Գերմանական ֆուտբոլի միության (DFB) նախկին նախագահ Տեո Ցվանցիգերը մեկնաբանել է ՖԻՖԱ-ում տեղի ունեցած կոռուպցիոն սկանդալը, տեղեկացնում են գերմանական լրատվամիջոցները:
«ՖԻՖԱ-ն մեծ ճահիճ է: ՖԻՖԱ-ի խնդիրները չեն կարող լուծվել միայն Բլատերի հրաժարականով: Խնդիրը հենց ՖԻՖԱ-ի մեջ է:
Շատերն են օգտվում այդ ճահիճից և ոչ ոք չի կարողանում նրանց կանգնեցնել»,- Ցվանցիգերի խոսքերն է մեջբերում Rheinische Post-ը: