Saturday, 14 09 2024
Եվրամիությանը անդամակցելու մեր հայտը Հայաստանի անվտանգության բարձիկը ևս մեկ աստիճանով կբարձրացնի
Հորդառատ անձրևից առաջացած պատահարների վերաբերյալ ստացվել է 65 ահազանգ
Միջանցքի հարցը Իրանի համար գոյաբանական խնդիր է. նա պաշտպանում է իր տարածքային ամբողջականությունը
Հացատանը հրդեհ է բռնկվել
Վրացական տուրիզմի հաջողության գաղտնիքը. նրանք վաճառում են, ոչ թե տուրփաթեթներ, այլ էմոցիաներ
Հրդեհ ավտոտնակում
09:30
Պետք է ընտրեն «երկու չարիքից փոքրագույնը»․ Հռոմի պապը քննադատել է Թրամփին և Հարիսին
Լարսը բաց է
Ֆրանսիայի արտգործնախարարի այցը Հայաստան՝ Մակրոնից առա՞ջ, թե՞ նրա փոխարեն
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Սպասվում են տեղումներ
Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը
Պապոյանը հետևել է խաղողի մթերման ընթացքին
Երևանում. հեռուստաաշտարակը
ՔՊ նիստում Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով
Ջրալցումներ՝ հորդառատ անձրևի հետևանքով
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցու և Դավիթ Բեկի փողոցի միջնամասում զբոսայգու կառուցման աշխատանքներն ավարտական փուլում են
00:00
ԱՄՆ-ի ընտրությունները չեն փոխի բացասական իրավիճակը ռուս-ամերիկյան հարաբերություններում․ ՌԴ դեսպան
Բուժքույրը՝ կալանավորին թմրամիջոց փոխանցող․ նրան ձերբակալել են
Տիգրան Համասյանի համերգից հետո տեղի ունեցած միջադեպը դեռևս նախաքննության փուլում է
Սևանի ձկնորսները կրկին հարձակվել են ջրային պարեկների վրա
Վարչապետի ելույթն Ապագայի գագաթնաժողովին ընդառաջ կազմակերպված գլոբալ արշավի ընթացքում
Պատմության անիվը հետ չի շրջվելու, որքան էլ որ Կրեմլում երազեն դրա մասին
Քասախցուն դանակահարած անձը Ռուսաստանից վերադարձել և ձերբակալվել է
Կրակոցներ Երևանում. դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր
ՀՅԴ-ական պատգամավորն արդարացվել է խուլիգանության հոդվածով, սակայն մեղավոր ճանաչվել այլ մեղադրանքով
Հայաստանը ԱՄՆ-ին է հանձնել թմրանյութերի մեղադրանքով ՌԴ-ում հետախուզվող ամերիկացուն
Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնի բացման արարողությանը
Բաքվում անազատության մեջ գտնվող հայերը գերիներ են, այլ ոչ թե ռազմագերիներ․ Լուիս Մորենո Օկամպո
Վճռաբեկ դատարանը բեկանել է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատարանի որոշումը. այն կուղարկվի նոր քննության

«Քաջարի մարտիկ-2024»․ ՀՀ ԶՈւ-ն արժանացել է բարձր գնահատականի

Հունգարիայի Վարպալոտա քաղաքի մոտ գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում տեղի է ունեցել «Քաջարի մարտիկ-2024» ռազմաբժշկական զորավարժության ամփոփման արարողությունը, որին մասնակցում էր նաև ՊՆ ռազմաբժշկական ապահովման վարչության ենթակայությամբ գործող 2-րդ մակարդակի դաշտային շարժական հոսպիտալը։ Զորավարժության փակման հանդիսավոր միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը և ՊՆ ռազմաբժշկական ապահովման վարչության պետ, բ/ծ գնդապետ Գեղամ Փաշիկյանը:

Ամփոփման արդյունքներով՝ ՀՀ ԶՈւ դաշտային շարժական հոսպիտալի պատրաստվածությունն ու կատարված աշխատանքների որակն արժանացել են բարձր գնահատականի, իսկ զորավարժությանը մասնակից, լավագույն արդյունքներ ցուցաբերած զինծառայողները խրախուսվել են ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի ղեկավար, գնդապետ Լացլո Ֆազեկասի կողմից։

ՀՀ ԶՈւ դաշտային շարժական հոսպիտալը նաև հրավեր է ստացել մասնակցելու հաջորդիվ կայանալիք նմանատիպ զորավարժությանը, որի պլանավորման աշխատանքներն արդեն մեկնարկել են։

Զորավարժության ընթացքում ՀՀ ԶՈւ դաշտային շարժական հոսպիտալը ՆԱՏՕ-ի փորձագետների կողմից համապատասխան ընթացակարգերով նաև ենթարկվել է ՆԱՏՕ-ի չափորոշիչներով բժշկական գնահատման, որի նախնական արդյունքներով հոսպիտալը ճանաչվել է «Փոխգործակցելի», ինչը հնարավորություն է ընձեռում դաշտային շարժական հոսպիտալը հետագայում ներգրավել խաղաղապահ բազմազգ տարբեր առաքելությունների։

Զորավարժության փակման հանդիսավոր արարողության ընթացքում հանդիպումներ են կազմակերպվել նաև ՆԱՏՕ-ի անդամ պետությունների բժշկական ծառայության ղեկավարների հետ, և քննարկվել են հետագա համագործակցությանը վերաբերող հարցեր։

Հիշեցնենք, որ «Քաջարի մարտիկ-2024» ռազմաբժշկական զորավարժությանը մասնակցում են 32 երկրների և քաղաքացիական 7 կազմակերպությունների ավելի քան 1600 ներկայացուցիչներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում