Իրանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Կանին առաջին անգամ հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ՝ Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի մահից հետո։ Այս մասին Բաղերի Կանին հայտնել է X-ի իր էջում, գրում է ТАСС-ը։
«Շարունակելով դիվանագիտական հանդիպումներն ու շփումները, ինձ զանգահարեց ռուս գործընկեր Սերգեյ Լավրովը»,- գրել է իրանցի քաղաքական գործիչը։