Sunday, 16 06 2024
00:00
Գերմանիան ծրագրում է արտաքսել աֆղաններին Ուզբեկստանի տարածքով
Տավուշի սահմանազատված հատվածներում փշալարե պատնեշներ են տեղադրվել
23:30
Ուկրաինան մոտ ապագայում Դանիայից F16 կործանիչներ կստանա
Ադրբեջանին առաջարկում եմ ձևավորել հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության երկկողմ մեխանիզմ. Փաշինյան
Քննչական կոմիտեի պատասխանը` «GG» ընկերությանը
23:00
«Համաշխարհային գների աճը Ուկրաինայի հակամարտության հետևանք է». Եվրահանձնաժողովի ղեկավար
Արմեն Գրիգորյանը և Ուկրաինայի ԱԳ նախարարը քննարկել են Հայաստան-Ուկրաինա հարաբերությունների հեռանկարները
Ի՞նչ էր անում Հայաստանը շվեյցարական «առողջարանում»
Հիմնանորոգվում է Մ-2, Երևան -Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման մայրուղին
ՀՀԿ-ԲՀԿ-ՀՅԴ-ին պետք է իրավական, քաղաքական գնահատական տրվի. պետության զավթում իրականացրած ուժեր են
Կապան Ճակատեն 7.5 կմ երկարությամբ հիմնանորոգված ճանապարհը։ Պետբյուջեից հատկացվել է 1,454 մլրդ դրամ
Կապանում իրականացվում են Վաչագան գետի հունի մաքրման, գետի հենապատերի վերականգնման և այլ աշխատանքներ
Հայայստանը շրջադարձ է կատարում. տրանսատլանտիկ համակարգը կարող է օգտագործել՝ դառնալու անկախ երկիր
Վարչապետը հանդիպել է Ծավի բնակիչների հետ
Իսրայելը հայտարարել է Գազայի հատվածում ռազմական դադար՝ օգնություն տրամադրելու նպատակով
Ասում են՝ էն գյոզալ կոլխոզները քարուքանդ արեցին. ինչ առաջարկեց Փաշինյանը սրաշենցիներին
Սահմանազատում պետք է անենք․ Փաշինյանը` Շիկահողի բնակիչներին
«Պուտինը չի մերժում Ուկրաինայի հետ բանակցությունների հնարավորությունը». Պեսկով
Մոտիկից մի հատ բարևենք, է՜. Փաշինյանը Ներքին Հանդում հանդիպեց գյուղացիների հետ
ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել ազատությունից զրկված անձանց ժամանակավոր պահելու վայրեր
Հիմնանորոգվում է Սյունիք գյուղից Կապան տանող 4 կմ երկարությամբ ճանապարհը
Մեզ թուրքացնում են, բայց՝ ինչպե՞ս
20:45
Հռոմի պապը մեկնաբանել է Շվեյցարիայում Ուկրաինայի հարցով համաժողովը
Հաջորդ կանգառը Սրաշենում էր․ Փաշինյան
Ուխտագնացներից մեկը ընկել և վնասել է ոտքը
Շիկահողում բնակիչների ջերմ ընդունելությանը հաջորդեց անկեղծ զրույցը․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը ներկայացվել է Գյումրիում
Վարչապետը ծանոթացել է Կապանի մանկապարտեզներից մեկի վերակառուցման աշխատանքների ընթացքին
ՀՀ ԱԽ քարտուղարը և ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդականը քննարկել են երկկողմ համագործակցությունն անվտանգության ոլորտում
19:00
Թաիլանդում մեկնարկել է Սենատի ընտրությունների երկրորդ փուլը՝ ավելի քան 23 հազար թեկնածուների մասնակցությամբ

Բորտնիկովը զգուշացրել է. Մոսկվան եւ Լոնդոնը կբախվե՞ն, թե՞ կպայմանավորվեն

Բիշքեկում ԱՊՀ պետությունների անվտանգության մարմինների եւ հատուկ ծառայությունների նիստին ելույթում Ռուսաստանի Դաշնության ԱԴԾ տնօրեն Բորտնիկովն ասել է, որ ԱՄՆ-ը եւ Մեծ Բրիտանիան հետխորհրդային երկրների համար «վտարանդի կառավարություններ են ձեւավորում, որպեսզի նրանց ներքին անկայունության դեպքում բերեն իշխանության»: Բորտնիկովի տեղեկացվածությամբ՝ Վաշինգտոնը եւ Լոնդոնը նաեւ այդ երկրներում ,,ձգտում են տոտալ հսկողություն հաստատել՝ օգտագործելով «ենթակա ընդդիմդարի կուսակցություններին, ոչ առեւտրային կազմակերպությունները եւ պսեւդո-անկախ լրատվամիջոցները»:

Սա, ինչպես ասում են՝ որպես «օպերայի նախերգանք»: Ռուսաստանի ԱԴԾ տնօրենի բուն ասելիքն այն է, որ Մեծ Բրիտանիայն «ձգտում է հաստատվել Կենտրոնական Ասիայում, որպեսզի ազդեցությունը տարածի նաեւ Աֆղանստանում»: Աշխարհագրական առումով Մեծ Բրիտանիան Կենտրոնական Ասիա կարող է մտնել կամ Հարավային Կովկասից, կամ՝ Իրանից: Եթե համարենք, որ Իրանի տարածքով Կենտրոնական Ասիա անգլիական մուտքի տարբերակը երեւակայության ժանրից է, մանավանդ որ լոգիստիկ առումով էլ անհարմար է, ապա Լոնդոն-Աստանա-Տաշքենդ կոմունիկացիայի մի լոգիստիկա կա՝ Արեւելյան Եվրոպա-Վրաստան-Ադրբեջան-Ղազախստան-Ուզբեկստան:

Ուշագրավ է, որ Բորտնիկովի զգուշացումը հնչում է մի փուլում, երբ Ադրբեջանը նախապատրաստվում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների: Անցած նոյեմբերից ի վեր առնվազն երկու տասնյակ լրագրող, ոչ կառավարական կազմակերպության ղեկավար եւ հանրային գործիչ է կալանավորվել:  Ի հեճուկս քաղաքական որոշ ուժերի լավատեսության, Ալիեւի չի փոխում սահմանադրությունը, նոր խորհրդարանը նույնպես կձեւավորվի մեծամասնական ընտրակարգով: Ամեն ինչ ռուսաստանյան թրենդի մեջ է:

Բայց կա «միջին միջանցքի» թողունակության մեծացման, Բաքվի նավահանգստի արդիականացման, Ալյաթում նորի կառուցման խոստում, ծրագիր, որի ֆինանսական հովանավորը Եվրամիությունն է: Իլհամ Ալիեւը, պատկերավոր ասած՝ Վլադիմիր Պուտինի եւ Ռեջեբ Թայիփ Էրդողանի թիկունքից Բրյուսելի կամ Փարիզի հետ խոսելիս կարող է «խարակտեր ցույց տալ»: Այլ է Լոնդոնի պարագան: Նախ BP-ն Ադրբեջանում տասնյակ միլիարդավոր ֆունտ ստեռլինգի ներդրումներ ունի, Բաքու-Ջեյհան նավթամուղի, այսինքն՝ ալիեւյան իշխանության աորտայի, գլխավոր օպերատորն է: Բայց այդ Լոնդոնը, Մոսկվային հավասար՝ իշխող ընտանիքի գաղտնիքների դեպոզիտարիան է:

Ռուսաստանի ԱԴԾ տնօրենն, ըստ այդմ, ի՞նչ է ակնարկում: Զգուշացնու՞մ է Ալիեւին: Ինչի՞ց: Բաքվում Լոնդոնի «իշխանափոխության ծրագրի՞ց»: Սեպտեմբերին սպառվում է «դարի պայմանագրի»՝ Բաքու-Ջեյհան նավթամուղի շահագործման պայմանագրի ժամկետը: 1994թ. Ռուսաստանը «ծնկած էր» եւ բաց զիջեց Կասպիցի էներգետիկ ռեսուրսների տարանցման ուղիների վերահսկողության  «անկապտելի իրավունքը»: Մի մասով դա պայմանավորված էր ԼՂ հարցում Մոսկվայից Բաքվի «խռովածությամբ»: Այսօր բոլորովին այլ իրավիճակ է: Ռուսաստանը եւ Մեծ Բրիտանիան կբախվե՞ն, թե՞ կպայմանավորվեն: Նման փորձ Մոսկվան եւ Լոնդոնն ունեն. 1919-ի տարեվերջին բրիտանացիները Բաքվից հեռացել են, որպեսզի Ռուսաստանը վերադառնա Անդկովկաս:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում