Հունաստանում մեկնարկեց շախմատի աշխարհի վետերանների թիմային առաջնությունը:
Առաջնությունն անցկավում է 2 տարիքային խմբերով՝ 50-ից բարձր և 65-ից բարձր: Հայաստանի վետերանների հավաքականը հանդես է գալիս 50-ից բարձր տարիքային խմբում: Հայկական թիմի կազմում հանդես են գալիս հայկական շախմատի լեգենդներ գրոսմայստերներ Ռաֆայել Վահանյանը, Արտաշես Մինասյանը, վետերանների աշխարհի և Եվրոպայի գործող չեմպիոն, գրոսմայստեր Կարեն Մովսիսյանը, Հայաստանի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ, գրոսմայստեր Արշակ Պետրոսյանը և միջազգային վարպետ Նորայր Քալանթարյանը:
Երեկ կայացած առաջին տուրում մեր հավաքականը 4։0 հաշվով առավելության հասավ Իռլանդիայի թիմի նկատմամբ: