Կատալոնական «Բարսելոնա»-ն համալրվեց «Հերկուլես»-ի 20-ամյա տաղանդավոր կիսապաշտպան Կիկո Ֆեմենիայի հետ:
Իսպանիայի երիտասարդական հավաքականի խաղացողը, ով վերջերս նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը, «Բարսելոնա»-ի հետ 3 տարվա պայմանագիր կնքեց: Պայմանագրի կետերից մեկի համաձայն կատալոնական ակումբը Ֆեմինիային կարող է վաճառել 20 մլն. եվրոյից ոչ պակաս գումարով:
Նշենք, որ Իսպանիայի չեպմպիոնը երիտասրադ կիսապաշտպանի համար «Հերկուլես»-ին վճարել է ընդամենը 2 մլն. եվրո: