարությամբ, բայց հաջողվել է հակակշիռներ ստեղծել, բայց նորագույն սպառազինությունները, որ լայնորեն կիրառվում են, երեւում է՝ ռազմական գերակշռություն չեն ապահովում: «Չոր հաղթանակի» զենք մնում է «ոչ ռազմավարական միջուկային մարտագլխիկը»: Դմիտրի Ռոգոզինն, ըստ էության,, խոսում է «միջուկային ապոկալիպսիսից»: Դա սպառնալի՞ք է: Հիշվում է նախագահ Պուտինի «թեւավոր» միտքը. «Աշխարհը մեր ինչի՞ն է պետք, եթե Ռուսաստան չի լինելու»: Բայց ասվածն արդյո՞ք պետության ռազմա-քաղաքական դոկտրին է:

Այդ դեպքում Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Նարիշկինն ինչու՞ «չի բացառում» ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Բեռնսի հետ հանդիպումը: ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը հնարավոր պայմանավորվածությունների «գի՞ն են գցում» կամ՝ «բարձրացնում»: Միջուկային մյուս տերություններն ինչպե՞ս կարձագանքեն Կրասնոդարում հրթիռային հարձակումից վաղ նախազգուշացման ռուսաստանյան «Վորոնեժ ԴՄ» կայանի «վնասմանը»: Շվեյցարիայում «խաղաղության խորհրդաժողովի» անցկացումը կչեղարկվի՞:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում