Sunday, 16 06 2024
Կապան Ճակատեն 7.5 կմ երկարությամբ հիմնանորոգված ճանապարհը։ Պետբյուջեից հատկացվել է 1,454 մլրդ դրամ
Կապանում իրականացվում են Վաչագան գետի հունի մաքրման, գետի հենապատերի վերականգնման և այլ աշխատանքներ
Հայայստանը շրջադարձ է կատարում. տրանսատլանտիկ համակարգը կարող է օգտագործել՝ դառնալու անկախ երկիր
Վարչապետը հանդիպել է Ծավի բնակիչների հետ
Իսրայելը հայտարարել է Գազայի հատվածում ռազմական դադար՝ օգնություն տրամադրելու նպատակով
Ասում են՝ էն գյոզալ կոլխոզները քարուքանդ արեցին. ինչ առաջարկեց Փաշինյանը սրաշենցիներին
Սահմանազատում պետք է անենք․ Փաշինյանը` Շիկահողի բնակիչներին
«Պուտինը չի մերժում Ուկրաինայի հետ բանակցությունների հնարավորությունը». Պեսկով
Մոտիկից մի հատ բարևենք, է՜. Փաշինյանը Ներքին Հանդում հանդիպեց գյուղացիների հետ
ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել ազատությունից զրկված անձանց ժամանակավոր պահելու վայրեր
Հիմնանորոգվում է Սյունիք գյուղից Կապան տանող 4 կմ երկարությամբ ճանապարհը
Մեզ թուրքացնում են, բայց՝ ինչպե՞ս
20:45
Հռոմի պապը մեկնաբանել է Շվեյցարիայում Ուկրաինայի հարցով համաժողովը
Հաջորդ կանգառը Սրաշենում էր․ Փաշինյան
Ուխտագնացներից մեկը ընկել և վնասել է ոտքը
Շիկահողում բնակիչների ջերմ ընդունելությանը հաջորդեց անկեղծ զրույցը․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը ներկայացվել է Գյումրիում
Վարչապետը ծանոթացել է Կապանի մանկապարտեզներից մեկի վերակառուցման աշխատանքների ընթացքին
ՀՀ ԱԽ քարտուղարը և ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդականը քննարկել են երկկողմ համագործակցությունն անվտանգության ոլորտում
19:00
Թաիլանդում մեկնարկել է Սենատի ընտրությունների երկրորդ փուլը՝ ավելի քան 23 հազար թեկնածուների մասնակցությամբ
Պաղեստինի Կարմիր մահիկը Իսրայելին մեղադրել է իր աշխատակիցների ձերբակալման մեջ
Ալբերտ Լորիկյանն իր ծննդավայրում կահույքի յուրօրինակ տեսականի է արտադրում․ Կառավարության տեսանյութը
18:15
Ուկրաինայի վերաբերյալ համաժողովի կոմյունիկեին աջակցել են ֆորումին մասնակցած 91 երկրներից 80-ը
«Ճգնաժամի» սահմանադրության փոխարեն՝ «քաղաքական» համաձայնության սահմանադրություն
17:50
Լեհաստան-Հոլանդիա խաղից առաջ տղամարդը կացնով հարձակվել է երկրպագուների վրա
Խզմալյանի դեպքը առաջինը չէ. առաջ էլ կար կասկած, որ «Վրացական երազանքը» համագործակցում է ФСБ-ի հետ
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ճակատենի բնակիչների հետ
Տիխանովսկայան կայցելի Հայաստան, եթե լինի պաշտոնական հրավեր
Ադրբեջանը ռուսական գազի եվրոպական «խլացուցիչ»
Երևանի բազմահարկ էլիտար շենքի բակում կայանված մեքենայի վրա հայտնաբերվել է ՌԴ վիրավոր քաղաքացի

Բարեւ, ես եմ

Ֆեյսբուքի մի օգտատեր երեկ գրառմանս մեկնաբանություն էր թողել. «Տեսնես Վահրամ Աթանեսյանն իր կյանքը կգրի՞, սխալները, հանցավոր որոշումներին իր մասնակցությունը կխոստովանի՞»: Իմ «կյանքը» ես գրել եմ՝ «Երկրի ժամանակը» գիրքը, համացանցում, կարծեմ, կա: Բայց մարդուն անպատասխան չթողնեմ:

-Բարեւ, պարոն: Կյանքում ճակատագրական մի քանի որոշման մասնակից եմ եղել՝ 1989թ. դեկտեմբերի 1-ի, որով ԼՂԻՄ-ն միավորվել է ՀԽՍՀ-ին, քվեարկել եմ Հայաստանի ԳԽ նախագահի պաշտոնում Լեւոն Տեր-Պետրոսյանի ընտրության օգտին: 1992թ. հուլիսի 8-ին կողմ եմ եղել, որ ՀՀ Գերագույն խորհուրդն անընդունելի ճանաչի միջազգային եւ միջպետական որեւէ փաստաթուղթ, որտեղ Լենային Ղարաբաղը նշված կլինի Ադրբեջանի մաս, քվեարկել եմ Հայաստանի առաջին սահմանադրությունը հանրաքվեի դնելու որոշման կողմ:

Եթե համարում եք, որ սրանք հանցավոր որոշումներ են, պատրաստ եմ կրել իմ բաժին պատասխանատվությունը: Լինի դա քրեական, թե՝ բարոյական:

Սխալներ թույլ եմ տվել եւ քառասունչորսօրյա պատերազմից հետո ԱրցախԹՎ-ի եթերում հրապարակային ներողություն եմ խնդրել՝ մինչ այդ հինգ տարի հանդիսացած չլինելով քաղաքական դեմք, զբաղեցրած չլինելով որեւէ պաշտոն:

Ինչու՞:

Ասեմ, պարոն: 2014թ. նոյեմբերի 7-ին ԼՂՀ Ազգային ժողովի պատվիրակությունը, որ գլխավորում էր Աշոտ Ղուլյանը, 45 րոպեանոց աուդիենցիա է ունեցել Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի մոտ, որի ընթացքում նա կես ժամ  պատմել է ՌԴ նախագահի միջնորդությամբ Իլհամ Ալիեւի հետ հանդիպման մասին: Անկեղծորեն ասել է, որ Ադրբեջանը ԼՂ-ում կարգավիճակի հարցով հանրաքվեի ժամկետ նշելու առաջարկությունը մերժում է: Այդ հանդիպման մասնակիցներից այսօր մեզանից միայն Վարդգես Բաղրյանն է  բացակայում: Երբ նախագահ Սարգսյանը հարցրել է մեր կարծիքը, ասել եմ, որ անձամբ լիովին կիսում եւ պաշտպանում եմ իր տեսակետը:

Նախագահական նստավայրից մեզ անմիջապես ուղեկցել են պաշտոնական ընթրիքի, որի ընթացքում Աշոտ Ղուլյանին հարցրել եմ. «Հիմա էս ճշմարտությունը մենք Ստեփանակերտում ինչպե՞ս ենք ներկայացնելու»: Պատասխանել է՝ չգիտեմ: Վերադառնալով Ստեփանակերտ, հանդիպում եմ խնդրել նախագահ Բակո Սահակյանից, ասել եմ հետեւյալը. «Պարոն նախագահ, եթե Հայաստանի նախագահը հարմար է գտել մեզ՝ ԼՂՀ ԱԺ պատգամավորներիս այդքան բաց ինֆորմացիա փոխանցել, Ձեզ, համոզված եմ, ավելին է ասում, ե՞րբ ենք իրավիճակը ներկայացնելու մեր ժողովրդին»:

Լսել եմ այս պատասխանը. «Չենք կարող մարդկանց թեւաթափ անել, արտագաղթ կսկսվի»: Ասել եմ. «Այդ դեպքում, պարոն նախագահ, ես հաջորդ ընտրություններին չեմ մասնակցի, քաղաքականությունից հեռանում եմ»: Ասել է՝ բարի: Վերադարձել եմ ժուռնալիստիկայի, թղթակցել եմ «Հրապարակ» եւ «Ազատ Արցախ» թերթերին, հեղինակային հաղորդում եմ վարել ԱրցախԹՎ-ում եւ Մ «Մեդատոն» հեռուստատեսությունում:

Հիմնադրել եմ «Պոստ-ֆակտում» տեղեկետվական-վերլուծական կենտրոն, որի հովանավորը եղել է Ղտելեկոմ ընկերությունը: Ամեն ինչ եղել է թափանցիկ, փոխանցումները կատարվել են «Արցախբանկի» միջոցով, որ, փառք աստծո՝ Երեւանում է, կարող եք ստուգել: Ի դեպ, առայսօր եւ թոշակս, եւ լրագրողական աշխատանքից վճարումները դարձյալ «Արցախբանկի» միջոցով եմ ստանում:

2006թ. ապրիլին կազմակերպել եմ ԼՂ կարգավորման հարցով առաջին եւ միակ խորհրդարանական լսումները, որից հետո Ստեփանակերտ է գործուղվել Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը եւ փակ հանդիպման ժամանակ ասել բառացիորեն այսքանը. «Եթե մենք կարողանանք պահել նախկին ԼՂԻՄ եւ Լաչինի միջանցքի տարածքը ու հասնենք կարգավիճակովի հարցով նոր ռեֆերենդումի համաձայնեցման եւ անցկացման, կհամարենք, որ մեր նպատակին հասել ենք»:

Կարելի էր, իհարկե, հրապարակայնացնել եւ Օսկանյանի, եւ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը: Բայց ես մինչեւ 2016թ. ՊՊԾ գնդի գրավումը հավատում էի, որ նախագահ Սերժ Սարգսյանը գնում է ԼՂ հարցի խաղաղ-բանակցային, փոխզիջումային եւ արժանապատիվ կարգավորման: Երբ 2017թ.խորհրդարանական ընտրությունների պատկերը հստակվեց, հասկացա, որ այդպես չէ:  Կարելի՞ էր այդ մասին խոսել: Գուցե, բայց իմաստ ունե՞ր ճակատով ստեփանակերտյան «արդար պահանջ՝ ոչ մի նահանջ» պատին խփվել: Չգիտեմ:

Հ.Գ. Եթե Վարդան Օսկանյանի եւ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման մասնակիցները կուզենան հերքել, պատրաստ եմ հրապարակային բանավեճի:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում