Monday, 17 06 2024
16:25
Կանբերան և Պեկինը վերսկսել են իրենց գործընկերությունը. Ավստրալիայի վարչապետ
Լուկաշենկոն գուբերնատոր է. խոսում և գործում է Կրեմլի հրահանգով
16:09
Հնդկաստանում երկու գնացքների բախման զոհերի թիվը հասել է 15-ի
Արա Աբրահամյանին լուրջ վերաբերվել չի կարելի. ՌԴ հատուկ ծառայություններին ենթակա մարդ է
Օտարերկրացու պայուսակից 20.000 դրամ են հափշտակել
Մենք ցանկանում ենք ամրապնդել տնտեսական կապերը ՀՀ հետ առևտրի ու ներդրումների միջոցով․ Սառա Մորգենթաու
ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել ՀՀ-ի խաղաղ ու ժողովրդավար ապագային՝ հանուն հայ ժողովրդի․ Ռիչարդ Վերմա
Բայդենի վարչակազմը ձգտում է ամրապնդել կապերը ՀՀ-ի հետ․ պետքարտուղարության հատուկ ներկայացուցիչ
Վարչապետը հետևել է Տաթև – Աղվանի միջպետական ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին
«2018-ից երազում եմ քո ձեռքը սեղմեմ, ես քո հոգատար ցավը տանեմ». քաջարանցի կինը՝ Փաշինյանին
Հաստատվել է Արցախից բռնի տեղահանվածների բնակապահովման ծրագրի կարգը․ ինչպես դիմել
Միջուկային զենքի գլոբալ ծախսերը 2023թ. հասել են ռեկորդայինի՝ 91,4 մլրդ դոլար
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը Հայաստանում ՏԻՄ-ին նվիրված միջոցառման է մասնակցել
Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 472-ի՝ մեկ շաբաթում ավելանալով 20-ով
ԱՄՆ Պետքարտուղարի առաջին տեղակալ Ռիչարդ Վերման այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
ԱՄՆ պետքարտուղարի կառավարման և ռեսուրսների հարցերով առաջին տեղակալը ժամանել է Հայաստան
Արցախը 2022թ. ապրիլի 14-ին Հայաստանի հետ առնչությունը խզել է
14:45
Միջուկային տերությունները շարունակում են արդիականացնել իրենց զինանոցները. SIPRI
14:30
Եվրահանձնաժողովի նախագահը կարող է վերընտրվել
Ամրակից գյուղում տուն է այրվել
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
ՆԱՏՕ-ն քննարկում է իր միջուկային զինանոցը պատրաստության ռեժիմի բերելու հարցը
Նեթանյահուն քննադատել է հումանիտար օգնության համար Գազայում մարտական գործողությունների դադարների վերաբերյալ զինվորականների որոշումը
Հիմա մեզ պետք չի խղճալ՝ մեզ խղճալ պետք էր 30 տարի․ շուռնուխցին շնորհակալություն հայտնեց վարչապետին
Բագրատ Գալստանյանը քաղաքացիների հետ Եռաբլուրում է
Գյումրիում հանրային սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է
Նպատակը նույնն է՝ Հայաստանը չպետք է լինի ժողովրդավարական. սա ունի արտաքին հստակ շահառու
Այսօր ԱԺ արտահերթ նիստ է նախատեսված
Զոհեցին Արցախը, կզոհեն նաև Հայաստանը, միայն թե իրենց բարօրությանը ձեռք տվող չլինի

Նշվեց Սառնաղբյուրի հերոսամարտի 106-րդ տարեդարձը

Շիրակի մարզի Սառնաղբյուր՝ նախկին Սոգյութլու (Սոգթլու) բնակավայրում մայիսի 26-ին նշվեց Սառնաղբյուրի հերոսամարտի 106-րդ տարեդարձը: Համայնքի բնակիչներն ու հյուրերը հավաքվել էին գյուղի 12-րդ դարի եկեղեցու՝ Հոգեվանքի մոտ տեղադրված Սոգյութլուի հերոսամարտի հուշակոթողի մոտ: Վերջին տարիներին արդեն ավանդույթ է դարձել այս օրը հիշել այն ինքնապաշտպանական մարտերը, որոնց մասին երկար ժամանակ լռել են: Միջոցառմանը ներկա էին մարզային իշխանությունների ու Անի համայնքի ներկայացուցիչները։

«Այնքան ոգևորիչ է մասնակցել մի միջոցառման, որը հայ ժողովրդի աննկուն կամքի, պայքարի, հայի չկոտրվող ոգու ու հայրենիքի պաշտպանության մասին է խոսում։ Հին է մեր հայրենիքը, նրա լեռներն ու ժայռերն են մեզ տվել իրենց կարծրությունը, աննկունությունը, որոնք մեր հոգում, մեր սրտում համբերություն ու համառություն, ուժ ու կորով են դարձել։ Այսօրինակ միջոցառումները խոսում են ոչ միայն հայրենասիրության, հայրենիքի հանդեպ անսահման նվիրվածության մասին, այլ նաև անցյալը չմոռանալու և նոր սերունդներին երկրի նկատմամբ սիրով, մեր պապերի, մեր հայրերի ու եղբայրների, մեր որդիների արյան ու կյանքի գնով պաշտպանած հայրենիքն ու հողը պաշտելու ու անկոտրում կամքով դաստիարակելու մասին»,- ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ նշեց Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը։

Սառնաղբյուրը 1918 թվականի մայիսի 18-22-ը հերոսաբար պայքարել է թուրքական ջոկատի դեմ: Շատերի համար այս ճակատամարտը դեռ բացահայտված չէ: Սառնաղբյուրցիները կարողացել են կանգնել ու պաշտպանել իրենց արժանապատվությունը, կրոնն ու եկեղեցին: Սակայն, ցավոք երկար տարիներ այս հերոսամարտի մասին չի բարձրաձայնվել՝ այն դեպքում, երբ ինքնապաշտպանական այդ գործողությունները, իրականացվել են ոչ թե զինվորների, այլ միայն աշխարհազորի՝ Սոգյութլույի ու հարևան գյուղերի բնակիչների կողմից:

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ ինչպես արդեն հաստատում են Հայաստանի ազգային արխիվի պատմական շատ աղբյուրներ՝ Սառնաղբյուրի ինքնապաշտպանական գործողությունները նպաստել են Բաշ Ապարանի և Սարդարապատի հաղթանակներին: 1918 թվականի մայիսի 15-ին Ալեքսանդրապոլ մտնելուց հետո թուրքական ջոկատները կարող էին Սառնաղբյուրի միջով անցնել Երևան և Էջմիածին, սակայն, գյուղի բնակիչներն, արդեն նախապես իմանալով թշնամու նպատակների մասին, մեկ օրում կարողացել են համախմբվել և Գունի ու Տաշխալայի սահմանի շուրջ 14 կմ պաշտպանական գոտի ստեղծել: Սառնաղբյուրին միանում են նաև Շիրակի մյուս գյուղերի բնակիչները, օգնություն է հասնում նաև Ալեքսանդրապոլից: Շուրջ յոթ օր տևած ճակատամարտի շնորհիվ հաջողվում է հետ մղել Ալի փաշայի զորքը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում