Thursday, 02 07 2026
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան
Քննարկումներ Սևանավանքի զբոսաշրջային միջավայրի բարելավման ուղղությամբ
19:50
Ֆոն դեր Լայենը կմասնակցի Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին
Երևանի կենդանաբանական այգին նոր բնակիչներ ունի
19:30
Արտակարգ շոգի սպառնալիքի տակ է հայտնվել ԱՄՆ-ի մոտ 160 միլիոն բնակիչ. ABC News
Գործարկվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նոր պաշտոնական կայքը
19:10
Google-ը ԵՄ-ում պարտվել է 4,1 միլիարդ եվրոյի տուգանքի գործով բողոքարկումը
Երախտապարտ ենք Հայաստանի ժողովրդին, կառավարությանը համագործակցության համար. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար
18:50
Թրամփը քննադատել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների ռազմական ծախսերը
Քննարկվել են Հայաստան-Դանիա հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր
18:30
Հորմուզի նեղուցն ԱՄՆ-ի համար խաղահրապարակ չէ. Իրանի ԶՈւ
ՊՆ-ն զորակոչիկների համար մրցույթ է հայտարարել «1991 ստորաբաժանման» մեջ ընդգրկվելու համար
Եթե պարզվի՝ մեր քաղաքացիների ազատությանը սպառնում է, դա չենք անի․ վարչապետը՝ IMEI համակարգի մասին
Սիրիայի ԱԳ նախարարը պատրաստակամություն է հայտնել հանդիպելու «Հեզբոլլահ»-ի ներկայացուցիչների հետ
Եվրամիությունը Ռուսաստանի հետ «նոր դիմակայություն չի փնտրում»
Սիրիայում ավարտին է հասցվել խորհրդարանի ձևավորման գործընթացը
Միակ երկիրն ենք՝ չունենք ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ, և նման արտոնություն ենք ստանում
Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել 2 անձ
Վաղուց նախապատրաստվել ենք․ ինչ որ մեկի փռշտոցից ՀՀ նավթամթերքային շուկան այլևս չի ցնցվում․ վարչապետ
17:30
«Ացտեկաում» մեզ շատ-շատ խոչընդոտներ են սպասում. Տուխել
Երկաթուղին ՀՀ սեփականությունն է, մենք այն պետք է կառավարենք․ ՀԿԵ ն բոլոր պրոցեսներում ներգրավված է
17:20
Զեղծարարությունների կանխարգելում «Ստոպ» գործիքով AEB Mobile-ում
Ինչո՞ւ պետք է մարդուն հիվանդացնեք, հետո էլ գլուխ գովանք՝ բուժման փողը տվեցինք․ Փաշինյան

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի վրիպու՞մը, թե՞ Փարիզի սուր ակնարկը Վաշինգտոնին

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին Ազատություն ռադիոկայանի հետ հարցազրույցում բավականին ուշագրավ ակնարկ է արել Միացյալ Նահանգների հասցեին: Ռադիոկայանի հարցին, թե՝ ի վերջո Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանը վերադարձե՞լ է Բաքու՝ ինչպես նշում են ադրբեջանական լրատվամիջոցները, թե՞ Փարիզում է, տվել է անգամ դիվանագիտական հռետորաբանության համար բավականին թափանցիկ ծակող պատասխան: Նա նշել է, թե կարող է հաստատ ասել մի բան, որ Ֆրանսիայի դեսպանը Շուշիում չէ: Իսկ բանն այն է, որ ընդամենը երկու օր առաջ Շուշիում էր Բաքվում ԱՄՆ դեսպանը:

Ընդ որում, ԱՄՆ դեսպանի այցը ոչ միայն առաջինն էր 44-օրյա պատերազմից հետո՝ թե Շուշի, թե Ադրբեջանի զբաղեցրած տարածքներ, այլ ըստ էության հաջորդեց նույն դեսպան Լիբբի՝ դրանից երկու օր առաջ արած մի հայտարարության, թե ինքը չի ուզում Շուշի այցելել եւ դառնալ ինչ որ շոուի մաս, այլ կգնա՝ երբ ժամանակը գա: Ու հանկարծ, երմուը օր հետո դեսպանը տիկնոջ հետ գնաց Շուշի: Եվ ահա, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը հայտարարելով, թե չգիտե՝ իր գործընկերը վերադարձե՞լ է Բաքու, թե Փարիզում է, այդուհանդերձ հայտարարում է, որ կարող է հաստատ ասել մի բան, որ Շուշիում չէ:

Ակնարկը առավել քան պարզ ու թափանցիկ է, ու առաջացնում է հարց՝ արդյո՞ք Ֆրանսիայի համար այդքան զգայուն է եղել ԱՄՆ դեսպանի այցը Շուշի: 44-օրյա պատերազմից հետո Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանները տեւական ժամանակ չէին այցելում Շուշի: Սակայն, այդ «մորատորիումը» առաջինը խախտեց Ռուսաստանի դեսպանը: ԱՄՆ ու Ֆրանսիայի դեսպանները տեւական ժամանակ պահպանում էին այն, բայց, երկու օր առաջ փաստորեն խախտեց նաեւ ԱՄՆ դեսպանը:

Ընդ որում, հաշվի առնելով իր իսկ արած հայտարարությունը, հնարավոր է եզրակացնել կամ առնվազն դիտարկել, որ այդ այցը եղել է անսպասելի շրջադարձի արդյունք: Եվ հարց է առաջանում, թե արդյո՞ք հենց այդ անսպասելիությունն է «խոցել» Ֆրանսիային, որի դեսպանը Հայաստանում բավականին թափանցիկ ակնարկ է անում Նահանգների հասցեին: Կարո՞ղ է արդյոք դա լինել պարզապես դիվանագետի պահի տակ արված արտահայտություն, առանց այսպես ասած քաղաքական պլանավորման: Ի վերջո, դեսպաններն էլ մարդ են եւ նրանց ամեն արտահայտություն չէ, որ կարող է նշանակել քաղաքական մեսիջ:

Բայց, այդուհանդերձ, դա արդեն կնշանակի վրիպում: Հետեւաբար, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը կամ վրիպում է թույլ տվել Նահանգների հասցեին, կամ էլ Ֆրանսիան իրապես ունի դժգոհոււթյուն, որտեղ իհարկե Շուշի այցը միայն առիթ է, իսկ բուն խնդիրը հանգամանքներն են, որ բերել են այդ այցին: Արդյո՞ք Փարիզը Շուշի «չայցելելու» քաղաքական «նշաձողի» իջեցումը դիտում է որպես Ադրբեջանի՝ Ֆրանսիայի հանդեպ հավակնոտ եւ մարտնչող քաղաքականության աջակցություն Վաշինգտոնից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում