«Լիվերպուլ»-ը միանում է այն ակումբների թվին, որոնք հավակնում են Իտալիայի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի հարձակվող Չիրո Իմոբիլեի տրանսֆերի ձեռքբերմանը: Այդ մասին հայտնում է Daily Star-ը:
Առաջիկա օրերին Անգլիայի 18-ակի չեմպիոնը մտադիր է տրանսֆերային առաջարկով դիմել Իմոբիլեին, ում գործող պայմանագրի ժամկետն ավարտվելու է 2019 թվականին:
Ավելի վաղ շրջանառվող լուրերի համաձայն` «Միլան»-ը պատրաստ է 15 մլն եվրո վճարել իտալացի ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց: Գերմանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Իմոբիլեն մասնակցել է 17 հանդիպումների, 3 գոլ է խփել և գոլային մեկ փոխանցում կատարել: