Sunday, 16 06 2024
Հրդեհ Գետամեջ գյուղում
Կապանում իրականացվում են Վաչագան գետի հունի մաքրման աշխատանքներ․ վարչապետ
ՀՀ ԶՈՒ-ն չի կրակել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
11:15
Գերմանիան ռազմական օգնության նոր փաթեթ է տրամադրել Ուկրաինային
11:00
Գերմանիայում ռեկորդային 35 տոննա կոկաին են առգրավել
10:45
Չինաստանը Վրաստանում նոր թունել կկառուցի
Պատերազմի գործը վստահվել է միայն գեներալներին. ինչու՞
10:24
Եվրահանձնաժողովը մաքսատուրքեր կսահմանի Չինաստանից էլեկտրական մեքենաների ներկրման համար
Գալստանյանը մի նպատակ ուներ՝ անել այն, ինչ չհաջողվեց 2020-ի նոյեմբերի 9-ին՝ հեղաշրջում
10:09
Օդի աղտոտվածությունը 135 միլիոն մարդու վաղաժամ մահվան պատճառ է դարձել. գիտնականներ
Ալիևը շեշտը դրել է շանտաժի վրա. չպետք է լեգիտիմացնել նրա պահանջները, որոնց նպատակը ՀՀ-ն զրոյացնելն է
09:45
Աշխարհում տարեկան 19 միլիոն մարդ է մահանում չորս տեսակի արտադրանքից
09:30
«Տանը մենակ» ֆիլմի տունը 5,25 մլն դոլարով գնորդ է գտել
Ղրղզստանում ուրանի հանքեր կբացեն
Հայկական խաչմերուկը պետք է զուգորդվի հայկական ողնաշարով
00:00
«Ուկիաինան չի գնա տարածքային զիջումների». Էրմակ
Գլենդելի քաղաքապետն այցելել է Գյումրի
ԱԽ քարտուղարը մասնակցում է «Ուկրաինայի խաղաղության բանաձև գագաթնաժողովին»
«Ադրբեջանին առաջարկում եմ ձևավորել հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության երկկողմ մեխանիզմ». Փաշինյան
23:00
Ուելսի արքայադուստրը քաղցկեղի դեմ բուժումից հետո առաջին անգամ հայտնվել է հանրության առաջ
22:45
Կանադան մոտ 3,6 միլիարդ դոլար կհատկացնի Ուկրաինային G7-ի վարկի շրջանակներում
Կարիբյան ճգնաժամի դեժավյու
Շուռնուխի ճանապարհը մաքրվում է ուժեղ սելավից հետո
ԱՄՆ-ն դուռ բացեց ՀՀ-ի համար՝ նոր-նոր մտնում ենք միջազգային համակարգ՝ որպես ինքնուրույն պետություն
22:07
Ֆրանսիան արգելել է իսրայելական ընկերություններին մասնակցել ռազմական ցուցահանդեսին
Ռուսաստանից տրանսֆերտները կրճատվել են․ ռուսական աշխատաշուկան պակաս գրավիչ է դառնում
Մխիթար Հայրապետյանն այցելել է ԱՄՆ ստանդարտների և տեխնոլոգիաների ազգային ինստիտուտ
21:30
Բայդենը պատրաստվում է օրինական կարգավիճակ առաջարկել ապօրինի ներգաղթյալներին

Թուրանի պատրաստ ապրանքանիշը

Ադրբեջանի Ֆրենչայզինգի ասոցիացիայի ղեկավար Մովսուդովը հայտարարել է, որ Ադրբեջանի նախաձեռնությամբ Ղազախստանում մայիսի 22-ին ստեղծվել է Made in Turan ապրանքանիշը: Ըստ նրա, այդ ապրանքանիշի նպատակը թյուրքական աշխարհի ճանաչելիության բարձրացումն ու տնտեսական ուժի ամրացումն է: Նախատեսվում է, որ Թյուրքալեզու պետությունների կազմակերպության անդամ երկրները կանցնեն միասնական այդ ապրանքանիշի կիրառման: Միասնական այդ ապրանքանիշը անշուշտ միայն առերեւույթ է տնտեսական նշանակության: Ժամանակակից աշխարհում տնտեսությունն ու քաղաքականությունը անբաժանելի երկվորյակներ են, եւ ավելին՝ տնտեսությունն ու ռազմա-քաղաքականությունը:

Գործնականում, ինչպես ցույց է տվել միջազգային հարաբերությունների պատմությունը, տնտեսակկան միասնական նախագծերի կենսունակությունն ապահովելու համար վաղ, թե ուշ պահանջվում է համարժեք ռազմա-քաղաքական նախագծերի եւ հաղորդակցության ապահովում: Երբ չկա այդ ներդաշնակությունը, գործնականում ժամանակի ընթացքում խնդիրներ են առաջանում թե տնտեսական ձեւաչափերի, թե նաեւ ռազմա-քաղաքական ձեւաչափերի պարագայում: Կասկածից վեր է, որ Թյուրքալեզու պետությունների կազմակերպությունն ու մասնավորապես դրա առաջնորդական աներկբա հավակնորդ Թուրքիան հիանալի պատկերացնում են այդ ամենը եւ ձգտելու են այդ համադրվածության կամ ներդաշնակության՝ տնտեսություն-քաղաքականություն-անվտանգություն:

Բարդ չէ պատկերացնել, թե օրինակ ինչ է նշանակում կամ նշանակելու դա Կովկասի համար: Միասնական ապրանքանիշն առաջին քայլերից մեկն է, որը ինքնին լինելով զուտ մարկետինգային տրամաբանության գործողություն, բավականին պարզորոշ ի ցույց է դնում ռազմավարական նպատակներն ու հայեցակարգերը: Այս թեման հաճախ դիտարկվում կամ ընկալվում է այսպես ասած սարսափազդու տրամաբանությամբ, այլ կերպ ասած՝ Թուրանի թուրքական ռազմավարության վերաբերյալ խոսակցությունները դիտարկվում են իբրեւ հայ ժողովրդի, հայաստանյան հասարակության ահաբեկման եւ այդ կերպ ենթարկեցնելու գործիք:

Առավել եւս, որ  Թուրանի գաղափարի պատմա-քաղաքական արմատները մեղմ ասած միարժեք չեն, այլ թերեւս բազմաշերտ երեւույթ են: Սակայն, կա ներկան, իր բավականին պարզորոշ ուրվագծերով ու հեռանկարներով, ու դրան պատասխան փնտրել հարյուրամյա անցյալում, թերեւս օպտիմալ ճանապարհը չէ, քանի որ այսօր գոյություն ունեցող իրողությունները որքան նման են անցյալի պատկերին, այդքան էլ թերեւս ունեն էապես նոր տարրեր, որոնք բերում են էական տարբերություններ՝ եղած նմանություններին զուգահեռ, հետեւաբար ձեււավորում են օրգանապես նոր պատկեր: Եվ այդտեղ պետք է ոչ թե սարսափել, այլ պարզապես մտորել մարտահրավերների, եւ դրանց արձագանքելու համար անհրաժեշտ լուծումների շուրջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում