Monday, 17 06 2024
16:09
Հնդկաստանում երկու գնացքների բախման զոհերի թիվը հասել է 15-ի
Արա Աբրահամյանին լուրջ վերաբերվել չի կարելի. ՌԴ հատուկ ծառայություններին ենթակա մարդ է
Օտարերկրացու պայուսակից 20.000 դրամ են հափշտակել
Մենք ցանկանում ենք ամրապնդել տնտեսական կապերը ՀՀ հետ առևտրի ու ներդրումների միջոցով․ Սառա Մորգենթաու
ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել ՀՀ-ի խաղաղ ու ժողովրդավար ապագային՝ հանուն հայ ժողովրդի․ Ռիչարդ Վերմա
Բայդենի վարչակազմը ձգտում է ամրապնդել կապերը ՀՀ-ի հետ․ պետքարտուղարության հատուկ ներկայացուցիչ
Վարչապետը հետևել է Տաթև – Աղվանի միջպետական ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին
«2018-ից երազում եմ քո ձեռքը սեղմեմ, ես քո հոգատար ցավը տանեմ». քաջարանցի կինը՝ Փաշինյանին
Հաստատվել է Արցախից բռնի տեղահանվածների բնակապահովման ծրագրի կարգը․ ինչպես դիմել
Միջուկային զենքի գլոբալ ծախսերը 2023թ. հասել են ռեկորդայինի՝ 91,4 մլրդ դոլար
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը Հայաստանում ՏԻՄ-ին նվիրված միջոցառման է մասնակցել
Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 472-ի՝ մեկ շաբաթում ավելանալով 20-ով
ԱՄՆ Պետքարտուղարի առաջին տեղակալ Ռիչարդ Վերման այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
ԱՄՆ պետքարտուղարի կառավարման և ռեսուրսների հարցերով առաջին տեղակալը ժամանել է Հայաստան
Արցախը 2022թ. ապրիլի 14-ին Հայաստանի հետ առնչությունը խզել է
14:45
Միջուկային տերությունները շարունակում են արդիականացնել իրենց զինանոցները. SIPRI
14:30
Եվրահանձնաժողովի նախագահը կարող է վերընտրվել
Ամրակից գյուղում տուն է այրվել
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
ՆԱՏՕ-ն քննարկում է իր միջուկային զինանոցը պատրաստության ռեժիմի բերելու հարցը
Նեթանյահուն քննադատել է հումանիտար օգնության համար Գազայում մարտական գործողությունների դադարների վերաբերյալ զինվորականների որոշումը
Հիմա մեզ պետք չի խղճալ՝ մեզ խղճալ պետք էր 30 տարի․ շուռնուխցին շնորհակալություն հայտնեց վարչապետին
Բագրատ Գալստանյանը քաղաքացիների հետ Եռաբլուրում է
Գյումրիում հանրային սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է
Նպատակը նույնն է՝ Հայաստանը չպետք է լինի ժողովրդավարական. սա ունի արտաքին հստակ շահառու
Այսօր ԱԺ արտահերթ նիստ է նախատեսված
Զոհեցին Արցախը, կզոհեն նաև Հայաստանը, միայն թե իրենց բարօրությանը ձեռք տվող չլինի
Օպերատիվ պատրաստության միջուկային զենքի քանակն ավելացել է
Գալստանյանն անձնական, հոգեբանական ճգնաժամի մեջ է

Սանոսյանը մանրամասներ է ներկայացրել հեղեղումների գոտում վնասների, խնդիրների և իրականացվող աշխատանքների վերաբերյալ

Հեղեղումների հետևանքով Ալավերդուց դեպի Այրում և Բագրատաշեն տանող ճանապարհը բազմաթիվ հատվածներում վնասվել կամ գրեթե ամբողջովին քանդվել է:

Այս մասին Ալավերդիում լրագրողների հետ կայացած զրույցի ընթացքում տեղեկացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ անդրադառնալով Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումների հետևանքով ստեղծված իրավիճակին, խնդիրների լուծման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին ու անելիքներին:

Լուսանկարները՝ Հայկ Մանուկյանի, Էդիկ Սիմոնյանի
«Մենք գետի աջ և ձախ ափերին ունենք բնակավայրեր, որոնց հետ կապի որոշակի խնդիրներ կան: Եվ հիմա մարդիկ աշխատում են, տեխնիկաները կմոտեցնենք, որոշակի դաշտային կամ լեռնային ճանապարհներ կան, որոնք կփորձենք մի քիչ կարգավորել և անցանելիությունն ապահովել»,- ներկայացրեց Սանոսյանը:

Նրա խոսքով՝ այս պահին խնդիրներ են առկա Ալավերդու «Սանահին կայարան» կոչվող թաղամասում, որը գտնվում է Դեբեդ գետի մյուս ափին և կտրված է բուն քաղաքից:

«Փրկարար ծառայության գործընկերները կարողացան պարանների միջոցով կապ հաստատել և սնունդ ու այլ անրաժեշտ պարագաներ տեղափոխել: Այնտեղ հիմա աշխատում են, գնահատում են մարդկանց վիճակը, եթե կարիք լինի, իրենց հնարավոր է սարքավորումների կամ պարանների միջոցով տեղափոխել այս ափ»,- մանրամասնեց նախարարը:

Նա հավաստիացրեց, որ մասնագետները դիտարկել են ՀԷԿ-ի պատվարի հատվածը և կարծիք հայտնել, որ այնտեղ այս պահին չկան խնդիրներ, որոնք կառավարելի չեն:

Ըստ Սանոսյանի՝ գետի ներկա մակարդակը թույլ չի տալիս շատ աշխատանքներ իրականացնել և ջրի մակարդակի իջնելու դեպքում որոշ հատվածներում հնարավոր կլինի տարբեր շինարարական տեխնիկաներ գործարկել:

Այդուհանդերձ՝ տեղում աշխատանքները տարբեր գերատեսչությունների ներգրավմամբ շարունակվում են:

Սանոսյանի տեղեկատվությամբ՝ Հայաստանի էլեկտրական ցանցերի աշխատակիցների մասնակցությամբ էլեկտրամատակարարումը որոշ տեղերում հնարավոր է եղել վերականգնել: Նույնը վերաբերում է նաև գազամատակարարմանը:

ՏԿԵ նախարարն ընդգծեց, որ յուրաքանչյուր մարմին գնահատել է խնդիրները, և ներկայում աշխատանքներ են տարվում վերականգնման ուղղությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում