Monday, 17 06 2024
16:25
Կանբերան և Պեկինը վերսկսել են իրենց գործընկերությունը. Ավստրալիայի վարչապետ
Լուկաշենկոն գուբերնատոր է. խոսում և գործում է Կրեմլի հրահանգով
16:09
Հնդկաստանում երկու գնացքների բախման զոհերի թիվը հասել է 15-ի
Արա Աբրահամյանին լուրջ վերաբերվել չի կարելի. ՌԴ հատուկ ծառայություններին ենթակա մարդ է
Օտարերկրացու պայուսակից 20.000 դրամ են հափշտակել
Մենք ցանկանում ենք ամրապնդել տնտեսական կապերը ՀՀ հետ առևտրի ու ներդրումների միջոցով․ Սառա Մորգենթաու
ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել ՀՀ-ի խաղաղ ու ժողովրդավար ապագային՝ հանուն հայ ժողովրդի․ Ռիչարդ Վերմա
Բայդենի վարչակազմը ձգտում է ամրապնդել կապերը ՀՀ-ի հետ․ պետքարտուղարության հատուկ ներկայացուցիչ
Վարչապետը հետևել է Տաթև – Աղվանի միջպետական ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին
«2018-ից երազում եմ քո ձեռքը սեղմեմ, ես քո հոգատար ցավը տանեմ». քաջարանցի կինը՝ Փաշինյանին
Հաստատվել է Արցախից բռնի տեղահանվածների բնակապահովման ծրագրի կարգը․ ինչպես դիմել
Միջուկային զենքի գլոբալ ծախսերը 2023թ. հասել են ռեկորդայինի՝ 91,4 մլրդ դոլար
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը Հայաստանում ՏԻՄ-ին նվիրված միջոցառման է մասնակցել
Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 472-ի՝ մեկ շաբաթում ավելանալով 20-ով
ԱՄՆ Պետքարտուղարի առաջին տեղակալ Ռիչարդ Վերման այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
ԱՄՆ պետքարտուղարի կառավարման և ռեսուրսների հարցերով առաջին տեղակալը ժամանել է Հայաստան
Արցախը 2022թ. ապրիլի 14-ին Հայաստանի հետ առնչությունը խզել է
14:45
Միջուկային տերությունները շարունակում են արդիականացնել իրենց զինանոցները. SIPRI
14:30
Եվրահանձնաժողովի նախագահը կարող է վերընտրվել
Ամրակից գյուղում տուն է այրվել
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
ՆԱՏՕ-ն քննարկում է իր միջուկային զինանոցը պատրաստության ռեժիմի բերելու հարցը
Նեթանյահուն քննադատել է հումանիտար օգնության համար Գազայում մարտական գործողությունների դադարների վերաբերյալ զինվորականների որոշումը
Հիմա մեզ պետք չի խղճալ՝ մեզ խղճալ պետք էր 30 տարի․ շուռնուխցին շնորհակալություն հայտնեց վարչապետին
Բագրատ Գալստանյանը քաղաքացիների հետ Եռաբլուրում է
Գյումրիում հանրային սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է
Նպատակը նույնն է՝ Հայաստանը չպետք է լինի ժողովրդավարական. սա ունի արտաքին հստակ շահառու
Այսօր ԱԺ արտահերթ նիստ է նախատեսված
Զոհեցին Արցախը, կզոհեն նաև Հայաստանը, միայն թե իրենց բարօրությանը ձեռք տվող չլինի

Փրկարարները և ներգրավված այլ ուժերը Լոռու և Տավուշի տարբեր բնակավայրերից տարհանել են 269, փրկել` 120 մարդու

Համաձայն օպերատիվ իրավիճակի՝ ժամը 22․00-ի դրությամբ, Լոռու և Տավուշի մարզերում Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերի վարարման գոտում փրկարարական աշխատանքներ են իրականացնում ՆԳՆ փրակարար ծառայության 30 մարտական հաշվարկ, ներգրավված են 324 փրկարարական ծառայող։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարությունից, որոնողափրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքները շարունակվում են, որոնց արդյունքում փրկարարների և ներգրավված այլ ուժերի միջոցով Լոռու և Տավուշի մարզերում տարբեր բնակավայրերից տարհանվել է 269, փրկվել` 120 մարդ, մասնավորապես, 347 մարդ՝ Լոռու մարզում և 42 մարդ՝ Տավուշի մարզում:
«Աղետի գոտում կա 3 զոհ։ Սանահինի կամրջի մոտակայքից փրկարարները դուրս են բերել անձը չպարզված քաղաքացու դի: Պտղավան բնակավայրի ֆուտբոլի դաշտի հարևանությամբ գետից դուրս է բերվել Հաղթանակ բնակավայրի բնակիչ (1948 թ․) Ավագ Ավագյանի դին։ Շնող գյուղի մոտակայքում գետից դուրս է բերվել Սարիբեկ Բալյանի (1985 թ․) դին:

Տավուշի մարզում փլուզվել է 2 կամուրջ, վնասվել՝ 1-ը, փլուզվել են 3 բնակելի տուն, ջրալցվել՝ 45 տուն, 2 հյուրանոց, 18 հասարակական և այլ նշանակության օբյեկտներ։

Տավուշի մարզում մարզպետարանի կողմից աշխատանքներին ներգրավվել է 25 միավոր ինժեներական տեխնիկա (20 ինքնաթափ և 5 ամբարձիչ)։

Լոռու մարզում Դեբեդ գետի վարարման հետևանքով Մ6 ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի հատվածի 31-րդ կմ-ը հեղեղվել է, և մոտ 50 մ երկարությամբ հատվածը փլուզվել է, վնասվել են գետի վրայով անցնող 7 կամուրջներ և տարբեր նշանակության 70 շենք-շինություններ։

Լոռու մարզի մի շարք բնակավայրերի մոտեցման ուղիները, մասնավորապես՝ կամուրջները վնասվել կամ հայտնվել են ջրի տակ. դեպի բոլոր այդ բնակավայրեր կան այլընտրաքային, և հնարավորություն կա առաջին անհրաժեշտության պարագաներ հասցնելու։ Այդ աշխատանքներին ներգրավված են նաև փրկարարները, ովքեր անհրաժեշտ իրերն ու պարագաները փոխանցում են գետանցման միջոցով։

Գետանցման միջոցով նաև բնակչության տարհանում է իրականացվել Սանահին կայարանում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի՝ վարորդներին խորհուրդ է տրվում դեպի Վրաստանի սահման ուղևորվելիս Մ-6-ը շրջանցել Մ-3 Մարգարա-Վանաձոր-Տաշիր-ՀՀ սահման և Մ-1 Երևան-Գյումրի-ՀՀ սահման միջպետական ավտոճանապարհներով։

Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ փակ են Վանաձոր–Ալավերդի–Այրում–Բագրատաշեն և Դիլիջան–Իջևան երթուղիները։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում