Sunday, 28 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Բեկումնային խաղ Ուելսում․Պետրակովի և Հայաստանի գլխավոր նպատակը․․․․

Ժամեր անց ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը երկրորդ հանդիպումը կանցկացնի 2024 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլում «Քարդիֆ սիթի» մարզադաշտում մրցելով Ուելսի ազգային թիմի հետ։ Այո, ընտրական առաջին խաղում Երևանում ցավալի պարտություն կրեցինք՝ 1։2 հաշվով զիջելով թուրքերին, բայց․․․։ Այս խաղից հետո մեր հավաքականի ֆուտբոլիստները մարզադաշտը լքեցին բուռն ծափողջույնների ներքո։ Դա ապացույցն էր նրա, որ Հայաստանն ունի մարտունակ թիմ, որի հետ հույսեր ենք կապում։ Ուելսի դեմ հանդիպումը պետք է բեկումնային լինի մեզ համար։ Հավատում ենք, որ Ալեքսանդր Պետրակովի գլխավորությամբ մերոնք կարող են հաղթել։ Հաղթել և շարժվել առաջ դեպի մեծ նպատակ։

«Վստահ ենք մեր ուժերին, դրական ենք տրամադրված խաղին: Ես գլխավորել եմ Հայաստանի հավաքականը, որպեսզի պայքարենք բոլոր թիմերի դեմ։ Առաջիկա մրցավեճի խաղային պլանների մասին չեմ խոսի, բայց մեր նպատակը Եվրո-2024-ի ուղեգիր նվաճելն է։Կապ չունի, որ Խորվաթիայի հավաքականը խմբի ֆավորիտն է: Մեր նպատակը Եվրո-2024-ին որակավորվելն է: Եթե մեծ նպատակներ չունես, չպետք է ֆուտբոլ խաղաս: Չեմ ցանկանա ասել, թե մեր որ ֆուտբոլիստներից պետք է զգուշանա Ուելսի հավաքականը: Առաջիկա հանդիպմանը կտեսնեք ու հետո կասեք ձեր կարծիքը: Մրցակցի կազմում միայն բացակայում է Գարեթ Բեյլը. այլ փոփոխություններ չեմ տեսնում:Վստահ եմ՝ մեր ֆուտբոլիստները պատրաստ են լեփ-լեցուն մարզադաշտում խաղալուն: Լսում ենք հայկական երաժշտություն, պատրաստվում ենք խաղին, ամեն ինչ նորմալ կլինի, մի՛ անհանգստացեք:Հայաստանի հավաքականի՝ իմ գլխավորությամբ գրանցած աճի մասին չեմ ցանկանա խոսել այսօր, միգուցե վաղը կունենամ այդ հարցի պատասխանը»,- երեկ նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Պետրակովը։ Հայաստանի ազգային հավաքականի առաջատար ֆուտբոլիստներից Լուկաս Սելարայանը ևս խոսել է մեր գլխավոր նպատակի մասին։ «Այո, դժվար խաղ կլինի, կփորձենք պայքարել, կռվել դաշտի միջնամասում, առհասարակ ամենուրեք և խաղալ երեք միավորի համար:Կարծում եմ, որ այս տարի մենք շատ ավելի լավ թիմ ունենք, բավականին տաղանդավոր ֆուտբոլիստներ կան և մեր նպատակը լինելու որակավորվել Եվրո-2024-ին»։ Նախախաղային ասուլիսի ժամանակ Պետրակովը չխոսեց կադրային խնդիրների մասին։ Ուկրաինացի մասնագետը թերևս կարևորեց արդյունքը, որին սպասում ենք։ Կարճ ասած Պետրակովը հասկացնել տվեց, որ խնդիրները չեն կարող շեղել գլխավոր ճանապարհից։ Վստահ ենք, որ ներկայիս կազմով Հայաստանի հավաքականն կարող է կռիվ տալ կանաչ դաշտում և ցուցադրել լավ ֆուտբոլ։

Կռիվ տալն ու լավ խաղալը, սակայն ոչ միշտ են բերում հաղթանակի։ Կարգով մի քանի անգամ ավելի ուժեղ մրցակցին հաղթելու համար անհրաժեշտ է անել հնարավորինը, նույնիսկ անհնարինը։ Վստահ ենք, որ Պետրակովի ձեռքում կա անհնարինն անելու բանալին։ Նշենք, որ վերջին 9 հանդիպումներում Հայաստանի հավաքականին չի հաջողվել հաղթել։ Վերջին անգամ մեր ազգային թիմը հաղթել է 2022 թվականի հունիսի 4-ին, Ազգերի լիգայի խաղարկության մեկնարկային խաղում Երևանում 1։0 հաշվով առավելության հասնելով Իռլանդիայի նկատմամբ։ Եկել է հաղթանակի ժամանակը։

Չնայած անհաջող հանդիպումների շարքին երկրպագուն ազգային թիմի կողքին է և հավատում է հաղթանակին։ Անկախ քաղաքական հայացքներից այսօր երկրպագուն կատարելու է 12-րդ խաղացողի պարտականությունները։ Այո, ոչ-ոքին ևս դրական արդյունք կլինի մեր հավաքականի համար, բայց․․․․։ Եթե ունենք հաղթելու հնարավորություն, ապա պետք է ամեն գնով օգտվենք այդ հնարավորութունից։ Ոչ-ոքին հաղթանակ չէ և մեր գլխավոր նպատակին հասնելու համար ուղղակի անհրաժեշտ է հաղթել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում