Thursday, 09 05 2024
«Եվրատեսիլ 2024». Հայաստանն անցավ եզրափակիչ փուլ
Հայտնի է որքան մարդ է գտնվել Հանրապետության հրապարակում անցկացված հանրահավաքին
Բախվել են շտապօգնության մեքենան ու «BMW»-ն. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց
«Ճերմակ զգեստով» Քոչարյանը փորձում է վիժեցնել կարգավորման գործընթացը՝ խաղ վերադարձնելով Մոսկվային
00:45
Օրբանը Չինաստանն անվանել է աշխարհի հենասյուներից մեկը
Գալստանյանը ցույց է տվել այտուցված ոտքերը՝ արդարանալով, թե Քոչարյանի մոտ չի գնացել
Փաշինյան-Պուտին նոր համաձայնությունը. բաց մնացած հարցեր
Ընդդիմության մահակը 2 ծայր ունի, 2-ով էլ հարվածում են
Ոստիկաննե՛ր, բեռնատարը վարել են ժողովրդի վրա. Գալստանյանը իշխանությանը մեղադրեց սադրանքի մեջ
Ամենաշատը 7-10 օր. Գալստանյանը իշխանափոխության ժամկետ նշեց
Եթե բեկվի կարգավորման հունը, ո՞րն է լինելու «օրհնյալ հունը»
Սկսվեց. հետպատերազմյա չորորդ շրջանը
Քաղաքական և քաղաքացիական ուժերը Երևանում հանդիսավորությամբ նշել են Եվրոպայի օրը
Եւ մի տաներ զմեզ ի փորձություն
15 երթուղին մայիսի 10-ին չի սպասարկվի
Բեռնատար ավտոմեքենան դեպի ցուցարարները վարելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել. ավտոմեքենայի վարորդը ձերբակալվել է
«ՀՀ ինքնիշխանությանն ու սահմանադրականությանն այլընտրանք չկա»․ Պապիկյան
Կասեցնե՞լ, թե բեկե՞լ. ինչպես «փրկել» Ալիեւին
-
22:15
Եթե չունեն ծրագրեր՝ ռիսկեր եմ տեսնում. կարելի է ենթադրել՝ օրակարգը կա, բայց մեզ հետ չեն կիսվում
Քաղաքական գնահատական կտրվի՞ նախկին և ներկա իշխանություններին. հարցեր ունենք շարժման առաջնորդին
Մեհրաբյան online
Կարծում եմ՝ այստեղ են. Սրբազանը իրեն աջակցող ՔՊ պատգամավորների անուններ տվեց
Գալստանյանը հայտարարել է վաղվանից անհնազանդության ակցիաներ սկսելու մասին
«Ստիպելու ենք դա իրեն անել. Աստված պետք ա հաղթի». Գալստանյանը ներկայացրեց իշխանափոխության քայլերը
Գալստանյանի աջակիցները կոտրել են օպերատորի տեսախցիկը․ ՔԿ
21:10
«Ուկրաինայում ՆԱՏՕ-ի ռազմական մասնագետներ կան»․ Լեհաստանի վարչապետ
Տոկաեւը բացե՞լ է Ալմաթիի հայ-ադրբեջանական հանդիպման «կոդը»
Ռուսաստանը բերվում է 20 թվականի դիրքին. մխիթարանք՝ բարոյահոգեբանական ֆիասկոյի ֆոնին
«Մեր պատասխանը՝ Բագրատին»․ ՔՊ խմբակցության քարտուղար
Հուսամ՝ չեն արհամարհի, խաղաղ անցնցում կկատարեն իրենց պետական պարտավորությունը. Գալստանյան

Իսկ եթե Ռուսաստանն է Հարավային Կովկասում «միջազգային իմպերիալիզմի դեմ երկրորդ ճակատ ստեղծու՞մ»

Քաղաքական, վերլուծաբանական եւ քաղաքագիտական որոշակի «կենտրոններ» կասկածի տակ են դնում Ալմաթիի Հռչակագրի հիմքով հայ-ադրբեջանական սահմանազատման նպատակահարմարությունը: Հիմնական փաստարկը կամ հիմնավորումը, որքան հասկացվում է, այն է, որ միութենական հանրապետությունները պետական սահման չեն ունեցել, գոյություն են ունեցել«վարչական բաժանարար գծեր»: Ըստ այդմ՝ Տավուշում «ոչ թե սահմանազատում է իրականացվում, այլ ձեւավորվում է նոր, Հայաստանի համար աննպաստ շփման գիծ»:

Հանրությունը, քաղաքական ուժերը, մանավանդ խորհրդարանական ընդդիմությունն, ինչ խոսք, կառավարությունից իրավունք ունի պահանջելու, թե ի՞նչ փաստաթղթի հիման վրա է «սահման գծվում»: Ամենասկզբունքայինը, թերեւս, հենց դա է, բայց խորհրդային միութենական հանրապետությունները սահմաններ ունեցել են, եւ դա ամրագրված էր ԽՍՀՄ սահմանադրության առանձին հոդվածով. «Միութենական հանրապետության սահմանները չեն կարող փոփոխության ենթարկվել առանց նրա համաձայնության»: Ի դեպ, հենց այդ հիմքով է Ադրբեջանը մերժել ԼՂԻՄ-ի մարզային խորհրդի միջնորդությունը:

Ներքաղաքական մրցակցությունը, իշխանության համար պայքարը, Փաշինյանին հեռացնելու կոչերը ժողովրդավարական երկրին եւ հանրային բազմակարծությանը բնորոշ դրսեւորում են, բայց դրանք չեն կարող ուղղված լինել հայ-ադրբեջանական սահմանազատման թեեւ շատ փխրուն, բայց միակ իրավական հիմքի՝ Ալմաթիի Հռչակագրի ապալեգիտիմացմանը, որովհետեւ այլընտրանքը մեկն է՝ շփման դե-ֆակտո գիծը ճանաչել որպես միջպետական սահման: Սա՝ լավագույն դեպքում, իսկ իրականում ոչ մի երաշխիք չկա, որ բուն գործընթացն սկսելու դեպքում Բաքուն «լոկալ էսկալացիաների» միջոցով չի հասնի գետնի վրա իր համար «ավելի կոմֆորտ սահմանի ձեւավորմանը»:

Իրավիճակը հարկ է գնահատել խորքով, իսկ դա, կարծես, այն է, որ Մոսկվայում Ալիեւին հաջողվել է Ադրբեջանի ԶՈՒ համար ստանալ «հակաիմպերիալիստական կոալիցիայի պարտնյորի» ոչ ֆորմալ կարգավիճակ: Տեսականորեն կարելի է ասել, որ Վլադիմիր Պուտինը դա Ալիեւին պարտադրել է, բայց ի՞նչ է փոխվում այս ենթադրությունից կամ եզրահանգումից, կամ անգամ «փաստի» արձանագրումից: Ոչինչ չի փոխվում, մնում է «մերկ իրողությունը».. Արեմուտքը ողջունում է հայ-ադրբեջանական սահմանազատումն Ալմաթիի Հռչակագրի հիմքով իրականացնելու շուրջ «ձեռք բերված» պայմանավորվածությունը, Ռուսաստանը՝ պնդում, որ այն պետք է տեղի ունենա «եռակողմ համաձայնությունների» շրջանակներում:

Իսկ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման ոչ մի սկզբունք այդ «համաձայնություններու» ֆիքսված չէ, նույնիսկ այդ մասին խոսք չկա: Եղե՞լ են բանավոր «պայմանավորվածություններ»՝ հայտնի չէ, այդ մասին ոչ Երեւանն է ակնարկել, ոչ Բաքուն: Բայց մի չափազանց կարեւոր հարցում Մոսկվան եւ Բաքուն նույնն են ասում. Հայաստանի հարավում պետք է «միջանցք բացվի՝ ռուսական հսկողության ներքո»: Եթե Ալմաթիի Հռչակագիրը սահմանազատման հիմք չի ֆիքսվում, ապա ի՞նչ սկզբունքով է «միջանցք բացվում»: Ալիեւի կեսբերան-բանավոր հավաստիացման, որ դա «չի շոշափում Հայաստանի ինքնիշխանությունը, չպետք է վախենալ «միջանցք, միջազգային տերմինի՞ց»:

Ինչ խոսք, օպտիմալ կլիներ, եթե Հայաստանը եւ Ադրբեջանը նախ ստորագրեին միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը ճանաչելու, վիճելի հարցերը բացառապես խղաղ-բանակցային ճանապարհով կարգավորելու, շփման գծից զորքերը հայելային հեռացնելու մասին «շրջանակային համաձայնագիր» եւ նոր անցնեին սահմանազատման, բայց ունենք ռեալ իրավիճակ, որ նվազ վտանագավոր չէ, քան երկու տարի առաջ էր: Ավելին, Իլհամ Ալիեւը Մոսկվայից վերադարձել է բացասական շատ ավելի սուր լիցքերով: ԵՄ դիտորդական առաքելության հասցեին նրա բացահայտ սպառնալիքը հուշում է չափազանց վտանգավոր սցենարի հավանականություն. Իսկ եթե Ռուսաստանին է ձեռնտու Հարավային Կովկասում «միջազգային իմպերիալիզմի դեմ երկրորդ ճակատի բացու՞մը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում