Wednesday, 08 05 2024
Կայացել է «Հայաստան-ԵՄ կրթական երկխոսություն» համաժողովը
Նախագահ Վ․ Խաչատուրյանը հանդիպում է ունեցել ՀԲԸՄ Սիլիկոնյան հովտի մասնաճյուղի և «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ Երվանդ Զորյանի հետ
Ինչն է ինձ վախեցնում՝ Ջերմուկում կարող է օգտագործվել մեկ այլ քարտեզ և ադրբեջանցիները չհեռանան
Սպասվում են տեղումներ
Ուրախալին լյուստրացիայի մեկնարկն է, տեսեք՝ ովքեր են Գալստանյանի կողքին, ինչ հեռահար նպատակներ ունեն
Սիսիանում և Ջերմուկում ձյուն է տեղում
Ականը ցանկացած պահի կարող է պայթել․ վտանգավոր վիճակում ենք
Նիկոլ Փաշինյանը թվարկել է Հայաստանի հանրապետության ժողովրդի ազգային արժեքները
Խաբե՞լ են, թե՞ ճնշել. «Հրապարակ»
Երթին մասնակցեն՝ պետական աջակցությունից կզրկվեն. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Քերոբյանի գործով առաջիկայում որոշում կկայացվի. «Ժողովուրդ»
Ինչո՞վ է բացատրվում Փաշինյանի ատելությունը Վանեցյանի հանդեպ. «Հրապարակ»
Սրբազանը դեռ տարիներ առաջ է երդվել, որ ձեռքերը ծալած չի նստելու. «Հրապարակ»
Երեկ զոհված զինծառայողն ինքնասպան է եղել. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանի ակնարկն ու Ռոբերտ Քոչարյանի պատասխանը
ՀՀ էկոնոմիկայի նախարարը կգործուղվի ԱՄՆ
ԲՏԱ նախարարն այցեր է կատարում ռազմարդյունաբերական ընկերություններ
Այրվել է 5 բնակարան, հայտնաբերվել է դի
Արամ Ա-ն զորակցություն է հայտնել Գերագույն հոգևոր խորհրդին
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի․ ՀՀ ՊՆ
Ալիևի նոր դաշնակիցը Եվրոպայում. մտահոգիչ ազդակներ
3 հեկտարի չափով ի շահ մեզ է. ամենացավալի մասն է մնացել. Կիրանցի գյուղապետ
Թող թշնամին մտածի՝ մենք էստեղ ենք ապրելու. կիրանցեցի
Հայաստանին սպառնացող հիմնական մարտահրավերը
Փաշինյանը հակագրոհի անցավ. հիմնական թեզերը
Փաշինյանի տեսլականի բազմակետերը. ո՞րն է դեպի ԵՄ տանող ՀՀ ճանպարհային քարտեզը
Սա աշխարհի առաջին առաջնությունն է օլիմպիական մարզաձևից, որը կանցկացվի Հայաստանում. Ա. Հարությունյան
Մենք ԵՄ գործընկերների հետ կրթական բարեփոխումները իրականություն ենք դարձնում. Ժաննա Անդրեասյան
23:00
Բորելին կոչ են արել զրկել Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակից

Ռուս գեներալի ամոթալի խոստովանությունը Աղդամում, կամ՝ однажды русский генерал…

Աղդամում «հանդիսավորապես» փակվել է ռուս-թուրքական մոնիտորինգի կենտրոնը՝ Արցախի էթնիկ զտումը բարեհաջող մոնիտորինգ անելուց հետո: Փակման արարողությանը ելույթ ունեցողների թվում է եղել նաեւ Ռուսաստանի զինված ուժերի ԳՇ պետի տեղակալ, գեներալ-գնդապետ Սերգեյ Իստրակովը, որի ելույթը այլ բան որակելը, քան ամոթալի ինքնախոստովանություն՝ դժվար է: «Կենտրոնի գործունեության ընթացքում ռուս և թուրք խաղաղապահները ձևավորել են հրադադարի պահպանման մշտադիտարկման հուսալի համակարգ: Ռուս և թուրք խաղաղապահները ամուր հիմքեր են դրել բազմաչարչար այս հողերում խաղաղության համար:

Դրված բոլոր խնդիրները լուծվել են Ռուսաստանից և Թուրքիայից գործընկերների կողմից գործնական  և բարեկամական մթնոլորտում», -ասել է Իստրակովն իր ելույթում: Այսպես կոչված մոնիտորինգի կենտրոնի դրված խնդիրը այն էր, որ հետեւեր հրադադարի պահպանմանը, արձանագրեր խախտումները: Բայց, իրականում, մոնիտորինգի կենտրոնը պարզապես ծածկել է խախտումները, ուղեկցել դրանք իր հանցավոր լռությամբ, մինչեւ Արցախի «բարեհաջող» էթնիկ զտում, հետեւելով, թե ինչպես է Ադրբեջանը քայլ առ քայլ ավելացնում արցախահայության հանդեպ ագրեսիայի աստիճանն ու ի վերջո իրականացնում սեպտեմբերի 19-20-ի օպերացիան:

Ռուս գեներալը խոստովանում է, որ ռուսական զինուժը խաղաղապահի անվան տակ Արցախում է եղել ոչ թե այդպիսի զարգացում թույլ չտալու, այլ հակառակը՝ թուրքերի ու ադրբեջանցիների հետ «գործնականում ու բարեկամական» մթնոլորտում այդ զարգացումը ապահովելու համար: Իհարկե, ռուս գեներալը կանգնած է իր ռազմա-քաղաքական ղեկավարության գործունեության հետեւանքի առաջ, անկախ, թե ինչպես կորակվի այդ գործունեությունը՝ ստորություն, սրկայություն, հիմարություն, թե որեւէ այլ բան:

Բայց, դրա համար պատասխանատու է նաեւ գեներալը, որովհետեւ նա ոչ միայն ոչինչ չի արել այդ ամենը թույլ չտալու, ռուսական զինուժի արժանապատվությունը քաղաքական հիմարությունների կամ ստորությունների «ոտքի տակ» չգցելու համար, այլ նույնիսկ անկարող է եղել հրաժարվել Աղդամում ամոթալի եւ նվաստացուցիչ ինքնախոստովանական ելույթից: Եվ միայն նվաստացման շարունակությունն է, երբ այդ ամենով հանդերձ, Մոսկվան փորձում է պատասխանատվությունը գցել Հայաստանի իշխանության վրա:

Այն, որ Հայաստանի իշխանությունը Արցախի ճակատագրի թիվ մեկ պատասխանատուն է եւ այդ պատասխանատվության հարցը պետք է հանգամանալից քննվի, կասկածից վեր է, բայց դա որեւէ կերպ չի նվազեցնում այն պատռասխանատվությունը, որ ունեցել է Ռուսաստանը պատմականորեն, եւ հանել վաճառքի ստորաբար: Ընդ որում, այդ թվում նաեւ ռուս զինվորների արյունը, որոնց առանձնակի ցինիզմով գնդակահարել են ադրբեջանցիները՝ իրենց վայրագությունների ականատես լինելու համար, իսկ հետո Ալիեւի մակարդակով խոստացել փոխհատուցում եւ փակել թեման:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում