Ծանրամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանն իր գոհունակությունն է հայտնել Արմավիրի մարզում իր անվան մարզադպրոց բացելու ՀՀ կառավարության որոշման վերաբերյալ:
«Խորհին շնորհակալությունս եմ հայտնում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին և փոխնախարար Գրիշա Թամրազյանին նման ճգնաժամային իրավիճակում սպորտի մասսայականացմանը նպաստող այսպիսի ծրագրեր իրականացնելու համար։ Շատ ուրախ եմ, որ պարոն Թամրազյանը ողջունեց մեր առաջարկը և այն առաջ քաշեց կառավարությունում, ինչի արդյունքում էլ շուտով կունենանք ժամանակակից բոլոր չափանիշներին համապատասխան ծանրանարտի մարզադահլիճ և, որ ամենակարևորն է, այն կկառուցվի գյուղական համայնքում»,-` գրել է Մարտիրոսյանը: