Thursday, 19 09 2024
«ROTOBO»-ն ներկայացրել է Հայաստան-Ճապոնիա ներդրումների միջավայրի բարելավման աշխատանքները
Հայաստանի կառավարության կայքը չի ջարդվել. այդ կիբերխմբավորումը անլուրջ տպավորություն է թողնում
Օդանավակայանում վիճաբանություն է եղել ուղևորի և ավիաընկերությունների աշխատակիցների միջև
Ուղիղ․ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստ
Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը մեկնում է եվրոպական հյուրախաղերի
«Ռուսաստանը եւ Թուրքիան միասին ուժեղ են» բայց միասին կլինե՞ն
14:59
Չինաստանը հայտնաբերել է 400 միլիոն տոննա նավթի պաշարներ
«Կեսօրից առաջ և հետո» Ժիրայր Ոսկանյանի հետ
Շարունակվում են Վերին Խոտանանը շրջանցող նոր ճանապարհի կառուցման աշխատանքները
14:55
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը բարելավել է դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
ՀՀ իշխանություններին համոզել են, որ հայ-ադրբեջանական կոնֆլիկտի պատճառը Արցախն է․ Արթուր Օսիպյան
14:40
Մակրոնը մերժել է նոր վարչապետի առաջարկած կառավարության կազմը. Le Monde
Մենք պետք է տանենք մեր ճշմարտությունը դեպի միջազգային հարթակներ․ Ժենյա Ենգիբարյան
Իրանը Երևանում առևտրի կենտրոն կբացի
Իմ մեջ այսօր կատարվում է այն, ինչ բոլորիս մեջ՝ ցավ ու բարդ էմոցիոնալ իրավիճակ․ Անահիտ Ավանեսյան
14:00
Թրամփը բարի հաճախորդների համար բուրգերներ է գնել՝ վճարելով կրիպտոարժույթով
20-րդ դարի սկզբից հայության ուղեղից փորձել են լվանալ հայրենիքի գաղափարը․ Հրանուշ Խառատյան
13:40
«Հաղթանակի ծրագիրը» պատրաստ է. Զելենսկի
Քիչ էր մնում թռչկոտեին ուրախությունից․ Պապոյանը համոզված է՝ 2-րդ և 3-րդ նախագահներն են հանձնել ԼՂ-ն
Անշարժ գույքի վարձակալության համար ՊԵԿ 36.736 հայտարարություն է ներկայացվել
Արցախցիների զգալի մասը չգիտի, ինչ է կատարվել Հաագայում 2023թ․ նոյեմբերի 17-ին․ Տիգրան Խզմալյան
Ինչպե՞ս Իսրայելին հաջողվեց «տրոյական ձի» ստեղծել. NYT
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Վարդենիսում հանդիսավորությամբ նշել են աշխարհահռչակ աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանի ծննդյան 116-ամյակը
Ռուսաստանը Իրանի դաշնակիցը չէ և չի լինելու. Մոսկվան փորձում է Թեհրանին հակամարտության մեջ ներքաշել
432 մլն 416 հազար 88 դրամ՝ Սևանի տրանսպորտային հանգույցի հիմնանորոգման աշխատանքների համար
Միայն եվրոպական Հայաստանն է կարողանալու լուծել Արցախի գերխնդիրը․ Տիգրան Խզմալյան
12:50
Իրանը միջոցներ կձեռնարկի Լիբանանում իր դեսպանի վրա հարձակման առնչությամբ
Պետք է դուրս գանք ԵՄ «սև ցուցակ»-ից. զարգացած ավիացիա ունենալը Հայաստանի համար առաջնային է

Եւ Մոսկվան ասաց՝ «մի ուրացիր»

ՌԻԱ-Նովոստին, հղելով ՏԱՍՍ-ի երեւանյան թղթակցին, հայտնում է, որ Հայաստանի մայրաքաղաքում մայիսի 10-ին «մի քանի հարյուր ցուցարարներ միացել են Ադրբեջանի հետ սահմանի դեմարկացիայի դեմ բողոքի ակցիաներին»: ՏԱՍՍ-ը եւ ՌԻԱ-Նովոստին  ՌԴ պետական-պաշտոնական գործակալություններ են եւ հաղորդագրության «ստորակետն» անգամ համաձայենցվում է պատկան գերատեսչությունների համապատասխան ծառայության հետ: ՏԱՍՍ-ի երեւանյան թղթակիցը հազիվ թե չի հետեւել երեկվա հանրահավաքին եւ չի լսել Բագրատ Գալստանյանի, մյուս հռետորների ելույթները: Սրբազանն անձամբ է հայտարարել, որ շարժումը ոչ թե սահմանազատման, այլ գործընթացում «միակողմանի զիջումների դեմ է»:

Այդուհանդերձ, ՌԴ պաշտոնական տեսակետն այն է, որ երեւանյան ընդդիմադիր շարժումն «Ադրբեջանի հետ սահմանի դեմարկացիայի դեմ է»: Այսօր Ալմաթիում հանդիպում են Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները: Տպավորություն կա, որ նրանք «ինչ-որ փաստաթուղթ են քննարկելու, բայց դա խաղաղության պայմանագրի նախագիծը չէ»: Ապրիլի 19-ին կողմերը պայմանավորվել են, որ մայիսի 15-ին պետք է համաձայնեցնեն սահմանային անվտանգության եւ սահմանազատման հարցերով հանձնաժողովների «կանոնադրությունը»: Ալմաթիում, ըստ երեւույթին, արտգործնախարարները քննարկելու են սահմանազատման իրավական հիմքերի հարցը:

Բագրատ Գալստանյանն այսօր ասել է, որ անձնապես Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջ չի ունեցել, արտահայտել է «ժողովրդի ցանկությունը»: ՏԱՍՍ-ը լիազորված է հայտարարելու, որ Երեւանում առայժմ մեկ պահանջ պետք է լինի՝ «կասեցնել հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը»: Այդ դեպքում սահմանազատման իրավական հիմքերի համաձայնեցման խնդիրը Բաքվի համար ակտուալ չի լինի: «Իմաստ չկա խոսել մի գործընթացի օրինականության եւ իրականացման սկզբունքների եւ առարկայական մեխանիզմենրի մասին, եթե կողմերից մեկի հանրությունը դրան դեմ է»:

Մենք, իհարկե, չգիտենք, թե ի՞նչ մոտիվացիայով է երեսուներկու հազար մարդ դուրս եկել հանրահավաքի: Դժվար է կանխատեսել՝ ցուցարարների թիվը կաճի՞, թե՞ կնվազի: Դատելով ՏԱՍՍ-ի հաղորդագրության քաղաքական «մատրիցայից»՝ Մոսկվան շահագրգռված չէ, որ գործնական խնդիրը փոխակերպվի ներքաղաքական բարդ եւ ժամանակատար, ավելի մեծ ռեսուրսներ պահանջող գործընթացի: Իսկ ի՞նչ երաշխիք, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի եւ արտահերթ ընտրությունների դեպքում իշխանությունը կանցնի «եվրասիական ընդհանուր տան ներկայացուցչի»:

Իսկ հայ-ադրբեջանական սահմանազատման դեմ շարժումը կարող է չեղարկել կամ առնվազն տեւական ժամանակով առկախել հայ-ադրբեջանական որեւէ համաձայնության «փաստաթղթավորումը»: А там видно будет,- ինչպես «Տամբովում են ասում»: Մոսկվան մտել է ներքաղաքական վերադասավորումների փուլ, նոր կառավարություն է ձեւավորվում: Նախագահ Պուտինը պետք է ընտրություն կատարի ներիշխանական մի քանի խմբավորումների միջեւ կամ փորձի հասնել ինչ-որ կոնսենսուսի: Նման «անցումային» փուլում Մոսկվային, ամենայն հավանականությամբ, ոչ հայ-ադրբեջանական կոնցեպտուալ համաձայնությունն է ձեռնտու, ոչ էլ՝ Երեւանում ներքին «ցունամին»:

Հայ-ադրբեջանական սահմանազատման դեմ շարժումը Մոսկվայի համար շատ որոշակի «թեսթ» է՝ Հայաստանի ժողովուրդն իրոք «հող հանձնել» չի՞ ուզում, թե՞ Տավուշում ակցիաները «քաղաքական մարգինալների» գործն է: Մեծ քաղաքականության մեջ «սեւ-սպիտակ» չկա, ոչ էլ՝ զուտ «անձնական քիմիա»: Ամեն ինչ պայմանավորված է կոնկրետ փուլի առարկայական առաջնահերթություններով: Իսկ Ռուսաստանի առաջնահերթությունը «Յալթա-2»-ն է: Այդ կտրվածքով «չկա» ոչ Վրաստան, ոչ Ադրբեջան, ոչ, մանավանդ, Հայաստան: Աշխարհի իրական ռազմա-քաղաքական, ռեսուրսային, կոմունիկացիոն քարտեզին գոյություն ունի Կասպյան-Սեւծովյան սուբռեգիոն, որ կարող է մնալ «եվրասիական ընդհանուր տան» մաս, կամ ինտեգրվել եվրաատլանտյան աշխարհակարգին:

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում