Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 25-ին այցելել է Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցի։ Վարչապետն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում՝ տեսանյութ հրապարակելով Ոսկեպարից։
«Այցելեցի Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցի»,- գրել է վարչապետը։
Նիկոլ Փաշինյանը նաև ծանոթացել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման աշխատանքների արդյունքներին և ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայությանը։
Սահմանապահները վարչապետին տեղեկացրին, որ հայկական կողմը այդ հատվածում 6 դիտակետ է կառուցել, ադրբեջանական կողմը ինժեներական աշխատանքներ չի արել, ճանապարհներ են կառուցում։
«Նրանք բաց կանգնած են և սահմանային ծառայություն են իրականացնում։ Պայմանավորվածությունը լրիվ պահպանվում է, որևէ բան չի խախտվել»,- վարչապետին զեկուցեց Սահմանապահ զորքերի հրամանատարի 1-ին տեղակալ–շտաբի պետ, գնդապետ Էդգար Հունանյանը: