«Բարսելոնա»-ի կենտրոնական պաշտպան Խերարդ Պիկեն «Կամպ Նոու» մարզադաշտի ճանապարհին ենթարկվել է ավտովթարի: Այդ մասին գրված է կատալոնական ակումբի Twitter-ի պաշտոնական էջում:
Քաղաքային ավտոբուսը բախվել է Պիկեին պատկանող Audi մակնիշի ավտոմեքենային: Պատահարի արդյունքում ֆուտբոլիստը չի տուժել:
Ավտովթարի պատճառով հետաձգվել է «կապտանռնագույնների» թռիչքը դեպի Գերմանիա, որտեղ վաղը «Բարսելոնա»-ն Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի առաջին խաղում իր ուժերը չափելու է Լևերկուզենի «Բայեր»-ի հետ: