Հայաստանի ոստիկանությունը հայտնում է, որ Արմավիր-Գյումրի ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է։
Այս մասին Ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել։
Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ ժամը 11.30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան։
«Ոստիկանությունը շարունակում է պատշաճ կերպով իրականացնել հասարակական կարգի պահպանման և անվտանգության ապահովման իր գործառույթները»,- նշված է հաղորդագրության մեջ:











































