ԱԱ-2022-ի 1/8 եզրափակչում մրցեցին Ճապոնիայի և Խորվաթիայի հավաքականները։
Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի՝ 1։1։ Լրացուցիչ ժամանակում գոլ չգրանցվեց և հաղթողը հայտնի դարձավ 11-մետրանոցներով։
3։1 հաշվով հաղթեցին խորվաթները՝ դուրս գալով քառորդ եզրափակիչ, որտեղ մրցակիցը կլինի Բրազիլիա — Հարավային Կորեա զույգի հաղթողը։