Wednesday, 15 05 2024
13:30
Մահացել է մարզական լրագրող, «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ

ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Եվրո-2024-ի ընտրական փուլի ավարտից հետո Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան երկարաձգեց պայմանագիրը Հայաստանի ազգային հավաքականի ուկրաինացի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի հետ։ Թե ինչ պայմաններով և որքան է այն երկարաձգվել հայտնի չէ, բայց․․․։ Այս մասնագետի գլխավորությամբ Հայաստանի ազգային թիմը եկող տարվա աշնանը ելույթ կունենա Ազգերի լիգայում, որը 2026 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի մի մասն է։ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը վերջերս հայտարարել էր, որ մեր գլխավոր թիմի առաջ խնդիր է դրվել հաղթել C դիվիզիոնի ընտրական ենթախմբում։ Պետրակովի վերաբերյալ ֆուտբոլի ֆեդերացիայի որոշումը կարելի է համարել միանգամայն ճիշտ։ Եվրո-2024-ի ընտրական փուլում Հայաստանի ազգային հավաքականը վաստակեց 8 միավորով խմբում զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը։ 8 հանդիպումներում մերոնք տարան երկու հաղթանակ, նույնքան հանդիպում ավարտեցին ոչ-ոքի և կրեցին 4 պարտություն։

Այդ 8 հանդիպումներով մեր ազգային թիմը խփեց 9 և բաց թողեց 11 գնդակ։ Ընտրական այս շրջափուլում Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմը չկրեց ոչ մի խոշոր հաշվով պարտություն։ Ավելին, մեր ազգային թիմի 4 պարտությունից 3-ը գրանցվեցին նվազագույն հաշվով և միայն մեկ անգամ պարտվեցինք երկու գնդակի տարբերությամբ։ Մասնավորապես, հոկտեմբերի 12-ին Ռիգայում մեր ֆուտբոլիստները 2։0 հաշվով խաղը տանուլ էին տվել Լատվիային։ Կիսապաշտպան Լուկաս Սելարայանը 3 գնդակով դարձավ Եվրո-2024-ի որակավորման փուլում մեր ընտրանու լավագույն ռմբարկուն։ Նա բոլոր գոլերը խփել է Ուելսի հավաքականի հետ կայացած ընտրական երկու հանդիպումներում: Այդպիսով Սելարայանն ընդգրկվեց ազգային հավաքականում գոլ խփած ամենատարեց ֆուտբոլիստների տասնյակում՝ Ուելսի ընտրանու դարպասը գրավելով 31 տարեկան 151 օրական հասակում։ Ռեկորդակիրը Սարգիս Հովսեփյանն է, ով հավաքականում աչքի է ընկել 36 տարեկան 311 օրական հասակում՝ 2009թ. գրավելով բելգիացիների դարպասը: 20-ամյա պաշտպան Ստյոպա Մկրտչյանի համար խորվաթների դեմ վերջին հանդիպումը Հայաստանի ազգային հավաքականի կազմում 15-րդն էր: Նա գերազանցեց Էդգար Մանուչարյանի և Հենրիխ Մխիթարյանի տարիքային ռեկորդը, որոնք այդ տարիքում հավաքականում հանդես եկած ֆուտբոլիստներից բոլորից շատ՝ 14-ական խաղ էին անցկացրել։ Ստյոպա Մկրտչյանը Հայաստանի ազգային հավաքականում նորամուտը նշել է 2022թ. մարտի 24-ին Երևանում Չեռնոգորիայի ընտրանու հետ կայացած ընկերական խաղում։ Ինչևէ, հայացք նետենք դեպի անցյալ։ Հայաստանի հավաքականի ելույթն 2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլում դժգոհության ալիք էր բարձրացրել երկրպագուների շրջանում։ Հիշեցնենք, որ մեր ազգային թիմը ընտրական J ենթախմբում 10 խաղում վաստակելով 12 միավոր զբաղեցրել էր 4-րդ հորիզոնականը։

Շատերն էինք սպասում, որ Հայաստանի հավաքականը կկարողանա նվաճել գոնե աշխարհի առաջնության փլեյ-օֆֆի ուղեգիր, բայց․․․։ Եթե այս արդյունքը համեմատենք մեր հավաքականի նախորդ ընտրական փուլերում գրանցած արդյունքների հետ, ապա այն պետք է գնահատենք բավարար։ 2016 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլը մեր հավաքականը ավարտել էր ընդամենը 2 միավորով։ Եվ ընդհանրապես Հայաստանի հավաքականի պատմության ընթացքում ընդամենը չորս անգամ է հաջողվել խմբային մրցաշարում վաստակել 10 և ավելի միավոր։ 2020 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլում մեզ հաջողվել էր վաստակել 10 միավոր։ 2014 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլում Վարդան Մինասյանի գլխավորությամբ մերոնք վաստակել էին 13 միավոր։Լավագույն արդյունքը Հայաստանի ազգային թիմը գրանվել է 2012 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլում վաստակելով 17 միավոր։

Ստացվում է, որ 2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում Խոակին Կապառոսի գլխավորությամբ Հայաստանի ազգային թիմը ցույց տվեց իր պատմության 3-րդ լավագույն արդյունքը։ Կարևոր դիտարկում, ընտրական վերջին մրցաշարում Հայաստանի հավաքականը ընդգրկված էր 8 թիմանոց ենթախմբում։ Եթե վիճակահանության արդյունքում մեզ բաժին հասներ մրցակից ամենացածր 6-րդ զամբյուղից հավանականությունը մեծ է, որ է 6 խաղում մեր հավաքականը վաստակեր 14 միավոր։ Չմոռանանք, որ 20222 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանի ազգային թիմը կրել էր 3 խոշոր հաշվով պարտություն։ Կապառոսի թիմը հյուրընկալվելիս 6։0 հաշվով զիջել էր Գերմանիային, որին Երևանում պարտվել էր 1։4 հաշվով։ Մեր հավաքականը սեփական հարկի տակ նաև 0։5 հաշվով պարտվել էր Հյուսիսային Մակեդոնիային։ Ընդհանուր առմամբ Պետրակովի գլխավորությամբ Հայաստանի հավաքականի գրանցած արդյունքը կարելի է համարել նորմալ։ Այո, մենք չնվաճեցինք Եվրո-2024-ի ուղեգիր բայց ընդհանուր առմամբ ցուցադրեցինք որակյալ ֆուտբոլ։ Հատապես որակական առումով մերոնց ելույթը քայլ առաջ պետք է համարել։ Կարծում ենք շատերը կհամաձայնվեն, որ Ալեքսանդր Պետրակովը դրել է այն հիմաքարը, որը զարգացման մեծ պոտենցիալ ունի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում