Monday, 17 06 2024
Նեթանյահուն քննադատել է հումանիտար օգնության համար Գազայում մարտական գործողությունների դադարների վերաբերյալ զինվորականների որոշումը
Հիմա մեզ պետք չի խղճալ՝ մեզ խղճալ պետք էր 30 տարի․ շուռնուխցին շնորհակալություն հայտնեց վարչապետին
Բագրատ Գալստանյանը քաղաքացիների հետ Եռաբլուրում է
Գյումրիում հանրային սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է
Նպատակը նույնն է՝ Հայաստանը չպետք է լինի ժողովրդավարական. սա ունի արտաքին հստակ շահառու
Այսօր ԱԺ արտահերթ նիստ է նախատեսված
Զոհեցին Արցախը, կզոհեն նաև Հայաստանը, միայն թե իրենց բարօրությանը ձեռք տվող չլինի
Օպերատիվ պատրաստության միջուկային զենքի քանակն ավելացել է
Գալստանյանն անձնական, հոգեբանական ճգնաժամի մեջ է
12:10
Հունգարիան առաջարկել է հանդես գալ որպես միջնորդ Ռուսաստանի և ԵՄ-ի միջև Ուկրաինայի հարցում
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ուրուգվայում ՀՀ դեսպանությունը մասնակցել է Մոնտեվիդեոյի Զբոսաշրջության միջազգային տոնավաճառին
Պաշտպանական ինչ կարող են համատեղ արտադրել Հայաստանն ու Ֆրանսիան
11:45
Հնդկաստանում ուղևորատար և բեռնատար գնացքների բախման հետևանքով կա առնվազն 5 զոհ
Միասնական տոմսային համակարգի ներդրումը 1-2 ամիս կհետաձգվի՝ մինչև նոր ավտոբուսները գիծ մտնելը
ՔՊ-ն կեղծ է համարում ընդդիմության օրակարգը և չի մասնակցի օրենքի ուժով գումարվելիք ԱԺ արտահերթ նիստին
Բողոքի ակցիաներին մասնակցելու համար նյութապես շահագրգռելու գործով 2 անձ կալանավորվել է
ԱԺ-ի մոտ հունիսի 12-ի իրադարձությունների գործով 12 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, 8-ը կալանավորվել է
Կամուրջների սեյսմիկ ուսումնասիրություն է պետք, ոչ մեկը անձնագիր չունի. Արեյանը՝ Ավինյանին
Երևանը միակ մարմինն է, որ առաջին անգամ ներդրել է GIS համակարգ. համագործակցում ենք «Իլ դը Ֆրանսի» հետ
ՃՏՊ-ի հետևանքով սպասող մեքենաները միլիոնավոր դրամի բենզին են վատնում. ՏԻՄ օրենքի փոփոխություն է պետք
Երևանը մի օր կանգնելու է, եթե տրանսպորտի առանձնացված գծեր չունենանք. այլընտրանք չունենք Ավինյան
Գիտեմ՝ կան կանգնած ավտոբուսներ, ձեր տվյալները իրական չեն, փաստացին ներկայացրեք. Ավինյան
Միակ քաղաքն ենք աշխարհում, որ բոլորով խցանման մեջ պետք է սպասենք մինչև ԱՊՊԱ-ն կորոշի վթարի չափը
11:18
Ucom ընկերության գլխավոր տնօրենը խոսել է անձնային աճի և կառավարման որակի մասին
11:14
IDBank-ը թողարկել է դրամային պարտատոմսերի 2024 թվականի թվով 3-րդ տրանշը
Մոսկվան, Թեհրանն ու Բաքուն Հյուսիս-Հարավ ճանապարհի աշխատանքային խումբ են ստեղծել
«Կհասնեմ ինչպես իմ, այնպես էլ մյուս բոլոր մեղադրյալների արդարացմանը». Վահան Քերոբյան
Սուրեն Պապիկյանը մեկնել է Ֆրանսիա
Անի Սամսոնյանը դադարեցրել է անդամակցությունը ԼՀԿ-ին

2018-ի մանդատի «ամայի» հետագիծը

Նախօրեին «ժողովրդին հղած ուղերձում» Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացնելով Հայաստանի ապագայի եւ դրան տանող ճանապարհի իր արդեն բավականին, չափազանց հայտնի տեսալականը, վկայակոչում էր 2018-ին ստացած մանդատը՝ որպես այդ տեսլականն իրագործելու փաստարկ: Այյս շրջանակում մի կողմ թողնենք այն, որ 2018  թվականին Նիկոլ Փաշինյանի ստացած մանդատը ուներ բացարձակապես այլ բովանդակություն, այլ շերտեր, սկզբունքներ, այդ մանդատը տված հանրությունն ուներ բոլորովին այլ ակնկալիքներ եւ պատկերացումներ այն թեմաների մասին, որ այսօր շոշափում է վարչապետ Փաշինյանը:

Եթե նա հիշում է 2018-ի մանդատը, ապա թերեւս պետք է հիշի նաեւ, որ այդ մանդատը ստանալու հարցում էական նշանակություն ուներ Հայաստանի քաղաքական արդիականացման օրակարգը: Նրան, կամ նրա գլխավորած ուժին 2018  թվականին տրվել է երկիրը կառավարրելու մանդատ, որպեսզի ամփոփվի ապրիլ-մայիսյան հեղափոխական ընթացքը եւ պետությունն աստիճանաբար մտնի արդեն ռեֆորմացիայի փուլ, որտեղ գործուն քայլեր կիրականացվեն պետական կառավարման համակարգի, քաղաքական համակարգի արդիականացման ուղղությամբ:

Դա պետք է բերեր նրան, որ Հայաստանում դրվեին որակապես նոր քաղաքականության հիմքեր, տարանջատվեին բիզնեսն ու իշխանությունը գործուն մեխանիզմների ներդրման, այլ ոչ թե պարզապես խոսքի տեսքով: Այսօր Հայաստանի կառավարող մեծամասնության ներկայացուցիչները պարբերաբար թիրախավորում են այն, որ հասարակական-քաղաքական գործընթացների առաջնորդող դիրքերում է հայտնվել հայ առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգեւորական, որ եկեղեցին խառնվում է քաղաքականությանը, եւ այլն, եւ այլն:

Սրա մասին խոսակցությունն իհարկե բավականին տարողունակ է, սակայն մի բան թերեւս աներկբա է՝ այսօր առկա քաղաքական պատկերը, դրա կառուցվածքը, կազմությունը, 2018-ին արդիականացման համար ստացված մանդատի լիակատար տապալման հետեւանքն է: Թե ինչու տապալվեց արդիականացումը, դա էլ իհարկե նկատելիորեն պարզ է: Հեղափոխության արդյունքում ձեււավորված իշխանության համար հին համակարգի առկայությունը ստեղծում էր իշխանական եւ քաղաքական հարմարավետություն, ապահովում «ռեւանշիզմի» փաստարկը, որպես քաղաքական սեփական գոյության պաշտպանության բազմամյա օգտագործման կարեւոր միջոց:

Իհարկե ժամանակի, եւ անշուշտ նաեւ հետագա ողբերգական հանգամանքների բերումով այդ «փաստարկը» սկսել է մաշվել ավելի ու ավելի, բայց անգամ այդ պարագայում ակնառու է, որ նախկին կառավարող համակարգը քաղաքական դաշտն ամայացրել էր յուրովի, 2018-ից հետո ձեւավորված իշխանությունը՝ ուրույն ոճով եւ մոտիվներով: Քաղաքական ամայությունը բերում է պետական ճգնաժամի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում