Monday, 17 06 2024
14:45
Միջուկային տերությունները շարունակում են արդիականացնել իրենց զինանոցները. SIPRI
14:30
Եվրահանձնաժողովի նախագահը կարող է վերընտրվել
Ամրակից գյուղում տուն է այրվել
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
ՆԱՏՕ-ն քննարկում է իր միջուկային զինանոցը պատրաստության ռեժիմի բերելու հարցը
Նեթանյահուն քննադատել է հումանիտար օգնության համար Գազայում մարտական գործողությունների դադարների վերաբերյալ զինվորականների որոշումը
Հիմա մեզ պետք չի խղճալ՝ մեզ խղճալ պետք էր 30 տարի․ շուռնուխցին շնորհակալություն հայտնեց վարչապետին
Բագրատ Գալստանյանը քաղաքացիների հետ Եռաբլուրում է
Գյումրիում հանրային սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է
Նպատակը նույնն է՝ Հայաստանը չպետք է լինի ժողովրդավարական. սա ունի արտաքին հստակ շահառու
Այսօր ԱԺ արտահերթ նիստ է նախատեսված
Զոհեցին Արցախը, կզոհեն նաև Հայաստանը, միայն թե իրենց բարօրությանը ձեռք տվող չլինի
Օպերատիվ պատրաստության միջուկային զենքի քանակն ավելացել է
Գալստանյանն անձնական, հոգեբանական ճգնաժամի մեջ է
12:10
Հունգարիան առաջարկել է հանդես գալ որպես միջնորդ Ռուսաստանի և ԵՄ-ի միջև Ուկրաինայի հարցում
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ուրուգվայում ՀՀ դեսպանությունը մասնակցել է Մոնտեվիդեոյի Զբոսաշրջության միջազգային տոնավաճառին
Պաշտպանական ինչ կարող են համատեղ արտադրել Հայաստանն ու Ֆրանսիան
11:45
Հնդկաստանում ուղևորատար և բեռնատար գնացքների բախման հետևանքով կա առնվազն 5 զոհ
Միասնական տոմսային համակարգի ներդրումը 1-2 ամիս կհետաձգվի՝ մինչև նոր ավտոբուսները գիծ մտնելը
ՔՊ-ն կեղծ է համարում ընդդիմության օրակարգը և չի մասնակցի օրենքի ուժով գումարվելիք ԱԺ արտահերթ նիստին
Բողոքի ակցիաներին մասնակցելու համար նյութապես շահագրգռելու գործով 2 անձ կալանավորվել է
ԱԺ-ի մոտ հունիսի 12-ի իրադարձությունների գործով 12 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, 8-ը կալանավորվել է
Կամուրջների սեյսմիկ ուսումնասիրություն է պետք, ոչ մեկը անձնագիր չունի. Արեյանը՝ Ավինյանին
Երևանը միակ մարմինն է, որ առաջին անգամ ներդրել է GIS համակարգ. համագործակցում ենք «Իլ դը Ֆրանսի» հետ
ՃՏՊ-ի հետևանքով սպասող մեքենաները միլիոնավոր դրամի բենզին են վատնում. ՏԻՄ օրենքի փոփոխություն է պետք
Երևանը մի օր կանգնելու է, եթե տրանսպորտի առանձնացված գծեր չունենանք. այլընտրանք չունենք Ավինյան
Գիտեմ՝ կան կանգնած ավտոբուսներ, ձեր տվյալները իրական չեն, փաստացին ներկայացրեք. Ավինյան
Միակ քաղաքն ենք աշխարհում, որ բոլորով խցանման մեջ պետք է սպասենք մինչև ԱՊՊԱ-ն կորոշի վթարի չափը
11:18
Ucom ընկերության գլխավոր տնօրենը խոսել է անձնային աճի և կառավարման որակի մասին

Արցախցին՝ «միտինգի մատերիալ». իրավապահները սրու՞մ են իրավիճակը

Մայիսի 25-ին «Հրապարակ» օրաթերթի կայքում տեղադրվել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը, որտեղ նա պնդում է, որ Հայաստանի «իշխանությունները համայնքի ղեկավարին եւ ավագանուն կանգնեցրել են ընտրության առջեւ, ստիպել, որ սեփականաշնորհի համայնքին պատկանող տրանսպորտային միջոցը, որպեսզի պետական հաշվառման վերցնեն»: Նրա գնահատմամբ՝ «տեղի ունեցողը հետեւանքն է այն բանի, որ Հայաստանի իշխանություններն անտեսում են Արցախի ժողովրդի իրավունքները եւ կարիքները եւ խուսափում համակարգային որոշումներից»:

Իրավապահ մարմինները, երեւի թե, նրա հայտարարությունը պետք է ընդունեն որպես հանցագործության մասին հաղորդում, քննություն տանեն եւ պարզեն, թե Հայաստանի իշխանության ո՞ր ներկայացուցիչն է, ասենք, Մարտակերտի նախկին քաղաքետին եւ ավագանուն «ստիպել, որ համայնքային սեփականություն հանդիսացող տրանսպորտային միջոցն օտարվի» հատկապես Մ.Գ.-ին: Մեկուկես կամ երկու միլիոն դրամ գնահատված տրանսպորտային միջոցի շուկայական իրացումը թույլ կտար ամենածայրահեղ վիճակում գտնվող մարտակերտցի մի ընտանիքի մեկ տարվա բնակվարձը փակել:

Իսկ Հայաստանի իշխանության «հանցավոր ներկայացուցիչը պարտադրել է, որ տրանսպորտային միջոցը սեփականաշնորհվի քաղաքապետի անունով»: Իսկ թե ինչու՞ են իրավապահները հետաքրքրված այդ գործով՝ դաձյալ ռուսերեն տեքստով եւ նույն լրատվամիջոցի կայքում պարզաբանել է Արցախի նախկին ՄԻՊ, նախկին պետական նախարարը. «Նրանք հետապնդվում են, որովհետեւ ներկա են գտնվել Արցախի իշխանության հետ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հանդիպմանը»:

Համայնքի երեք նախկին ղեկավարների նկատմամբ քրեական վարույթի հարուցումը սոցիալական ցանցերի արցախյան սեգմենտում նույնպես այդ կտրվածքով է ներկայացվում եւ ուղեկցվում չափազանց էմոցիոնալ մեկնաբանություններով: Այնքան, որ գերիշխում է մտայնություն, որ ընդդիմության հանրահավաքներին բոլոր արցախցիները պետք է մասնակցեն: «Եթե անգամ համզոված ենք, որ ոչինչ չի ստացվելու, միայն սրանց (հայաստանաբնակների) ռեխներին խփելու համար պիտի գնանք եւ ապացուցենք, որ ոչ մի արցախցի նիկոլական չէ»:

Այս «սահմանագծային» իրավիճակի համար իշխանությունը, նրա ներկայացուցիչները պատասխանատու՞ են: Անշուշտ: Եւ Արցախի ՄԻՊ-ը հնարավորություն է տալիս, որպեսզի իրավապահները լրջորեն զբաղվեն երեք համայնքապետի նկատմամբ քրեական վարույթի օրինականությամբ: Կոնկրետ՝ պետք է պարզվի, թե իշխանության ո՞ր ներկայացուցիչն է նրանց ստիպել կամ դրդել, որ փաստաթղթերի կեղծմամբ տիրանան համանյքային սեփականություն հանդիսացած շարժական գույքի՝ ավտոտրանսպորտային միջոցի:

Այդ բացահայտումը թույլ կտա, ինչպես ղարաբաղցին է ասում՝ «կծիկը ետ տալ»: Ընդ որում՝ սկսելով ոչ թե մի տրակտոր Հայաստան տեղափոխելուց, այլ՝ ամենավերեւից՝ նախագահականից: Իշխանությունը պետք է շահագրգռված լինի: Այլապես հարկ կլինի արձանագրել, որ «որտեղ է թաղված շան գլուխը» հարցի բացահայտումը ոչ ոքի պետք չէ, իսկ արանքում, իրոք, տուժում են տասնյակ հազարավոր բռնագաղթվածները: Որ դիտվում են իբրեւ «միտինգի մատերիալ»:

Երեսուն-քառասուն հազար «միտինգի մատերիալը»  Ստեփանակերտում պաթետիկ կոչերի խառնաձայնությամբ խեղդեց բանականությունը: Եւ, խոստովանենք, նաեւ դա է ԼՂՀ լուծարման, բռնագաղթի պատճառներից մեկը: Նույն «կրիտիկական զանգվածն» ի՞նչ հարցի լուծման է ներգրավված Երեւանում՝ ոչ մի գաղտնիք չկա. նախկին պետական նախարարը բաց տեքստով բոլոր արցախցիների հրապարակ է կանչում, որպեսզի իշխանափոխություն լինի: Մայիսի 26-ին ընդառաջ երեք քաղաքապետի նկատմամբ խափանման միջոց ընտրել կալանքը՝ ի՞նչ է նշանակում:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում