Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կարիմ Բենզեման հայտարարել է, որ իր ապագան կապում է մադրիդյան ակումբի հետ:
«Երջանիկ եմ «Ռեալ»-ում և հուսով եմ, որ երկար ժամանակ կմնամ այստեղ: Ես հպարտանում եմ մեր թիմով և ուրախ եմ, որ նվաճեցինք Չեմպիոնների լիգայի գավաթը: Այն կարևոր էր մեզ համար:
Շնորհակալ եմ երկրպագուներին, ակումբի նախագահին, մարզչին և խաղացողներին»,- Sky Sports-ը մեջբերում է 28-ամյա ֆրանսիացի հարձակվողի խոսքերը: