Thursday, 09 05 2024
Այս շարժումը կարող է հաջողություն ունենալ. եթե ամեն ինչ ճիշտ արվի. Լևոն Զուրաբյան
16:40
Զալուժնին նշանակվել է Միացյալ Թագավորություն Ուկրաինայի դեսպան
Բաքվի «իսրայելական մնջախաղի թատրոնը»
ԱՄՆ-ը դեսպանը հարգանքի տուրք է մատուցել 2-րդ աշխարհամարտի հայ հերոսների հիշատակին
Ռուսաստանը բազմակողմանի ագրեսիա է կիրառում. այն վանելու կամք և ռազմավարություն չունենք
Գյումրիում հարգել են ֆաշիզմի դեմ պայքարում անմահացած հերոսների հիշատակը
Ափսոս էր Բագրատ Սրբազանը
Գեղարքունիքի մարզում տեղի ունեցան Հաղթանակի և խաղաղության տոնին նվիրված միջոցառումներ
Ուղիղ. Բագրատ սրբազանի գլխավորած հանրահավաքը
ԵՄ դեսպանները քննարկել են Վրաստանի համար «ազատ վիզայի ռեժիմի» կասեցման հարցը
Սա տոն է՝ արցունքոտ աչքերով. ժամանկը պատժում է իր պատմությունը մոռացողներին. Սերգեյ Կոպիրկին
Հայկական կողմի խնդրանքով ռուս սահմանապահները կմնան Իրանի և Թուրքիայի սահմանին. Պեսկով
Ու՞մ «մահն է գուժում» զանգը. գնում ենք Ալմաթիի տապալմա՞ն
Խաչատուրյանը և Կալիֆորնիայի նահանգապետը քննարկել են համագործակցության հարցեր
ՊՆ-ը ղեկավար կազմն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իսպանիայի ազգային գրադարանի տնօրենի հետ
14:30
Եթե Իսրայելը մտնի Ռաֆահ, ես զենք չեմ մատակարարի․ Բայդեն
14:15
Բելառուսը կմիանա Ռուսաստանին ոչ ռազմավարական միջուկային զենքի կիրառման փորձարկման զորավարժություններին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Բագրատ արքեպիսկոպոսը կոչով դիմեց Վահե Ղազարյանին
Մենք գալիս ենք մեր հարցերի պատասխանները ստանալու. Սրբազան
ՌԴ-ն նախազգուշացրել է ԱՄՆ-ին և Արևմուտքին
Բողոքի ակցիաների ընթացքում հանցավոր արարքների կատարման համար քրեական հետապնդում է հարուցվել 16 անձի նկատմամբ
Նախագահը հանդիպել է «Սինոփսիս» ընկերության նախագահ Սասին Ղազիի հետ
Ցանկացած հանցավոր ոտնձգություն անվերապահորեն հանգեցնելու է քրեական պատասխանատվության․ ՔԿ
Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը Աբովյանից շարժվում է դեպի Երևան
13:15
Նավթի գներն աճել են- 08-05-24
Ուղիղ. Բագրատ սրբազանի գլխավորած երթը մոտենում է Երևանին
Զգացական վայրիվերումների թոհուբոհի մեջ կենսականորեն անհրաժեշտ է, որ ազգովի զգաստ լինենք․ ՌԱԿ հայտարարությունը

Շոլցի պատասխանը. հայ-ադրբեջանական բանակցային դինամիկան կպահպանվի՞

Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից մեկ օր անց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը բացահայտեց, որ քննարկվել է նաեւ ռուս-ուկրաինական պատերազմը, բայց ինքը չգիտի, թե այն ինչ ավարտ կունենա, ոչ ոք կանխատեսել չի կարող: Նա «մասնավոր տեսակետ» հայտնեց, թե կողմերը կարող են հասնել հրադադարի, բայց դա «չի լինի խաղաղություն»: Ալիեւը նույնիսկ հիշեցրեց ղարաբաղյան առաջին պատերազմի նախադեպը, երբ  թեեւ հրադադար էր, բայց մշտապես տեղի էին ունենում դիպուկահարների «փոխհրաձգություն, լինում էին դիվերսիոն ներթափանցման գործողություններ»:

Մենք խաղաղություն հաստատեցինք պատերազմով, դա նույնպես տարբերակ է,- ասաց Ալիեւը՝ թերեւս ակնարկելով, որ ռուս-ուկրաինական ճակատում հրադադարի հաստատումը կարող է Ուկրաինայի հնարավորությունը լինել, որպեսզի վերախմբավորի ուժերը, սպառազինվի եւ նախապատրաստվի նոր պատերազմի: Ապրիլի 26-ին Իլհամ Ալիեւը Բեռլինում էր, բանակցություններ էր վարում Գերմանիայի կանցլեր Շոլցի հետ, ով փետրվարին միջնորդել եւ կազմակերպել էր Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի հանդիպումը՝ Մյունխենի անվտանգության խորհրդաժողովի շրջանակներում:

Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը հրապաևակել է Ալիեւի հետ հաամտեղ մամուլի ասուլիսին Գերմանիայի կանցլերի հայտարարության ամբողջական տեքստը, որի մի հատված նվիրված է տուս-ուկրաինական պատերազմին եւ, կարծես, Ալիեւի «ոչ ոք չգիտի ինչպես կավարտվի այդ պատերազմը» դիտարկման պատասխանն է: «Պուտինը պեռք է վերջ դնի իր պատերազմին, հեռացնի իր զինվորներին եւ վերջապես լիովին ճանաչի եւ ընդունի Ուկրաինայի ինքնիշխանությունը եւ ռարածքային ամբողջականությունը»:

Գերմանիայի կանցլերը փաստացի նախանշում է ռուս-ուկրաինական պատերազմն ավարտի մի տեսլական, որ հնչեցվել է բազմիցս եւ սկզբունքային նորություն չի պարունակում: Հետաքրքիրն այն է, որ դա ասվում է Ադրբեջանի նախագահի հետ բանակցություններից հետո, ինչից հասկացվում է, որ կանցլեր Շոլցը դեմ առ դեմ բանակցություններում փորձել է նրան համոզել, որ ռուս-ուկրաինական պատերազմն այլ «ավարտ չի կարող ունենալ, քան՝ որ Ռուսաստանը պետք է թողնի օկուցրած տարածքները, ճանաչի եւ ընդունի Ուկրաինայի ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը»:

Ալիեւն, իհարկե, քաղաքական նորելուկ եւ, մանավանդ, ռոմանտիկ չէ, որպեսզի Մոսկվայում Պուտինի հետ բանակցություններից չորս օր անց Բեռլինում Գերմանիայի կանցլերին հավատարմության երդում տա: Եւ Գերմանիայի կանցլերն էլ, կարծես, վստահ չէ, որ Ալիեւը հավատարիմ է մնալու Հայաստանի հետ խաղաղ կարգավորման հանձնառությանը: Այլապես չէր բացահայտի, որ Ալիեւի հետ քննարկել է  նաեւ ռուս-ուկրաինական պատերազմը:

Ալիեւի «ճամբարափոխությունը» նվազ հավական է: Առավելագույնը, որ կարելի է ակնկալել, այն է, որ նա հայ-ադրբեջանական սահմանին նոր սրացումների չի գնա եւ, ինչպես Գերմանիայի կանցլերն է կարծում՝ «բանակցային դինամիկան կպահպանվի»: Բայց հավանականությունը դեռեւս իրացնելի հնարավորություն չէ: Գերմանիայի կանցլերը Եվրամիության կոնսոլիդացված տեսակե՞տ է արտահայտել: Իսկ Ալիեւը բարձրացրե՞լ է  Հայաստանի տարածքում «հակաադրբեջանական պլացդարմ ստեղծելու կապակցությամբ մտահոգությունների» հարցը: Եթե հավաստիացում ստացել է, որ ոչ ոք ընդդեմ Ադրբեջանի չի գործում, ապա ինչպե՞ս է պատկերվում Հարավային Կովկասում «նոր բաժանարարների» խնդիրը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում